Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

14 օգտակար խորհուրդ մեջքի ցավի թուլացման համար. med.news.am

14 օգտակար խորհուրդ մեջքի ցավի թուլացման համար. med.news.am

Եթե ձեր մեջքը ցավում է, ապա քնելը դժվար կլինի: Եվ կարող է արատավոր շրջան ստացվել, քանի որ վատ քնելու պատճառով մեջքի ցավը կարող է ուժեղանալ: Քնի ժամանակ անհարմար դիրքը նույնպես կարող է նպաստել ցավի ուժեղացմանը:


Փորձեք կողքի վրա պառկել: Ծնկների միջեւ բարձ դրեք, որպեսզի ողնաշարը չեզոք դիրքում հայտնվի եւ մեջքի ծանրաբեռնվածությունը թուլանա: Եթե դուք մեջքի վրա պառկած եք քնում՝ բարձը ծնկների տակ դրեք: Եվ ավելի լավ է չոր ներքնակի վրա քնել:

 

Մեջքի ցավը եւ կեցվածքը

 

Տատիկը ճիշտ էր: Մեջքը թեքելը վնասակար է: Իսկ վատ կազմվածքը ավելի է ուժեղացնում մեջքի ցավը, հատկապես եթե դուք երկարատեւ անշարժ նստած եք: Մի թեքվեք դեպի ստեղնաշարը: Նստեք ուղիղ, ուսերն առանց լարելու, իսկ մեջքով հենվեք աթոռի թիկնակին: Մեջքի ստորին հատվածի եւ թիկնակի միջեւ բարձ դրեք: Ոտքերը ամուր գետնին հենեք:

 

Դեղորայք մեջքի ցավի համար

 

Մեջքի ցավը թուլացնելու համար դեղամիջոցների 2 խումբ կա. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) եւ ացետամինոֆեն: Սակայն նրանք կողմնակի ազդեցություններ ունեն եւ շատ մարդիկ չեն կարող դրանք ընդունել: Նախքան դրանք խմելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Եվ հույս չունենաք, թե միայն դեղորայքի միջոցով դուք կարող եք խնդիրը լուծել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է բազմակողմանի բուժում:

 

Ուժեղ ցավազրկող միջոցներ

 

Որոշ հիվանդների անհրաժեշտ կլինեն ուժեղ ՈՍՀԲԴ-եր կամ օփիոիդներ, որոնք դեղատներում բաց են թողնվում միայն դեղատոմսով: Եթե դուք ուրիշ դեղորայք եք ընդունում ապա ակտիվ բաղադրիչների գերդոզավորումից խուսափելու համար խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղագետի հետ: Ձեր բժիշկը կարող է նաեւ միոռելաքսանտներ նշանակել՝ ցավոտ մկանային կծկումները թուլացնելու նպատակով:

 

Հակադեպրեսանտներ

 

Եթե նույնիսկ դուք դեպրեսիա չունեք, ձեր բժիշկը որպես գոտկատեղի ցավերի բուժման մաս կարող է ձեզ հակադեպրեսանտներ նշանակել: Չնայած դրան, անհասկանալի է, թե ինչպես կարող են հակադեպրեսանտները բուժել քրոնիկական ցավը: Ընդունված է համարել, որ հակադեպրեսանտների ազդեցությունը քիմիական միջնորդների (մեսենջեր) վրա կարող է անդրադառնալ օրգանիզմում ցավային ազդակների վրա:

 

Դիմեք ֆիզիոթերապեւտի

 

Ֆիզիոթերապեւտը ձեզ կսովորեցնի, թե ինչպես նստել, կանգնել եւ շարժվել այնպես, որպեսզի ողնաշարը գտնվի մեջքի վրա ծանրաբեռնվածությունը թուլացնող հնարավորինս ուղիղ դիրքում: Նրանք ձեզ հատուկ վարժություններ ցույց կտան, որոնք ամրապնդում են մեջքը պահող հիմնական մկանները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ավելացնել ուժը, ճկունությունը եւ դիմադրողականությունը, մեջքի ցավերը կթուլանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

 

Երկար մի պառկեք

 

Նախկինում մեջքի ցավերի դեպքում անկողնային ռեժիմ էին նշանակում, սակայն այսօր մենք գիտենք, որ պառկելով մենք ավելի ենք խորացնում ցավը: Բացի այդ անշարժ պառկելու հետեւանքով կարող են բարդություններ առաջանալ: Մի պառկեք անշարք մեկ օրից ավելի, ամենաշատը՝ երկու օր: Անհրաժեշտ է փորձել վեր կենալ եւ կամաց շարժվել: Գիտնականները հայտնաբերել են, որ մարզանքը ցավը թուլացնելու ամենաարդյունավետ միջոցներից է: Լողացեք, քայլեք կամ յոգայով զբաղվեք:

 

Ցուրտ եւ տաք

 

Մեջքի ցավող հատվածներին պարբերաբար սառույց դրեք, դա կօգնի հանգստացնել ցավը եւ բորբոքումը: Օրական մի քանի անգամ կրկնեք՝ 20 րոպեով: Մի քանի օրից փոխարինեք այն ջերմակով: Մկանների թուլացմանը նպաստելու եւ դեպի ցավային օջախ արյան հոսքն ուժեղացնելու նպատակով օգտագործեք ջերմակ կամ տաքացնող ներքնակ: Կարող եք նաեւ փորձել տաք վաննաներ ընդունել: Այրվածքներից խուսափելու համար երբեք միացված տաքացնող ներքնակով մի  քնեք:

 

Մերսում

 

Արդյոք օգնում է մերսումը մեջքի ցավերի ժամանակ: Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 շաբաթների ընթացքում օրական մեկ անգամ մերսումն օգնել է մեջքի քրոնիկական ցավերով մարդկանց թուլացնել ցավը: Արդյունքը տեւել է մոտ 6 ամիս, սակայն սկսել է կրճատվել մեկ տարի անց: Այլ պրակտիկ մոտեցում է մեջքային մանիպուլյացիան: Այս թերապիան անց է կացվում դիպլոմավորված մասնագետի օգնությամբ եւ իր մեջ ներառում է տարբեր վարժություններ, որոնք կարգավորում են ողնաշարը եւ վերականգնում կորցրած շարժունակությունը:

 

Նյարդի խթանում

 

Ներկայումս բազմաթիվ հետազոտություններ են կատարվում նյարդերի խթանմամբ մեջքի քրոնիկական ցավը թուլացնող որոշակի միջամտությունների ուղղությամբ: Եթե դասական մեթոդները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է քննարկել ասեղնաբուժության հարցը: Մյուս բուժումը, որը բժիշկը կարող է նշանակել, դա նյարդերի էլեկտրական ներմաշկային խթանումն է, որի ընթացքում էլեկտրական ազդակները հասնում են նյարդերին եւ արգելակում եկող ցավային ազդակները:

 

Թերապիա՝ մեջքի ցավերի համար

 

Հնարավոր է տարօրինակ թվա մեջքի ցավերի պատճառով հոգեբանին այցելությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ճանաչողական վարքագծային թերապիան մեջքի ցավերի թուլացման համար բավական արդյունավետ է: Օրինակ հոգեբանը կարող է օգնել ձերբազատվել ֆիզիկական վարժությունների վախից, պարզել հիվանդի շարժվել չցանկանալու պատճառը: Հոգեբանի այցելած մարդիկ հայտնել են ցավի զգալի թուլացման եւ շարժունակության բարձրացման մասին:

 

Մեջքի ցավը եւ կենսաբանական հակադարձ կապը

 

Կենսաբանական հակադարձ կապն օգտագործում է հատուկ մեխանիզմ, որը կօգնի ցավի հանդեպ ռեակցիան վերահսկելու նպատակով մարզել ձեր ուղեղը: Դուք կիմանաք թե ինչպես թուլացնել ձեր շնչառությունը, սրտի զարկերի հաճախությունը, արյան հոսքը եւ մկանային լարվածությունը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սա ավելի լավ է հանգստացնում մեջքի ցավերը, քան դեղորայքը՝ իջեցնելով ցավի ինտենսիվությունը 30%-ով: Այն չունի կողմնակի ազդեցություններ:

 

Մեջքային ներարկումներ

 

Ցավը հանգստացնելու նպատակով բժիշկը կարող է նշանակել մեջքային ներարկումներ: Մեջքի ցավերը հանգստացնելու համար ներարկումների մի քանի տեսակ գոյություն ունի: Օրինակ՝ կորտիկոստերոիդներով ներարկումները կարող են հանել բորբոքումը, որն առաջացնում է ցավ: Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար՝ ներարկման տեսակից կախված բժիշկը կարող է սահմանափակել տարեկան դեղաչափը:

 

Վիրահատական միջամտություն

 

Եթե տեղաշարժված միջողնային սկավառակը ճնշում է նյարդին, ապա վիրաբույժը կարող է խորհուրդ տալ դիսկէկտոմիա՝ միջողնային սկավառակի մի մասի հեռացում, կամ լամինէկտոմիա՝ ողի աղեղի հեռացում: Սպինդոլիդեզը (մի քանի ողերի մարմինների միացում) նույնպես կարող է օգնել ողնաշարի կայունացմանը: Ինչպես եւ բոլոր վիրահատությունները, սրանք վտանգ են ներկայացնում եւ ոչ միշտ են բարեհաջող անցնում: Այդ իսկ պատճառով վիրաբուժական միջամտությունը պետք է համարվի ծայրահեղ միջոց:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. novostey.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը. nairimed.com

Երբեմն օրը հենց առավոտից չի ստացվում։ Գլխացավը սպառնում է լիովին խախտել առօրյա գրաֆիկը։ Այսպիսի անհարմարավետությունը կարող է պարբերաբար տանջել։ Սակայն որոշ մարդիկ կանոնավոր առավոտյան գլխացավ են ունենում...

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Նյարդաբանություն
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը...

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է...

Ուռուցքաբանություն
Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Միզային համակարգ
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչպե՞ս բնութագրել ցավը:
 
Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ...

Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am
Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am

Գլխացավերից ազատվելու հեշտ տարբերակը դեղերի ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղերի ընդունումը լավագույն տարբերակ է օրգանիզմի համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am

Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ  ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում...

Ախտորոշում
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ստոմատոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք  չլինի...

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am
Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական...

Ախտորոշում Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ