Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ցավ

Ե՞րբ է մեջքի ցավը խոսում ավելի լուրջ խնդիրների մասին. med.news.am

Ե՞րբ է մեջքի ցավը խոսում ավելի լուրջ խնդիրների մասին. med.news.am

Մեջքի ցավերը կարող են խոսել ողնաշարի խնդիրների մասին: Սակայն դրանք կարող են նաեւ այլ պատճառ ունենալ,  նշում է Տագրիդ Հալիֆը Քլիվլենդի կլինիկայից:

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ողնաշարային խողովակի ստենոզը ցավերի ամենատարածված պատճառն է, որը կապ չունի վնասվածքների հետ: Ոսկրածուծի շուրջ հյուսվածքների նեղացումը սեղմում է նյարդերի վրա, ինչի արդյունքում ցավ ու անհարմարավետություն է առաջ գալիս:

Ողնաշարային խողովակի ստենոզ

  • Ցավ մեջքի ստորին հատվածում,
  • ջզաձգումներ՝ ոտքերում,
  • ծանրություն՝ ոտքերում,
  • ինջնելուց ցավն ուժեղանում է,
  • ֆիզիկական ակտիվությունից ախտանիշները վատթարանում են,
  • ցավը մեղմվում է, երբ թեքվում ես դեպի առաջ եւ հենվում որեւէ տեղ.


Հատկանշական է, որ, բժշկի խոսքով, 60-անց մարդկանց 21 տոկոսի մոտ ՄՌՏ սքանավորումից հետո այս խնդիրն, ամեն դեպքում, բացահայտվում է, եթե նույնիսկ նրանք ախտանիշներ չունեն:

Ինչպե՞ս տարբերել ավելի լուրջ խնդիրները

Ահա մի քանի խորհուրդ՝ առ այն, թե ինչպես տարբերել ստենոզը ավելի լուրջ խնդիրներից:

  • Եթե ցավը վատթարանում է, երբ մարդը քայլում է ինչ-որ թեք հարթությամբ դեպի վեր, դա կարող է խոսոել պերիֆերիկ անոթների հիվանդության կամ արյունատար անոթներում կուտակումների մասին:
  • Անոթների հիվանդության դեպքում ցավը չի անցնում՝ կռանալիս:
  • Եթե ախտանիշները վատթարանում են երեկոյան, սակայն անցնում՝ մարզումներից հետո, դրանց պատճառը կարող է լինել նեյրոպաթիան:
  • Եթե երիտասարդ մարդկանց մոտ մկանային ու ողնաշարային կաշկանդվածությունը 30 րոպեից ավելի է տեւում եւ վատթարանում չշարժվելու դեպքում, դա կարող է խոսել բորբոքային արթրիտի մասին:
  • Այլ չկանխատեսված ախտանիշ, ինչպես քաշի հանկարծակի կորուստը, կարող է չարորակ ուռուցքի պատճառ լինել՝ շատ հազվադեպ, իհարկե, բայց անտեսել այս հավանականությունը պետք չէ:


Այս ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է անհապաղ դիմել բժշկի:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. боль в спине
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ