Ճարպակալում
ՀՀ ԱՆ. Ճարպակալում և ավելորդ քաշ. մարտահրավեր առողջությանը
Մասնագետների գնահատմամբ`ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը:
Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները`
- բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ,
- ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում:
Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:
Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների`
- սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ
- շաքարային դիաբետ,
- հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ,
- որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղու հիվանդություններ:
Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ:
Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը:
Չափազանց կարևոր է`
- սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին,
- ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ,
- վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար,
Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետևաբար և կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն:
27.01.2017 Կարդացեք նաև
03.10.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ