Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

Անքնություն. ինչպես հաղթահարել

Անքնություն. ինչպես հաղթահարել

Քնի խանգարումները, կամ անքնությունը տարբեր տեսակների են լինում, բայց այսօր ամենատարածվածը սթրեսի պատճառով խանգարումներն են: Եվ այն կարող է շատ երկարատև լինել, մարդուն ուժասպառ անելով: Հնարավո՞ր է սովորել նորմալ քնել, եթե կյանքում սթրեսները շատ-շատ են: 

 

Նյարդայնությունը, մանր ու մեծ տհաճ իրադարձությունները կյանքում շատ են: Եվ ամեն մեկը չէ, որ կարողանում է այդ իրադարձություններին հանգիստ վերաբերվել: Սթրեսի համար ՙվճարվող գինը՚ տարբեր է, բայց մարդկանց մեծ մասի մոտ այն սկսվում է քնի խանգարումներով կամ սովորական անքնությամբ: 

 

Ամեն մեկն էլ ժամանակ առ ժամանակ քնելու հետ խնդիրներ է ունենում, և դա բացատրելի է, մենք ապրում ենք ամենօրյա հույզերով ու հոգեբանական ծանրաբեռնվածություններով լի կյանքի ռիթմով: Թվում է, որքան ծանրաբեռնված լինենք, այնքան լավ ենք քնելու, քանի որ օրգանիզմը հանգստանալու կարիք ունի: Բայց, որքան էլ տարօրինակ լինի, ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում. որքան մեծ է լարվածությունը, այնքան վատ ենք մենք քնում: Ամեն մեկն իր խնդիրներն ունի. մեկը չի կարողանում երկար ժամանակ քնել, մյուսը արթնանում է գիշերվա կեսին կամ լուսադեմին ու այլևս չի կարողանում քնել: Եվ այդ տհաճ շրջանը քանդելը շատ դժվար է. սթրեսը չի թողնում քնել, վատ քնելու պատճառով էլ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել սթրեսը: Պատճառն հասկանալի է, հարցն այն է, թե` ինչ անել:

 

Պետք է սովորել պայքարել ոչ թե անքնության դեմ, այլ սեփական տագնապայնության ու անհանգստության: 

 

Առաջինը, սովորություն դարձրեք, որպես կանոն, քնելուց երկու ժամ առաջ բոլոր խնդիրները մի կողմ դնել: Ինքներդ ձեզ արգելեք վերհիշել օրվա իրադարձությունները, մտածել խնդիրները հարթելու մասին: Դա թողեք վաղվա օրվան, թարմ գլխով մտածելու համար: Դյուրին է նման խորհուրդներ տալը, բայց ինչպես հետևալ դրանց: Փուլ առ փուլ: Իդեալական տարբերակ է քնից առաջ գոնե կես ժամ զբոսնելը:

 

Հիանալի օգնում է նաև ճիշտ լիցքաթափվելը: Այն կարելի է սկսել տաք ցնցուղից, կամ ոտքերի համար տաք լոգանքից, ջուրը հիանալի վերացնում է լարվածությունը: Կարելի է նաև կատվախոտի արմատի, գայլուկի թուրմով տաք թեյ խմել կամ էլ մեկ գդալ մեղրով տաք կաթ: Որոշ մարդկանց կարող է օգնել ընթերցանությունը կամ հեռուստացույցի ցածրաձայն հաղորդումը: Մյուսներին, ընդհակառակը, ննջարանում մթությունն ու լիակատար լռությունը: Փորձեք հարմար տեղավորվել անկողնում, փակել աչքերն ու հետևյալ շնչառական վարժությունը կատարել. դանդաղ խորը ներշունչ, հետո արտաշունչ: Մի քանի անգամ կրկնեք, աշխատելով արտաշունչի ժամանակ լիովին թուլանալ: Ներշունչ կատարելիս կարելի է նաև հաշվել` 1 ոչխար, 2 ոչխար…, որը կօգնի հանգստացնել գիտակցությունը: Բոլոր ոչխարներն արդեն հոտի մեջ են, իսկ որտե±ղ է քունը: Եթե 15-20 րոպե հետո չի հաջողվում քնել, ձեր ոչխարների հոտը մի շատացրեք, մի տանջվեք, անկողնուց վերկացեք: Ինչ-որ բանով սկսեք զբաղվել, միայն թե ոչ համակարգչով: Սկսեցիք հորանջե՞լ: Նորից պառկեք: Քունը նորից չկա՞: Նորից վեր կացեք: Որպես կանոն, երկու կամ երեք անգան պառկել-վերկենալուց հետո հաջողվում է արագ քուն մտնել: Ընդհանրապես հաշվի առեք, որքան քիչ ժամանակ եք անցկացնում անկողնում, այնքան արագ եք քուն մտնում: Եվ ընդհակառակը, որքան երկար եք սկսում սպասել, որ քնեք, այդքան դժվարանում է այն: Անկողնում երկար պառկած մնալը քչացնելը լավացնում է քնի որակը:  Քնի խանգարումները, որպես կանոն, կապված են բարձր տագնապայնության և հուզական գրգռվածության հետ, դա հազվադեպ է հատուկ բուժման կարիք զգում: Դրությունը առավել լուրջ է, եթե մարդը քնում է տագնապով և արթնանում շատ վաղ առավոտյան (ժամը 4-5-ին) և այլևս քնել չի կարողանում: Դա կարող է նևրոզի կամ սկսվող դեպրեսիայի ախտանշաներից մեկը լինել, այդ պատճառով էլ պետք էդիմել նյարդաբանին: Բժշկի հետ խորհրդակցել պետք է նաև այն դեպքում, եթե օրգանիզմը սթրեսին արձագանքում է հաճախակի արթնացումներով:  

 

Իսկ, գուցե, հաբե՞ր

 

Մենք սովորել ենք առողջության հետ կապված խնդիրները հարթել ոչ թե բժշկին դիմելով, այլ մոտակա դեղատուն վազելով, որտեղ ամեն ինչ կա, և փորի ցավի, և գլխացավի, և ռադիկուլիտի դեմ, և այդ ամենն էլ վաճառում են առանց դեղատոմսի… Բացի քնաբերներից: Չնայած այստեղ էլ են բացառություններ լինում` բուսական հիմք ունեցող դեղամիջոցներ, պատրաստուկներ, որնց բաղադրակազմում կա կատվախոտ, դաղձ և այլն: Շատերին դրանք անվտանգ են թվում: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Այդ նույն կատվախոտը խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր լյարդի հետ խնդիրներ ունեն, իսկ սրտային անբավարարությամբ տառապող տարեց մարդկանց մոտ կատվախոտի բացակայությունը կարող է տախիկարդիա առաջացնել: Նույնիսկ երիցուկը, գայլուկի կոները, մեղվախոտը, որոնք մտնում են առանց դեղատոմսերի վաճառվող «հանգստացնող դեղորայքի», ինչպես և «անքնության դեմ դեղորայքի» մեջ, բոլորը չէ, որ լավ են յուրացնում: Խորհուրդ չի տրվում դրանց միաժամանակյա ընդունումը այլ սեդատիվ դեղորայքի հետ: 

 

Այնպես որ, եթե քնաբերի անհրաժեշտությոնը կա, ուրեմն հարկ է ընդունել միայն բժշկի նշանակածը: Միևնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ են տալիս քնաբեր դեղամիջոցները ընդունել կարճատև կուրսերով (3-4 շաբաթից ոչ ավելի), ոչ ամեն օր, այլ ընդմիջումներով (շաբաթը 2-4 անգամ) և ոչ հաճախ: Քանի որ շատ քնաբերներ կողմնակի ազդեցություններ ունեն: Ժամանակի հետ դրանք կորցնում են իրենց ազդեցությունը, քանի որ օրգանիզմը սովորում է այդ դեղամիջոցներին և արդեն կախվածություն է ձեռք բերում:

 

Հանձնարարվում է

 

  • Հանգստյան օրերին շատ երկար չքնել, արթնանալ ու անկողնուց վեր կենալ մյուս օրերի պես, որպեսզի չխախտվի օրգանիզմի կենսառիթմը:
  • Ննջարանից հանել այն իրերը, որոնք հիշեցնում են աշխատանքը, գրասեղանը, համակարգիչը, հեռախոսը և այլն: Դրանք հիշեցնում են հոգսերի մասին և նպաստում անքնությանը:
  • Եթե ծխում եք, աշխատեք վերջին ծխախոտը հանգցնել քնելուց երկու ժամ առաջ, քանի որ նիկոտինն էլ է նպաստում անքնությանը:
  • Ալկոհոլի փոքր չափաքանակը (40-50գ օղի, կամ 200-250գ չոր գինի) հանգստացնող ազդեցություն է գործում, սակայն սպիրտի մեծ չափաքանակը նվազեցնում է խորը քնի տևողությունը և այն ընդհատուն դարձնում: 

 

Քնաբեր ընդունելիս պետք է հիշել չորս «ոչ»-ի մասին.

 

  • չբարձրացնել բժշկի նշանակած չափաքանակը, եթե պատրաստուկը չի ազդում.
  • քնաբեր դեղորայքի հետ միաժամանակ ալկոհոլ չօգտագործել, դրանց փոխազդեցությունը կարող է կոմայի և մահվան պատճառ դառնալ.
  • քնաբեր դեղորայքը  չօգտագործել 4 շաբաթ շարունակ.
  • դեղորայքի ընդունումը կտրուկ չդադարեցնել, այլ չափաքանակն իջեցնել աստիճանաբար, որպեսզի դադարեցնելուց հետո քնի որակը չվատանա: 

 

Եթե մարդը քնի խանգարմամբ տառապում է մեկ ամսից ավելի և դա բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա, խանգարում է նորմալ աշխատելուն, ապա անհրաժեշտ է բուժման կուրս ընդունել` դիմելով համապատասխան մասնագետի:    

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. stihi.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.07.2015

Հարգելի Artur, բարև Ձեզ: Անքնության պատճառները տարբեր են, դրանք կարող են կապված լինել ինչպես տարբեր հիվանդությունների, այնպես էլ գերհոգնածության հետ: Եթե վերջին ժամանակները ունեցել եք սթրեսային վիճակներ, ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվախություն, հնարավոր է, կապված է դրա հետ: Երբեմն անքնության պատճառ կարող է լինել սենյակի, որտեղ քնում եք, անբարենպաստ պայմանները` շոգը, անհարմար անկողինը և այլն:

Artur

11.06.2015

barev dzez, xndrume m ogneq indz es tarapum em arden mot mek shabt anqnutyamb, yndanrapes chem karoxanum qnel gisherva jamerin, isk aravotyan kam stacvuma kam voch, xndrume m aseq inch anel ev inchi hetevanqa da, shnorakalutyun!!!

Կարդացեք նաև

Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...

Օգտակար խորհուրդներ
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...

Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com
Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ