Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ճարպակալում

Ինչպես կարելի է նիհարել, առանց առողջությունը վնասելու

Ինչպես կարելի է նիհարել, առանց առողջությունը վնասելու

Երիտասարդ տարիքում նիհարելը խնդիր չէ. թվում է, թե ինչ էլ ուտես, միևնույն է, չես գիրանում: Ու կարծում ես, թե այդպես միշտ է լինելու:  Լսում ես, թե ինչպես են հասուն կանայք տրտնջում ու քթի տակ ծիծաղում, երբ ականջի պոչով լսում ես` «մի փոքր լցվել ես»-ին հաջորդող պատասխանը` «չէ, քաշս նույնն է մնացել»: Կամ էլ հակառակը. երբ ասում ես` կարծես նիհարել ես, անմիջապես հետևում է` «հիմա դեռ ավելացել եմ, էնքան էի նիհարել»: Ամեն դեպքում  գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ:  Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել:

 

Տարիներն  անցնում են, ու ամեն  ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս  չեն համապատասխանում. այնպես  չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ: Ուրեմն ի՞նչ է պետք անել:

Նախ`  մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն  հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:

 

-        Հիշեք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են  անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն  քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:

 

-       Ճիշտ դիետան (սննդակարգը) ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի  վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա  պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է:

 

Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշեք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին  փորձել քաղցով լրացնել բացթողումը: Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած «տառապանքները». կարելի է քիչ ուտել, սակայն շատ  հեղուկ խմել: Ավելորդ չէ կրկնելը, որ  ընտրված սննդակարգը «ցմահ» է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ:

 

Խորհուրդներ, որոնք կօգնեն քաշը նվազեցնելու և կայունացնելու

 

Ինչքա՞ն ջուր է հարկավոր մեր օրգանիզմին

 

-       Բժիշկ սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և նույնիսկ գարեջուրը հաշվից դուրս են, քանի որ  դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:

 

-       Ուտելուց առաջ  մի բաժակ ջուր խմեք: Այո, փորձված մեթոդ է. մի բաժակ ջուրը կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն  ու սուրճն էլ վայելեք  առանց մի գրամ շաքարի: Սուրճն աշխատավայրում իսկական ծիսակատարություն է: Շատերն են հաշվում, թե օրական քանի գավաթ են պարպել կոլեկտիվի հետ կամ էլ ընկերական շրջապատում: Քանի բաժակ էլ խմելու լինեք, հիշեք` առանց շաքարի:

 

Սնունդը

 

Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու  հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես  ազգային խոհանոցի սննդի մշակույթի մաս է կազմում:

 

Երբեմն զարմանում ենք` հիշելով, որ մեր պապերն ու նրանց պապերը չեն տառապել գիրությունից: Իսկ պատճառը ոչ թե գիտակցված սննդակարգն է եղել, այլ ծանր  աշխատանքը: Այնպես  որ, ոչ թե պետք է սննդաբաժնից հանել այս կամ այն սննդատեսակը, այլ պետք է վերացնել անկրթությունը, ավելի ստույգ` անկրթության ախտանշան հանդիսացող շատակերությունը. մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար:  Ու քանի որ մենք հող չենք մշակում ու քար չենք քաշում, մեզ շատ էլ պետք չէ:

 

Հաջորդ խորհուրդը փոքր չափաբաժինն է

 

Նայեք սովորականի պես լցված ձեր ափսեին. հատակը չի՞ երևում: Ուրեմն առաջին ձեր գործը պետք է լինի այն դատարկելը: Լցրեք այնքան, որ ափսեի տակը երևա: Եթե ուզում եք տապակած կարտոֆիլ ուտել, բարի ախորժակ, կերեք, բայց ոչ թե բրգաձև կիտված, այլ մի քիչ, մի բուռ: Կարելի է կոտլետ ուտել` մեկը, ավելի լավ է` դրա կեսը: Տոնական սեղանի շուրջն էլ բավարարվեք ոչ թե մեկ կտոր թխվածքով, այլ դրանից կտրած պատառիկով կամ էլ շատ բարակ շերտով: Դա ավելի լավ է, քան դիմանալը, կամքին բռնանալն ու գիշերը, բոլորի աչքից հեռու, սառնարանը դատարկելը: Շատ կանաչեղեն կերեք:

 

Մեզ պետք են թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր  և թե՛ բջջանյութ` վիտամիններով: Սակայն ինչքա՞ն ու ի՞նչ: Մարդն ամենակեր է:

 

Նախ  հիշենք, որ ուտելուց առաջ մի բաժակ ջուր է պետք խմել. երբեմն ծարավը քաղցի հետ է շփոթվում: Եթե 20-30 րոպե հետո էլ քաղցի զգացումն ուժգնանում է, ապա պետք է թեթևակի ուտել, սակայն ոչ թե հացաբուլկեղեն կամ որևէ բուտերբրոդ, այլ մրգեր, բանջարեղեն: Թեկուզ բանան, չնայած բանանն էլ շատ կալորիական է: Մածուն կամ այլ կաթնամթերք` ըստ ցանկության:  Եթե չեք սիրում, ստիպված եք սովորել:

 

Նախաճաշ, ճաշ ու ընթրիք

 

Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. ասենք` նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի  է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ  քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ  կամ էլ  մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:

 

Բեռնաթափման օր

 

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափվելը և մյուս օրերին ագահաբար  խժռելը միայն ու միայն վնաս են բերում: Բեռնաթափման օրերը լավ են ճիշտ սննդակարգ ընտրելու   դեպքում: Ոմանք բեռնաթափվում են պարբերաբար, շաբաթական մեկ օր: Կարելի է այդ հատուկ օրերին միայն ջուր խմել կամ էլ սահմանափակ տեսակի սննդամթերք օգտագործել: Ընդհանուր սկզբունքը, որին պետք է կանոնավոր կերպով հետևել, անցումն է բեռնաթափման ու ելքը դրանից: Այսինքն` բեռնաթափմանը նախորդող օրը պետք է արդեն սնունդը բաղադրությամբ թեթևացված լինի ու նվազ կալորիական, իսկ բեռնաթափմանը հաջորդող օրը կրկին աստիճանաբար ու զգուշորեն պետք է վերադառնալ սովորական սննդակարգի:

 

Մարզումներ

 

Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմը սկզբում ընդվզում է, հետո խորամանկում` կալորիաներ  տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում  է բազմոցին  կամ էլ բազկաթոռին. աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ: Սակայն ոչ թե ձևի, այլ հոգու համար: Մարզասրահում անցկացրած ժամանակը պինդ կուշտ ուտելուց հետո անարդյունավետ է, էլ չասած, որ կուշտ ստամոքսով պարզապես անհնար է մարզվել: Ի վերջո, այս խնդրին համալիր մոտեցում է  պետք.  շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում: Միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը  կարգի բերել: Ի վերջո, մի մոռացեք, որ քաղցը կամ  զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն, եթե չասենք` էլ ավելի գիրանալուն: Մասնագետներն ասում են, որ օրգանիզմը հիշողություն ունի, քաղցի հիշողությամբ` լի օրերին պահեստավորում է նեղ օրվա համար. չլինի՞ թե  նրան կրկին քաղցած պահենք:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Սուսաննա

28.03.2013

կարծում եմ պետք է ստուգել հորմոնները

Մեդ-Պրակտիկ

17.02.2013

Բարև Ձեզ։ Հարգելի Գոհար, նիհարելու ստանդարտ սննդակարգեր չկան մի պատճառով, որ ամեն մի օրգանիզմ յուրովի է արձագանքում, ուստի հարկավոր է յուրաքանչյուրն ընտրի  իր տարբերակը և` ցանկալի է դիետոլոգի խորհրդատվությունը։ Բացի այդ, միայն սննդակարգով նիհարելը սխալ մոտեցում է։

gohar

16.02.2013

barev dzez amen inj parz er ev haskanali, knerek ete kareliya mi harc, pahum em dieta baic chem niharum,

Կարդացեք նաև

Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am
Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am

Հարց

Ճարպակալումը ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում առողջությանը։

Պատասխան...

Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com
Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com

Ճարպակալումը  միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի  ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...

Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում
ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...

ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն
ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...

Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...

Շնչառական համակարգ
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:

Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...

Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am
Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...

Օգտակար խորհուրդներ
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am

Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...

Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am
Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am

Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...

Սնունդը և առողջությունը
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարել ցանկացողները. 168.am
Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարել ցանկացողները. 168.am

Երկար ժամանակ սննդակարգի հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Սկսելով «նիհարել»՝ շատերն արագ արդյունքի են սպասում և դրան չհասնելով՝ արագ հիասթափվում են ու դադարում հետևել սննդակարգին։ Steptohealth.ru-ն գրում է, որ նիհարել հնարավոր է...

Ինպես նիհարել` բնական միջոցներով ազդելով հորմոնալ համակարգի վրա. 168.am
Ինպես նիհարել` բնական միջոցներով ազդելով հորմոնալ համակարգի վրա. 168.am

Թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է. քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից...

Օգտակար խորհուրդներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ