Ճարպակալում
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, ճարպակալումն աշխարհում իր տարածվածությամբ հասնում է համաճարակային մասշտաբների: 2014 թ. ԱՀԿ կողմից ներկայացվել է զեկույց, ըստ որի աշխարհում 600 մլն-ից ավելի մարդ ունի ճարպակալում:
Հղիության ժամանակ ճարպակալման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Լուսինե Մանուկյանի հետ:
Ինչպե՞ս է հաշվարկում ավելորդ քաշի առկայությունը:
Գիտնականները հատուկ ինդեքս են ընդունել՝ մարմնի զանգվածի ինդեքս, որն առաջարկվել է դեռևս 1869 թ. բելգիական սոցիոլոգ Կետլեի կողմից: Արդեն երկար տարիներ այն ընդունվել է ԱՀԿ կողմից, և ճարպակալման դասակարգումն կատարվում է համաձայն այդ բանաձևի: Բանաձևը հետևյալն է. կնոջ քաշը բաժանվում է նրա հասակի քառակուսուն: Նման ձևաչափով հաշվարկման ինդեքսը նորմայում պետք է լինի 18,5-24,99, այսինքն, մինչև 25 ցուցանիշը համարվում է նորմա: Համաձայն այդ ցուցանիշի, գոյություն ունի 3 աստիճանի ճարպակալում: Առաջին աստիճանի ինդեքսը կազմում է 30-35, երկրորդը՝ 35-40, երրորդը՝ 40-ից ավելի:
Ի՞նչ հետազոտություններ և հսկողություն է սահմանվում:
Եթե կա ճարպակալում, հարկ է դիմել ներզատաբանի խորհրդատվության, և մանկաբարձ-գինեկոլոգի հետ միասին պլանավորել հղիությունը: Մասնագետների կողմից նշանակվում են համապատասխան կլինիկական և ֆունկցիոնալ հետազոտություններ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ճարպակալման ժամանակ:
Չնայած պերինատալ և անտենատալ հսկողության մեթոդների կատարելագործմանը, հղիության և ծննդաբերության բարդացումների հաճախականությունը ճարպակալում ունեցող հղիների մոտ մնում է բարձր՝ 32-83 տոկոս:
Նախքան հղիությունը վերարտադրողական տարիքի ճարպակալում ունեցող կանանց մոտ հաճախ ախտորոշվում են տարբեր հիվանդություններ՝ ներզատաբանական (օրինակ` շաքարաին դիաբետ), սիրտ-անոթային (հիպերտոնիա, անոթային խնդիրներ), միզային համակարգի հիվանդություններ (քրոնիկ ցիստիտներ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն և այլն):
Գինեկոլոգիական բարդություններից կարող են լինել ներզատաբանական խանգարումներով պայմանավորված դաշտանային ցիկլի խանգարումներ, սեռական օրգանների քրոնիկական բորբոքային գործընթացներ և այլն:
Հարկ եմ համարում նշել, որ ճարպակալման առավել վտանգավոր բարդություն է առաջնային և երկրորդային չբերությունը:
Ճարպակալում ունեցող կանանց մոտ հղիության առաջին եռամսյակում կարող են լինել ակամա ընդհատումներ, չզարգացող հղիություններ, իսկ երկրորդ կեսում արտահայտվում են առավել վտանգավոր բարդություններ՝ պրեէկլամպսիա, հեստացիոն շաքարային դիաբետ և այլն:
Բարդություններից են նաև հղիության երկրորդ կեսում վաղաժամ ծննդաբերությունները, պտղի ներարգանդային աճի դանդաղումը, զարկերակային գերճնշումը, հաճախ են հանդիպում միզային համակարգի վարակներ:
Որքան բարձր է ճարպակալման աստիճանը, այնքան բարդություններն առավել հաճախ են հանդիպում:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ծննդաբերության ժամանակ:
Ճարպակալման հետևանքով առաջացող շաքարախտով տառապող հղիի մոտ հիպերինսուլինեմիայի, գլյուկոզայի բարձր քանակի հետևանքով պտուղը կարող է խոշոր լինել, որը ծննդաբերության ժամանակ բերում է ծննդաբերական ուժերի առաջնային կամ երկրորդային թուլության, պտղաջրերի վաղաժամ արտահոսքի և այլ ծննդաբերական բարդությունների: Ճարպակալում ունեցող հղիների մոտ 3-3,5 անգամ ավելի հաճախ են հանդիպում պտղի ներարգանդային հիպօքսիկ վիճակները և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները:
Հաճա՞խ է իրականացվում կեսարյան հատում:
Ճարպակալում և դրա հետևանքով խնդիրներ ունեցող հղիների շրջանում կեսարյան հատման տոկոսը բավականին բարձր է: Պատճառը հիմնականում խոշոր պտուղն է, կամ, որպես ուղեկցող հիվանդություն, շաքարային դիաբետի առկայությունը:
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը:
Հարկ է իրականացնել առաջնային կամ կանխարգելիչ ծրագրեր:
Աշխարհում, անգամ զարգացած երկրներում, հղիությունից առաջ, հղիության ընթացքում կամ դրանից հետո ճարպակալման վերաբերյալ չկան կլինիկական ուղեցույցներ, չնայած առողջապահական խորհրդատվությունները խիստ անհրաժեշտ են` հետագա մետաբոլիկ և սիրտ-անոթային ռիսկերը, ինչպես նաև հասարակության համար հարակից ծախսերը նվազեցնելու համար:
Ճարպակալման դեմ պայքարի համար շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, քանի որ ներկայում մարդիկ ավելի նստակյաց կյանք են վարում: Ներզատաբանները խորհուրդ են տալիս ակտիվ կյանք վարել:
Քանի որ ճարպակալման խնդիրները կարող են ի հայտ գալ նաև դեռահաս տարիքում, ուստի ծնողներին խորհուրդ եմ տալիս կանխարգելիչ միջոցառումներ սկսեն արդեն այդ տարիքից և խնդիրը չհասցնեն ռեպրոդուկտիվ շրջան: Կարևոր նշանակություն ունի սննդակարգը, ուստի, ի սկզբանե, հարկ է երեխային և դեռահասին սովորեցնել ճիշտ սնվելու մշակույթը:
23.12.2020 Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
11.01.2024
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
14.12.2022
04.06.2021
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
01.04.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
11.12.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
30.07.2020
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
09.10.2018
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
03.10.2018
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
19.02.2018
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
28.12.2017
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
27.11.2017
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
27.11.2017
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ