Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ճարպակալում

Օշարակ, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից. mypage.am

Օշարակ, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից. mypage.am

Այս օշարակը կօգնի նվազեցնել գոտկատեղի ծավալն ու ազատվել մարմնի ավելորդ ջրից։ Դրա  բաղադրիչները դրականորեն են ազդում նաև տեսողության, լսողության և հիշողության վրա: Հիմնական բաղադրիչը ծովաբողկն է, որը հարուստ է վիտամին C-ով, կալցիումով, վիտամիններ B1 և B6-ով, երկաթով, վիտամին B2-ով, մագնեզիումով և ֆոսֆորով: Ծովաբողկն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում հոգնածությունը և խթանում օգտակար բակտերիաների զարգացմանը։

Օշարակի բաղադրիչներն են.

  •  125 գրամ թարմ ծովաբողկ,
  •  4 կիտրոն,
  •  3 ճաշի գդալ մեղր,
  •  2 թեյի գդալ դարչին,
  •  2 սմ կոճապղպեղի արմատ:


Պատրաստման եղանակը․

Բլենդերի մեջ խառնեք ծովաբողկն ու կոճապղպեղը։ Ավելացրեք քամած կիտրոնի հյութն ու ևս 3 րոպե հարեք բլենդերով։ Ավելացրեք մեղրն ու դարչինը և շարունակեք հարել` մինչև համասեռ զանգված ստանալը։ Պահեք ստացված օշարակն ապակե տարայի մեջ։ Խմեք մեկ ճաշի գդալ, օրական երկու անգամ, ուտելուց առաջ։ Օգտագործել 3 շաբաթ, ապա մի քանի օր ընդմիջում տալ:

Հ․Գ․ Խորհրդակցեք բժիշկի հետ՝ այս օշարակն օգտագործելուց առաջ։

 

Սկզբնաղբյուր. mypage.am
Լուսանկարը. help-pohudet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ