Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ցավ

6 սովորություն, որոնց օգնությամբ հնարավոր է միգրենից խուսափել. news.am

6 սովորություն, որոնց օգնությամբ հնարավոր է միգրենից խուսափել. news.am

Միգրենի ախտանշանները նվազագույնի հասցնելու համար կարելի է մի շարք կենցաղային սովորությունների օգնությանը դիմել, հաղորդում է FoxNews-ը: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

Կարճատեւ ընդմիջումներով սնվե՛ք

Երկար ընդմիջումներով սնվելու պարագայում արյան մեջ շաքարի բաղադրության աճ կարող է առաջանալ, ինչը միգրենին հատուկ ախտանշանների խթանման է հանգեցնում: Այնպես որ, ձեռքի տակ մշտապես սննդամթերքի առողջարար տեսակներ՝ ընդեղեն, օրգանական չիր կամ հումուսի պարունակությամբ բանջարեղեն պահեք՝ օրգանիզմի ուժասպառությունից խուսափելու համար: Անհրաժեշտ է նաեւ բավարար քանակությամբ ջուր ընդունել. այս միջոցը ջրազրկումից խուսափելու հնարավորություն կընձեռի:

Սննդային հավելումներ ընդունե՛ք

Հետազոտությամբ պարզվել է, որ B2 վիտամինի, մագնեզիումի եւ կոնէնզիմ Q10-ի (CoQ10) բաղադրությամբ հարուստ սննդային հավելումները եւ որոշ խոտաբույսեր (Pyréthrum, Petasítes) միգրենի դեմ կանխարգելիչ պայքարի ներուժ ունեն: Միայն հիշե՛ք, որ հղիության ընթացքում կամ երեխային կրծքով կերակրելիս հարկավոր է սննդային հավելումների շուրջ նախ եւ առաջ բժշկի հետ խորհրդակցել:

Թեթեւ ֆիզիկական վարժություններ կատարե՛ք

Շվեդ գիտնականները պարզել են, որ կենցաղային պայմաններում թեթեւ ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդկանց մոտ, սովորության մեկնարկից երեք ամիս անց, միգրենին հատուկ անհամեմատ քիչ ախտանշաններ են նկատվում: Միայն հիշե՛ք, որ վարժությունների ծանրության մակարդակը հարկավոր է աստիճանաբար բարձրացնել. միանգամից ծանր վարժություններ նախաձեռնելով՝ կարող եք հակառակ արդյունքը ստանալ:

Մի փոքր ձանձրալի եղե՛ք

Գաղտնիք չէ, որ սթրեսը կարող է միգրենի առաջացում խթանել, սակայն երեւույթի պատճառն ինքնին սթրեսը չէ: Նյու-Յորքում գործող Montefiore գլխացավի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, լարվածությունը թուլացնելու փորձերը կարող են առավել զգալի բացասական ազդեցություն ապահովել: Կորտիզոլի բարձր մակարդակը ցավը մեղմելու հատկությամբ է աչքի ընկնում, այնպես որ, հորմոնի բաղադրության անկման դեպքում միգրենին հատուկ ախտանշաններն առավել բարձր հավանականությամբ կարող են գլուխ բարձրացնել: Ուստի, եթե պատրաստ չեք բոլոր դեպքերում խուսափել սթրեսից, գոնե կորտիզոլի բաղադրության տատանումներից զերծ մնացեք:

Հակաբեղմնավորիչներից հրաժարվե՛ք

Էսթրոգեն պարունակող դեղերը կամ հորմոնափոխարինող թերապիան կարող են հորմոնային տատանումներ առաջացնել, ինչը միգրենին հատուկ ախտանշանների արտահայտման կամ վատթարացման նախապայմաններից է:

Ավելի ակտիվ սեռական կյանք վարե՛ք

2013թ. գերմանացի փորձագետների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, ինտիմ կյանքը, սթրեսից առաջացած լարվածությունը թուլացնելուց բացի, նայեւ միգրենի ախտանշանները մեղմելու ներուժ ունի: Երեւույթի պատճառը սեռական հարաբերության ընթացքում արտազատվող էնդորֆինների բարձր մակարդակն է: Ընդ որում, լավագույն արդյունքն օրգազմի հասնելու դեպքում կարող եք ապահովել: Միայն թե ինքներդ ձեզ վրա շատ մեծ ճնշում չգործադրեք՝ հեշտանքի հասնելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. homehealer.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ