Ցավ
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am
Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք չլինի:
Ինչպե՞ս են միմյանց հետ կապված վեգետաանոթային դիստոնիան և գլխացավերը: Ինչպիսի՞ եղանակներով կարելի է ազատվել այդ հյուծող ցավերից և վերադառնալ նորմալ կենսակերպի: Ինչպե՞ս է հատկապես ցավում գլուխը: Հաճախ հիվանդները նմանատիպ հարցեր են տալիս բժշկի մոտ զննման ժամանակ:
Վեգետաանոթային դիստոնիա ախտորոշմամբ պացիենտների մեծամասնությունը չի կարողանում ճիշտ նկարագրել առաջացած ցավերի տեղակայումը և նրա հիմնական նշանները: Սա բացատրվում է նրանով, որ ցավը կարող է տարբեր կերպ արտահայտվել. մեկի մոտ այն արտահայտվում է գլխում այրոցի զգացումով, մյուսը գանգատվում է գլխում ճնշման զգացումից, մեկ ուրիշը թմրածություն է զգում և այլն:
Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ պարբերաբար առաջացող ճնշման կտրուկ բարձրացումները բերում են անոթների ձգման, իսկ գլխուղեղ մտնող արյան ավելցուկային հոսքը նպաստում է գլխացավի առաջացմանը: Կարող է առաջանալ նաև երակային բնույթի վեգետաանոթային դիստոնիա այն դեպքերում, երբ զարկերակային արյունը լայնացած երակներ է ներխուժում: Երակներում ճնշումը բարձրանում է այնպես, որ առաջանում է պուլսացող բնույթի գլխացավ:
Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ ցավը կարող է կրել ուռածության և ճնշման բնույթ, ինչպես նաև լինել երկկողմանի կամ` միակողմանի: Ցավը կարող է առաջանալ գլխի և՛ գագաթային, և՛ քունքային, և՛ ծոծրակային շրջաններում: Ի լրումն այս ամենի, գլուխը կարող է ցավել այնպես ուժեղ, որ առաջանա սրտխառնոց, փսխում, գլխապտույտ և ճնշման տատանումներ:
Վեգետաանոթային դիստոնիայով տառապող մարդիկ այնպիսի ցավեր են ունենում, որոնք բնորոշ են միգրենին և լարվածության գլխացավերին:
Միգրենի դեպքում ցավը կենտրոնացած է հիմնականում գլխի մի կեսում, հաճախ` աջ: Ցավի տվյալ տեսակը կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, սակայն հիմնականում մտավոր գերբեռնվածությունից հետո՝ սթրես կամ նյարդային ցնցում տարած մարդու մոտ:
Լարվածության գլխացավով պարբերաբար տառապում է ամբողջ երկրագնդի բնակչության մոտ 80%-ը: Այդ ցավը կրում է նվվացող բնույթ, անձի մոտ կարող է առաջանալ նաև գլխի ճնշման, ծանրության զգացում:
Վեգետաանոթային դիստոնիայի առաջացման հիմնական պատճառը սթրեսն է: Վեգետաանոթային դիստոնիան հաճախ զարգանում է գերհոգնածության, մշտական անքնության, սխալ սննդակարգի, վարակիչ հիվանդությունների ֆոնին: Այսօր մշտապես առաջանում են սթրեսային իրավիճակներ: Մարդը սոցիալական էակ է և չի կարող խուսափել դրանցից: Սթրեսային իրավիճակների առաջացմանը կարող են նպաստել նաև ներքին ապրումները, տագնապները, բացասական մտքերը:
11.04.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ