Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ:

ՊԱՐԶ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ

Նվվացող կամ ճմլող ցավ գագաթնային կամ պերիկարդիալ շրջանում, թույլ կամ տանելի, տևողությունը մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, որը դիտվում է 95 տոկոս հիվանդների մոտ: Անգիոնևրոտիկ կարդիալգիան (25 տոկոս հիվանդների մոտ) նոպայաձև է, համեմատաբար` կարճատև, սակայն օրվա ընթացքում կարող է հաճախ կրկնվել: Լինում է տարբեր տեղակայման, սեղմող կամ ճնշող ցավ, որը հիմնականում ինքնուրույն անցնում է, կամ անցնում է վալիդոլի կամ նիտրոգլիցերինի ընդունումից: Կարող է ուղեկցվել անհանգստությամբ, օդի պակասի զգացողությամբ, պուլսի արագացմամբ: Չի ուղեկցվում  էՍԳ իշեմիկ փոփոխություններով: Դրա հիմքում հնարավոր է կորոնար զարկերակների տոնուսի խանգարումն է և հիպերվենտիլյացիան:

ՆՈՊԱՅԱՁԵՎ ՁԳՁԳՎՈՂ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ

Ինտենսիվ ճնշող կամ նվվացող ցավ, որը չի թեթևանում վալիդոլի և նիտրոգլիցերինի ընդունումից, ուղեկցվում է վախով, դողով, սրտխփոցով, հևոցով, զարկերակային ճնշման բարձրացումով: Այն անցնում է, սովորաբար, սեդատիվ միջոցների և բետա-պաշարիչների համակցմամբ: Լինում է ՆՑԴ ծանր ընթացքով հիվանդների 32 տոկոսի մոտ: Պաթոգենեզում դեր ունի հիպերկատեխոլամինեմիան, որն արդյունք է հոգեծին կրիզների կամ հիպոթալամուսի դիսֆունկցիայի:

ՍԻՄՊԱՏԱԼԳԻԿ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ

Պերիկարդիալ կամ պարաստերնալ շրջանում այրող կամ ճզմող ցավը գրեթե միշտ ուղեկցվում է միջկողային հատվածների պալպացիայի ժամանակ հիպերալգեզիայով: Ցավը չի անցնում նիտրոգլիցերինի, վալիդոլի վալոկորդինի ընդունումից: Լինում է ՆՑԴ 19 տոկոս հիվանդների մոտ: Պատճառը, թերևս,  սրտային սիմպատիկ հյուսակի գրգռվածությունն է:

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊՍԵՎԴՈՍՏԵՆՈԿԱՐԴԻԱ

Ճնշող, նվվացող, սեղմող ցավ` սրտի շրջանում կամ կրծոսկրի ետևում, որն առաջանում  կամ ուժեղանում է քայլելիս, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ի հայտ է գալիս ՆՑԴ 20 տոկոս հիվանդների մոտ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:

Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...

Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am
Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am

Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...

Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am

Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ. armeniamedicalcenter.am
Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ցավը:


Ցավն ախտանիշ է, օրգանիզմի ինդիկատոր: Ցավը վկայում է որևէ հյուսվածքի վնասման մասին: Այն պաշտպանիչ մեխանիզմ է, որը ցույց է տալիս, որ վնասված հյուսվածքն այլևս չի դիմանում իր վիճակին...

Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com

Երբեմն օրը հենց առավոտից չի ստացվում։ Գլխացավը սպառնում է լիովին խախտել առօրյա գրաֆիկը։ Այսպիսի անհարմարավետությունը կարող է պարբերաբար տանջել։ Սակայն որոշ մարդիկ կանոնավոր առավոտյան գլխացավ են ունենում...

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Նյարդաբանություն
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը...

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ