Հիշողություն, հիշողության խանգարումներ
Հիշողություն. զարգացման գաղտնիքները
Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ տեղեկություն ու վերարտադրել այն շատ արագ:
Բացառիկ դեպքերում այդ հիշողությունը բնության շնորհ է, իսկ մեծ մասամբ` նպատակաուղղված մարզումների արդյունք: Լավ հիշողություն ունեցող մարդն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ լավ է սովորում, ինչ-որ նոր բան սովորելով` կարողանում է խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկության: Կարողանում է օպերատիվ կերպով կիրառել դրանք ըստ հայեցողության: Հիշողության զարգացման համար պետք է հետևել պարզագույն օրենքների, ինչն այնքան էլ բարդ չէ:
Լավ հիշողության կանոնները
Ապացուցված է, որ մարդն իր հիշողությունն ամրապնդելուն կարող է նպաստել ճիշտ սնվելով: Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք պարունակում են B խմբի վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B9, B12). Դրանք բարերար ազդեցություն են ունենում հիշողության վրա: Կերեք վարսակաձավար, հնդկացորեն, ընկույզ, ընդեղեն, թռչնամիս, կաթնամթերք: Հնարավորության դեպքում ձեր սննդաբաժնում շաբաթական 2 անգամ յուղոտ ձկնատեսակ ընդգրկեք, չէ՞ որ ձկան յուղը պարունակում է օմեգա-3 բաղադրիչը, որը բարերար ազդեցություն է ունենում հիշողության վրա, մասնավորապես` գլխուղեղի աշխատանքի վրա: Ամենակարևորը հավասարակշռված սնունդն է: Եվ հիշեք, որ որոշ վիտամիններ ջերմամշակումից քայքայվում են: Դրա համար հաճախ կերեք հում կաղամբ, ոլոռ, գազար ու դդում: Շատ կարդացեք, փորձեք գիտելիքներով տարվել և ուսումնասիրեք օտար լեզուներ: Խաղացեք միտքը զարգացնող խաղեր, շախմատ ու շաշկի, խաչբառեր լուծեք ու որոշ ժամանակից հետո կզգաք, որ ձեր միտքն ավելի արագ է աշխատում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարելավում է արյան հոսքը դեպի գլխուղեղ ու նպաստում դրա ակտիվացմանը: Ուստի մարզանքը, սպորտային զանազան խաղերը բարելավում են հիշողությունը, որը կբավականացնի երկար տարիներ: Շատ գրեք, հորինեք զանազան տեքստեր, կազմեք նախագծեր, օրագիր պահեք կամ էլ բլոգ, որոնք կնպաստեն ձեր հիշողության զարգացմանը: Շատ զբոսնեք, մաքուր օդը ձեր արյունը կհարստացնի թթվածնով և կապահովի աշխատունակությունն ու ուղեղի ակտիվությունը: Հրաժարվեք վատ սովորություններից, ինչպիսիք են ալկոհոլն ու ծխելը: Դրանց վնասի մասին, իհարկե, գիտեք: Եթե ցանկանում եք պահպանել ուղեղի ճկունությունը, առողջ ապրելակերպին դիմեք:
01.08.2011 Կարդացեք նաև
Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...
15.02.2018
Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...
08.12.2014
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
17.04.2013
Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...
03.04.2012
Գիտնականները ներթափանցել են հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...
18.03.2011
Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...
18.03.2011
Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...
09.02.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHhEC5a' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ