Ճարպակալում
Նիհարելու համար հարկ է կարգավորել քնի ռեժիմը. news.am

Նիհարել ցանկանալու դեպքում հաջողությունը երաշխավորված է, եթե բավականաչափ քնեք, պնդում են մասնագետները: The Sun Daily-ն հայտնում է, որ շատ սննդաբաններ հաշվի չեն առնում պացիենտների կյանքում քնի ժամերի քանակը, ինչը սխալ է, քանի որ քնի պակասը մեծացնում է ճարպակալման վտանգը: Դա տեղի է ունենում պարզագույն հոգնածության հետեւանքով. նվազում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, օրգանիզմը ճարպոտ կամ ածխաջրային սնունդ է փնտրում` ուժերը վերականգնելու համար:
Գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու, հենց որ հորանջելը «վրա հասնի»: Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ ժամը 22:00-ին քուն մտնեք: Ընդ որում, ոմանք իրենց բնույթով կարիք ունեն ավելի շատ քնելու (դա գեներով է կանխորոշված): Այդ պատճառով եթե, օրինակ, անգամ քնի հինգ ժամը հերիքում է, չարժե ստիպել երկար մնալ անկողնում: Առանձին հարց է լուսավորությունը: Վատ լույսով կամ ցերեկային լամպերով լուսավորված տարածքը խախտում է մելատոնինի` «քնի հորմոնի» կարգավորումը:
Հանգստյան օրերին արժե արթնանալ սովորական ժամին: Ավելի ցանկալի է ցերեկը 20 րոպե քնել, քան խախտել ռեժիմը: Իհարկե՛, երեկոյան խորհուրդ չի տրվում կոֆեինով սննդամթերք օգտագործել (սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիք, սոդայաջուր, շոկոլադ): Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը եւ փոփոխում է մելատոնինի ու ադենոզինի` քնի համար կարեւոր երկու նյարդահաղորդիչների ակտիվությունը:
Բացի այդ, քունն ազդում է նաեւ սննդակարգի վրա: Փակ շրջան է առաջանում: Ապացուցվել է, որ ճարպերի, ածխաջրերի ակտիվ օգտագործումը դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ բարձրացնում մարմնի ջերմաստիճանը: Միաժամանակ, խորը քնի համար ջերմաստիճանի նվազում է անհրաժեշտ: Ալկոհոլն, իր հերթին, ի սկզբանե քնատություն է առաջացնում, սակայն խորը քնի փուլին անցնելիս կարող են խնդիրներ առաջանալ: Սպիրտային խմիչքները թույլ չեն տալիս, որ ադրենալին արտազատվի, խախտում են քնի կարգավորման համար անհրաժեշտ տրիպտոֆանի եւ սերոտոնինի ակտիվությունը:


Կարդացեք նաև



Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...



Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...



Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...



Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...



Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...



Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...



Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...



Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...



Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...



Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...



Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...



Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...



Երկար ժամանակ սննդակարգի հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Սկսելով «նիհարել»՝ շատերն արագ արդյունքի են սպասում և դրան չհասնելով՝ արագ հիասթափվում են ու դադարում հետևել սննդակարգին։ Steptohealth.ru-ն գրում է, որ նիհարել հնարավոր է...



Թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է. քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն