Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Միգրենի բուժման 9 արդյունավետ միջոց. med.news.am

Միգրենի բուժման 9 արդյունավետ միջոց. med.news.am

Միգրենով տառապող հիվանդներից շատերի մոտ առկա են հետեւյալ նախանշաններից առնվազն երկուսը ՝ ցավ գլխի մի կողմում, ցավի տեւողություն 4 ժամից մինչ երեք օր, բաբախող բնույթի ցավեր, սրտխառնոց, ձայնի եւ լույսի նկատմամբ զգայնություն։ Ահա մի քանի ստուգված մեթոդ (որոնցից մի մասը լրիվ նոր են)` ցավը հաղթահարելու համար, հաղորդում է Fox News-ը։

 

  1. Պահե՛ք ցավի օրագիր
    Փորձեք արձանագրել յուրաքանչյուր գլխացավ՝ նշելով, թե երբ է այն եղել, ինչ եք արել, ինչ եք խմել կամ կերել դրանից 24 ժամ առաջ։ Միգրենի պոտենցիալ մեղավորներն են՝ հորմոնալ փոփոխությունները, ծխախոտի ծուխը, պայծառ լույսը, կոֆեինը, նիտրատով, նատրիումի գլյուտամատով կամ տիրամին կոչվող միացություններով հարուստ սննդից (տիրամին պարունակում են պանիրը եւ միսը)։  Եթե կարողանաք հստակ գիտակցեք ցավի պատճառը, հետագայում ավելի հեշտ կլինի դրանից խուսափել։

  2. Մշտապես բուժե՛ք Ձեր ալերգիաները
    Փորձագետները դեռեւս հստակ չեն սահմանել, թե ինչու է ալերգիա ունեցող մարդկանց մոտ մշտապես քթից արյունահոսում կամ ինչու են նման մարդկանց մոտ միգրենի դեպքերն երկուսից երեք անգամ ավելի շատ։ Հավանական է, որ ալերգիայի նոպայի ժամանակ բորբոքային նյութերը ակտիվացնում են եռվորյակ նյարդը, որը միգրենի առաջացման հիմնական պատճառն է, ասել է Ալբերտ Էյնշտեյնի քոլեջի նյարդաբանության դոցենտ-պրոֆեսոր Ջոն Բյուզը։ Քթի ստերոիդների օգտագործմամբ ալերգիայի նախանշանները մեղմելով՝ Դուք միեւնույն ժամանակ մեղմում եք միգրենի նոպաները։

  3. Էլեկրականությամբ բուժում
    Ընդունեք էլեկտրաիմպուլսային թերապիայի մի կուրս։ Պատմության մեջ առաջին անգամ FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկման գործակալություն) հավանությունը ստացած սարքը կոչվում է Cefaly։ Այն ունի մի վարդակ, որտեղից էլեկտրական հոսանք է հաղորդում՝ եռվորյակ նյարդի վերին հատվածը խթանելու համար։

  4. Թաքցրե՛ք ցավազրկողները
    Տրիպտանային դեղամիջոցները, ինչպիսին է սումատրիպտանը եւ ավելի էժան  ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը, ինչպիսին են իբուպրոֆենը (Advil, Motrin) ու նապրոկսենը (Aleve, Anaprox), իսկապես օգնում են մարդկանց մեղմել գլխացավերը։ Բայց չափից շատ մի օգտագործեք։ Այն կարող է մշտական ցավերի եւ քրոնիկ միգրենի առաջացման պատճառ լինել։

  5. Ծամոն մի՛ ծամեք
    Իսրայելի հետազոտողները ենթադրել են, որ ծամոնը կարող է բացատրել, թե ինչու դեռահաս հիվանդների մոտ հաճախ է նկատվում քրոնիկ միգրեն։ Այդ պատճառով նրանք խնդրել են միգրենով տառապող 30 երիտասարդների հրաժարվել ծամոն ծամելու իրենց սովորությունից մեկ ամսվա ընթացքում։ Երիտասարդների մեծ մասը սկսել է ավելի լավ զգալ իրեն, իսկ նրանցից 19-ի մոտ ցավերը լիարժեք վերացել են։ Հնարավոր է, որ ծամելու ընթացքում ծանրաբեռնվում է քունք-ստորինծնոտային հոդը, ինչը իր հերթին կարող է առաջացնել գլխացավ։

  6. Կանխարգելում
    Դեղամիջոցները՝ որպես կանխարգելիչ միջոցներ, նույնպես օգտակար են. դրանք կրճատում են ցավերը եւ ցավը դառնում է ավելի մեղմ եւ 80%-ով ավելի հազվադեպ է հանդիպում։ Դրանք բետաարգելիչներն են, հակաջղաձգային դեղամիջոցները եւ նույնիսկ բոտոքսը (երբ այն ներարկվում է գլխի ու պարանոցի շրջանում)։

  7. Սոված մի՛ մնացեք
    Առավոտյան նախաճաշը պաշտպանում է օրգանիզմը արյան մեջ շաքարի քանակության նվազումից, ինչի պատճառով գլուխը սկսում է ցավել։ «Սովը ակտիվացնում է հիպոթալամուսը. ուղեղի այն հատվածը, որը ղեկավարում է ուտելու ցանկությունը»,-ասել է Ջոն Հոփկինսի անվան գլխացավի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բ. Լի Փեթերլինը։ «Իսկ ակտիվացված հիպոթալամուսը ուղիղ կապված է միգրենի նոպաների հետ»։

  8. Հեռու մնացե՛ք կայծակի հարվածներից
    Արդեն գիտեք, որ եղանակը կարող է վատթարացնել միգրենի նոպաները (միգրենով տառապող մարդկանց կեսից ավելին շատ զգայուն է ջերմաստիճանի եւ օդի ճնշման փոփոխությունների նկատմամբ)։ Նոր հետազոտությունը հաստատել է միգրենի եւ կայծակի հարվածների միջեւ առկա կապը՝ հիմնվելով Օհայո եւ Միսսուրի նահանգներում ապրող, միգրենով տառապող մարդկանց օրագրերի վրա։ Գիտնակնները չեն կարողանում բացատրել այն, բայց ենթադրում են, որ կայծակը կարող է ճառագայթել էլեկտրամագնիսական ալիքներ՝ օզոն արտադրելով մթնոլորտում,  կամ նպաստում է սնկերի սպորերի տարածմանը, որոնք միգրենով տառապող մարդկանց մոտ խնդիրներ են առաջացնում։

  9. Հաշվե՛ք օմեգա ճարպի օգտագործումը
    Օգտագործեք օմեգա 3, օմեգա 6-ի փոխարեն. յուղոտ ձուկը եւ բուսական աղբյուրները, ինչպիսին է չիաի սերմը, հարուստ են օմեգա 3 ճարպաթթվով, որը փոխակերպվում ցավի ազդանշանների փոխանցումը դեպի նյարդային համակարգ  արգելափակող միացության։ Ընդ որում, օմեգա 6 ճարպաթթուն առկա է եգիպտացորենի, վայրի քրքումի եւ սոյայի յուղի մեջ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lenta-ua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com

Երբեմն օրը հենց առավոտից չի ստացվում։ Գլխացավը սպառնում է լիովին խախտել առօրյա գրաֆիկը։ Այսպիսի անհարմարավետությունը կարող է պարբերաբար տանջել։ Սակայն որոշ մարդիկ կանոնավոր առավոտյան գլխացավ են ունենում...

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Նյարդաբանություն
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը...

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է...

Ուռուցքաբանություն
Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Միզային համակարգ
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչպե՞ս բնութագրել ցավը:
 
Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ...

Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am
Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am

Գլխացավերից ազատվելու հեշտ տարբերակը դեղերի ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղերի ընդունումը լավագույն տարբերակ է օրգանիզմի համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am

Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ  ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում...

Ախտորոշում
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ստոմատոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք  չլինի...

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am
Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական...

Ախտորոշում Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ