Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com

Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com

Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից:

Սա ինչ գլխացավ է

Սա ալկոհոլի ընդունումից հետո 3 ժամվա ընթացքում զարգացող ցավ է, որն անհետանում է ալկոհոլի ընդունման դադարից հետո 72 ժամվա ընթացքում։ Այն ունի հետևյալ բնութագրերից առնվազն մեկը.

  • երկկողմանի է,
  • պուլսացող է,
  • ֆիզիկական ակտիվությունից խորանում է,
  • կարող է կրել ճնշող բնույթ և տեղակայվել ճակատային շրջանում։


Ալկոհոլի ընդունումից անմիջապես հետո զարգացող գլխացավը ավելի քիչ է հանդիպում քան խումարի դեպքում (որն սկսվում է, երբ ալկոհոլի մակարդակն արյան մեջ իջնում է)։

Ցավի ինտենսիվությունը պայմանավորված է խմած ալկոհոլի քանակով և որակով, ինչպես նաև` մարդու անհատական առանձնահատկություններով։

Բացի այդ, հաճախ ալկոհոլը հրահրում է միգրենի կամ կլաստերային գլխացավի նոպաներ, եթե տվյալ մարդը տառապում է այդ հիվանդություններով։ Այս դեպքում նոպաներ կարող են առաջացնել միայն որոշակի ըմպելիքներ։ Օրինակ, կարմիր գինին կարող է նպաստել այդ նոպաների առաջացմանը, իսկ կոնյակը՝ ոչ։ Սա խիստ անհատական է, այդ պատճառով ձգտեք օրագրի օգնությամբ պարզել՝ ո՞րն է Ձեր ալկոհոլ-հրահրիչը և հրաժարվել նրանից։

Ի՞նչն է նպաստում այդ գլխացավի առաջացմանը. մի քիչ գիտություն

Այս մեխանիզմը, որքան էլ տարօրինակ է, մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Սակայն, հավանաբար, նշանակություն ունեն մի քանի գործոններ.

Ալկոհոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի և գլխուղեղի անոթների վրա:


Համարվում է, որ ալկոհոլը կարող է լայնացնել ուղեղի թաղանթների անոթները, ինչը հավանական է դրսևորվի գլխացավով։ Բացի այդ, ենթադրվում է, որ այն ազդում է նաև ուղեղի ցավային համակարգի վրա։ Հայտնի է, որ ալկոհոլն օժտված է կարճաժամկետ ցավազրկող հատկությամբ, սակայն վերջինիս ընդհատումից հետո ծագում է (հատկապես մեծ քանակությամբ ընդունումից հետո), այսպես կոչված, հիպերալգեզիա՝ օրգանիզմի զգայնության բարձրացում` ցավային խթանների նկատմամբ։

Ջրազրկում


Ալկոհոլն ունի միզամուղ հատկություն. մեզի հետ օրգանիզմից հեռանում է հեղուկը, նվազում է արյան քանակությունը և դանդաղում արյան հոսքը, դժվարանում է ածխաթթու գազի դուրս բերումը։ Փսխումը և լուծը ալկոհոլային թունավորման դեպքում նույնպես բերում է ջրազրկման։

Թունավորում

Օրգանիզմում էթանոլի քայքայման արդյունքում առաջանում է ացետալդեհիդ։ Երբ վերջինիս քանակը շատանում է, այն տոքսիկ ազդեցություն է թողնում գլխուղեղի բջիջների վրա՝ խախտելով նյարդամիջնորդանյութերի աշխատանքը և փոփոխելով նեյրոնների էլեկտրական ակտիվությունը։

Քնի խանգարում

Ալկոհոլը բացասաբար է ազդում արագ քնի փուլի վրա, որի ընթացքում ուղեղը մշակում և հիշում է ստացված տեղեկատվությունն ու սինթեզում տարբեր պրոտեիններ, որոնք մասնակցում են կարևոր ուղեղային գործընթացներին։

Բացի այդ, մուգ ալկոհոլային ըմպելիքները (վիսկի, կոնյակ, բրենդի) պարունակում են մեծ քանակությամբ կոնգեներներ՝ էթանոլից տարբեր թունավոր քիմիական միացություններ (ացետոն, տանիններ, սիվուխայի (հացօղու) յուղեր, մեթանոլ), որոնք խմորման կողմնակի մթերքներ են։ Այդ պատճառով կարծիք կա, որ մուգ ըմպելիքներից զարթխումային գլխացավի ռիսկն ավելի բարձր է։

Ի՞նչ անել խումարի ժամանակ գլխացավի դեպքում

Ալկոհոլի ընդունումից հետո առաջացած դասական գլխացավը, որպես կանոն, ինքնուրույն անցնում է 72 ժամվա ընթացքում, որին նպաստող գործոններն են.

  • քունը` զով սենյակում կամ մաքուր օդում` զբոսանքը,
  • ջրազրկման փոխհատուցումը. նախապատվությունը տալ չգազավորված ջրին, հետո թեյ կամ սուրճ խմել։ Իսկ ավելի լավ է խմել երկու բաժակ (սակայն ոչ ավելի) նատրիում-մագնեզիումական հանքային ջուր, այն լրացնում է ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած էլեկտրոլիտների պակասը,
  • թեթև խորտիկները (տոստ և մի բաժակ հյութ, մեղր). ալկոհոլը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցմանը, իսկ թեթև խորտիկները թույլ են տալիս այն լրացնել,
  • ցավազրկողները՝ ասպիրին, իբուպրոֆեն և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքիչ միջոցներ։ Սակայն` ոչ պարացետամոլ, եթե ալկոհոլը և նրա նյութափոխանակության արգասիքները դուրս չեն բերվել օրգանիզմից, պարացետամոլի ընդունումը կարող է ուժեղացնել դրանց թունավոր ազդեցությունը լյարդի վրա։


Ինչ պետք է չանել

  • Խումարը վերացնել ալկոհոլի հերթական չափաբաժնով,
  • չափից շատ ուտել,
  • տաք ցնցուղ/լոգանք ընդունել և սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով զբաղվել, եթե ալկոհոլը և նրա նյութափոխանակության արգասիքները դեռ օրգանիզմից դուրս չեն բերվել. կա սրտի ծանրաբեռնվածության ռիսկ:


Եթե ցավը շատ ուժեղ է և առնվազն երեք օր չի հանգստանում՝ նույնիսկ ցավազրկողների ընդունման պարագայում, պետք է դիմել բժշկի։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com
Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com

Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...

Ախտորոշում Թերապիա
Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com
Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com

Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...

Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:

Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...

Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am
Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am

Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...

Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am

Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ. armeniamedicalcenter.am
Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ցավը:


Ցավն ախտանիշ է, օրգանիզմի ինդիկատոր: Ցավը վկայում է որևէ հյուսվածքի վնասման մասին: Այն պաշտպանիչ մեխանիզմ է, որը ցույց է տալիս, որ վնասված հյուսվածքն այլևս չի դիմանում իր վիճակին...

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com

Երբեմն օրը հենց առավոտից չի ստացվում։ Գլխացավը սպառնում է լիովին խախտել առօրյա գրաֆիկը։ Այսպիսի անհարմարավետությունը կարող է պարբերաբար տանջել։ Սակայն որոշ մարդիկ կանոնավոր առավոտյան գլխացավ են ունենում...

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ