Ցավ
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից։ Թերևս մեզանից յուրաքանչյուրը կհաստատի, որ գոնե մեկ անգամ գլխացավը "թունավորել է" իր կյանքը։
Երբ գլխացավն ախտանիշ է
Գլխացավը կարող է լինել 45 տարբեր հիվանդությունների ախտանիշ։ Այն հաճախ առաջանում է լյարդի, երիկամների հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների և աուտոինտոքսիկացիայի, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ժամանակ։ Գլխացավը` որպես ուղեկցող ախտանիշ, կարող է արտահայտվել նաև անոթային հիվանդությունների ժամանակ (զարկերակային գերճնշում, աթերոսկլերոզ, բնածին և հետվնասվածքային անևրիզմա, անոթային անոմալիաներ և այլն), ինչպես նաև էնդոկրին և շնչառական հիվանդությունների դեպքում։
Գոյություն ունի նաև վնասվածքային ծագման գլխացավ, որն ի հայտ է գալիս վնասվածք ստանալուց ոչ ուշ, քան 1 և 2 շաբաթ անց։ Եթե գլխացավն առաջանում է նշված ժամանակահատվածից ավելի ուշ, այդժամ այն վնասվածքի հետ որևէ կապ չի կարող ունենալ։
Գլխացավ կարող է առաջանալ նաև դեղամիջոցների երկարաժամկետ ընդունման դադարին հաջորդող ժամանակաշրջանում (ցավազրկող կամ տագնապաշեջ` հանգստացնող միջոցներ), ինչպես նաև որոշ հորմոնալ ծագման հակաբեղմնավորիչների ընդունման դեպքում։
Որոշ դեպքերում գլխացավի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլը կամ կերակրի մեջ պարունակվող սննդային ներկանյութերը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ում գոյություն ունի «նրբերշիկային գլխացավ» տերմինը։
Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
Հիվանդաբանության միջազգային դասակարգման համաձայն` մեր օրերում գոյություն ունի գլխացավի արտահայտման երեք (ինքնուրույն կլինիկական) ձև, որոնց դեպքում միայն բժիշկն է իրավասու "գլխացավ" ախտորոշում կայացնել։ Այդ ձևերն են` միգրենը, փնջային կամ կլաստերային գլխացավը և լարվածությունից առաջացող գլխացավը։
Դեռևս մ.թ.ա III հազարամյակում շումերյան քաղաքակրթությունից մեզ հասած գրավոր արձանագրություններում առկա են գլխացավին նմանվող ցավերի մասին վկայություններ։ Միգրենն ընթանում է գլխուղեղի մի կիսագնդի ցավով։ Միգրեն բառը ֆրանսերենից` թարգմանաբար նշանակում է գլխի մասնակի ցավ։ Միգրենով տառապել են այնպիսի հանճարեղ մարդիկ, ինչպիսիք են` Հուլիոս Կեսարը, Պասկալը, Դարվինը, Նոբելը, Հայնեն, Վագները, Շոպենը, Չայկովսկին, Նիցշեն և Ֆրեյդը։ Համարվում է, որ միգրենը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է։
Միգրենի ժամանակ գլխացավն, ասես, «զարկերակային» լինի. (այն տպավորությունն է, կարծես ցավը "բաբախում է" քունքերում)։ Բժշկական տեսակետից համարվում է լավ նշան, երբ ցավը "փախչող" բնույթի է, այսինքն` գլխի աջ կողմից ձախն է անցնում (մի քունքից մյուսն է անցնում)։ Եթե ցավը տեղակայվում է գլխի միայն մի կողմում, ապա բժիշկները կարող են ենթադրել, որ ուղեղում օրգանական ախտահարում կա։ Միգրենը, որպես կանոն, ուղեկցվում է սրտխառնոցով, ործկումներով, լուսաձայնային վախերով։ Հիվանդն ուզում է փակվել մութ սենյակում և լինել կատարյալ անդորրի մեջ։ Ցավը կարող է ուժգնանալ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։
Առանձնացվում են միգրենի երեք փուլեր. խթանող գործոնի ֆոնի վրա` սերոտոնինի արտանետում արյան մեջ (բարոմետրիկ ճնշում, կարմիր գինի, ցիտրուսային բույսեր, շոկոլադ, ծխեցրած մսամթերք, այսինքն` այն ամենը, ինչ պարունակում է սերոտոնինի արտանետմանը նպաստող թիրամին նյութ, որն անոթների կտրուկ կծկում է առաջացնում։ Այդ պարագայում գլուխը չի ցավում, սակայն ի հայտ են գալիս աուրայի բազմաթիվ ախտանշաններ, որոնց ժամանակ հիվանդի մոտ առաջանում են տեսողական խանգարումներ` աչքերի առաջ "աստղիկներ"-ի նմանվող լողացող առարկաներ, աղոտ տեսողություն և այլն։ Աուրայի նմանատիպ ախտանշանների պարագայում հիվանդը կարող է նույնիսկ մի աչքից կուրանալ, ձեռքերում կամ ոտքերում թուլության զգացողություն ունենալ)։ Ուղեղի այն հատվածները, որոնցում խանգարված է արյան շրջանառությունը, օջախային նյարդաբանական սիմպտոմատիկայի մասին են վկայում։ Հաջորդ փուլում առաջանում է անոթների շեղակի լայնացում (վազոդիլատացիա), որի արդյունքում "զարկերակային" գլխացավ է սկսվում։ Վերջին երրորդ փուլն ընթանում է անոթային պատերի արտահայտված այտուցով և ներգանգային ճնշման բարձրացումով, ինչն էլ հանգեցնում է սրտխառնոցի և ործկումների առաջացմանը։
"Լուսնային զարթուցիչը"
Փնջային կամ կլաստերային գլխացավն իր անվանումը ստացել է անգլերեն "cluster" բառից, որը թարգմանաբար նշանակում է փունջ կամ խումբ (այս գլխացավը բնորոշվում է մեկը մյուսին հաջորդող նոպաներով, կամ, այսպես կոչված, "փնջերով")։ Գլխացավի այս տարատեսակով առավելապես տառապում են արական սեռի ներկայացուցիչները։ Ընդ որում, ''փնջային" գլխացավը դրսևորվում է հետևյալ կերպ. նոպաների հաճախականությունը նմանվում է ինչ-որ ժամի վրա լարված զարթուցիչի զանգին, որը, պարբերական հաճախականությամբ զնգում է և իր մասին հիշեցնել տալիս։ Նոպաները կարող են տևել մի ամբողջ շաբաթ և կանոնավոր հաճախականությամբ, ասես` ճշգրտորեն որոշված ժամին խաթարելով հիվանդի կյանքի բնականոն ռիթմը։ Որոշ գիտական վարկածների համաձայն` "փնջային" գլխացավի կանոնավոր հաճախականությունը պայմանավորված է լուսնային փուլերի հետ։
"Փնջային" գլխացավը միգրենի և եռորյակ նյարդի նևրալգիայի համակցությունն է։ Այն ուղեկցվում է վեգետատիվ սիմպտոմատիկայով (արցունքարտաևդրություն, դեմքի մի մասի այտուցվածություն, կարմրություն, քթից արտադրություն)։ Ցավը միաժամանակ ասես "բաբախում"և "կրակում" է (մեկ քունքերում, մեկ տեղափոխվում է ուսամկանային հատված, այնուհետև` իջնում դեպի ծնոտ)։
Մեր օրերի «պատուհասը»
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե' որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս և թե' որպես առանձին ցավային միավոր։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը կարելի է համեմատել այն ցավի կամ անհարմարավետության զգացողության հետ, որը կարող է առաջանալ, ասենք, քունքերը և ճակատը սեղմող գլխարկ կրելիս։
Միևնույն դիրքում երկար մնալու հետևանքով գլխի և պարանոցի մկանները ինքնաբերաբար (ռեֆլեկտոր կերպով) լարվում են (համակարգչի կամ աշխատավայրում գրասեղանի առջև երկար նստելուց)։ Ահա թե ինչու, լարվածության հետևանքով առաջացող գլխացավն իրավմամբ համարվում է նստակյաց կյանք վարելու "դառն արգասիք"։ Ինչ վերաբերում է մկանային կարկամությանը (սպազմին)` վերջինս շատ հաճախ առաջանում է հուզական լարվածության հետևանքով։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը, որոշակի ընդմիջումներով, մարդուն կարող է տանջել ողջ երկու շաբաթ։ Այն դեպքում, երբ ցավը չի անցնում նույնիսկ երկու շաբաթ հետո, ուրեմն այն կարելի է քրոնիկ համարել։ (Ցավին քրոնիկ բնույթ կարելի է վերաևգրել այն դեպքերում, երբ նույնիսկ երկու շաբաթ անց այն չի անցել)։
Վերացնում ենք պատճառը
Գլխացավի բուժման նախկին մեթոդների համեմատ մերօրյա բժշկությունն արմատապես տարբերվող մեթոդներ է կիրառում։ Դեռ 10-15 տարի առաջ գլխացավերի առաջացման պատճառը մեծամասամբ վերագրվում էր ներգանգային գերճնշմանը, և, արդյունքում, հիվանդներին նշանակում էին միզամուղ դեղամիջոցներ։
Արդի բժշկությունը գլխացավի խնդրին պաթոգենետիկ մոտեցում է ցուցաբերում։ Բժիշկները նախ և առաջ փորձում են ճշգրտորեն ախտորոշել հիվանդությունը և վերացնել վերջինիս առաջացման պատճառները։ Գոյություն ունեն գլխացավի առաջացման տարբեր մեխանիզմներ։ Օրինակ, վազոմոտոր մեխանիզմ, երբ զարկերակային ճնշման բարձրանալու պարագայում անոթներն ինքնաբերաբար սկսում են լայնանալ, իշեմիկ մեխանիզմ, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ, ինչպես նաև արյունաբեր անոթների մեխանիզմ, որը ցածր ճնշման արգասիքն է։ Բացի նշվածներից գոյություն ունեն նաև մկանային լարման և խառը բնույթի մեխանիզմներ։
Քանի որ միգրենի հիմքում ընկած է վազոմոտորային մեխանիզմը, ինքնին հասկանալի է, որ բուժման նպատակով կիրառվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլաթթվի, կոֆեինի, պարացետամոլի համակցություններ (ասկոֆեն և ցիտրամոն)։ Կիրառելի են նաև էրգոտամինային և տրիպտամինային դեղամիջոցները։
Գլախացավի բուժման պաթոգենետիկ մոտեցման պարագայում գերապատվությունը տրվում է "Կավինտոն" դեղամիջոցին, որի ազդեցության հիմքում ընկած են երեք հիմնական ցավամոքիչ մեխանիզմները` ուղեղային (ցերեբրալ) հակավազոսպաստիկ, նյարդամետաբոլիկ և հեմորեոլոգիկ։ Համակցված բուժման պարագայում հաճախ նշանակում են հակաօքսիդանտներ, անոթալայնիչներ (վենոտոնիկներ) և վիտամիններ։ Միգրենի կանխարգելման նպատակով օգտագործում են ուղեղի հեմոդինամիկան բարելավող միջոցներ. պանտոքսիֆիլլին և կալցիումին ներհակազդող դեղամիջոցներ։
Եթե գլխացավի հիմքում ընկած է նյարդաբանական մեխանիզմը (եռորյակ ներվի ի ծնե տրված կառուցվածքային նեղ անցումները), որն առաջացել է անառողջ ատամի կամ վազոմոտորային ռինիտի պատճառով, առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել բերանի և քթի խոռոչի բոլոր օջախային բորբոքումները և ապա կիրառել հակաջղաձգային միջոցներ։
Լարվածության պատճառով առաջացող մկանային կարկամության ժամանակ նախ և առաջ հարկավոր է երևույթի դեմ պայքարել ոչ դեղորայքային այնպիսի մեթոդի օգնությամբ, ինչպիսին պարանոցային հատվածի մերսումն է։ Որպես դեղորայքային բուժում այս պարագայում նշանակում են միոռելաքսանտներ (մկանները թուլացնող միջոցներ)`"Միդոկալմ", "Սիրդալուդ", "Բակլոֆեն", որոնք զուգորդվում են հակադեպրեսանտ միջոցների հետ` "Ֆլուոքսետին և Ֆրամեքս", "Պրոզակ"։
Ժամանակը թանկ է
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ գլխացավն իր բնույթը փոփոխելու հատկություն ունի. ասենք` թույլ գլխացավը կարող է ուժեղանալ, կամ հանկարծակի առաջանալ, երբ մարդն արդեն 50-նն անց է։ Այս երևույթը կարող է լինել ուղեղային "աղետի" զարգացման նախանշան։ Ուղեղային (ցերեբրալ) խանգարումների ախտանշաններն են` սաստիկ գլախացավը, դրան անմիջապես հաջորդող ործկումները, գլխապտույտները և գիտակցւթյան կորուստը։ Մեր օրերում միգրենը համարվում է ուղեղի կաթվածի առաջացման հնարավոր ռիսկի գործոններից մեկը։
Ահա թե ինչու, յուրաքանչյուր սուր կամ քրոնիկ գլխացավով տառապող անհատ լրացուցիչ հետազոտման կարիք ունի։ Օրինակ, այն դեպքում, երբ հիվանդի մոտ առաջին անգամ միգրենի նոպա է սկսվում, զուգորդված աուրայի դրսևորումներով, պարտադիր կերպով կիրառում են նյարդադիտարկման (նեյրովիզուալ) մեթոդը, որը ներառում է այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են` մագնիսատատանումային կամ համակարգչային շերտագրումը։ Երբ գլախացավն ահագնացող է և միևնույն ժամանակ զուգորդված մարմնի մի կեսի հանկարծահաս թմրությամբ, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին, քանզի ուղեղի կաթվածին հաջորդող առաջին վեց ժամերի ընթացքում սկսած բուժման պարագայում կարելի է խուսափել այնպիսի լուրջ բարդությունից, ինչպիսին օջախային նեկրոզն է։ Այս կարգի ծայրահեղ իրավիճակում ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Ուստի, ժամանակն, իրավամբ, թանկ է։
Գլխացավը տարբեր հիվանդություններին զուգորդող ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է։ Սակայն որոշ դեպքերում այն կարելի է ախտորոշել որպես ինքնուրույն հիվանդություն։ Ուղեղն ինքնին և գանգի ոսկրերը ցավային ռեցեպտորներ չունեն, փոխարենը այդ ռեցեպտորներով հարուստ են ուղեղի թաղանթը, մաշկը, ենթամաշկային բջջանքը և մկանները։ Գլխացավը հիմնականում առաջանում է ուղեղի թաղանթի նյարդային վերջույթների (ռեցեպտորների), արյունատար անոթների կորերի գրգռման պատճառով։
anuel
29.01.2016
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Ani94, բարև Ձեզ: Գլխացավերի պատճառները բազմաթիվ են: Ձեր նկարագրածն այնքան էլ բնորոշ չէ միգրենին: Համոզվելու համար ցանկալի է ուժեղ գլխացավի ժամանակ դիտել ակնահատակը, դա բավականին մեծ ինֆորմացիա կարող է տալ: Ձեռքերի թմրածություն, ուժող գլխացավ կարող է լինել ողաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի հետևանքով: Այդ հատվածից դուրս եկող նյարդարմատները ճնշվում են, որն էլ առաջացնում է ցավեր և թմրածության զգացում:
Ani94
07.01.2016
Մեդ-Պրակտիկ
10.12.2015
Հարգելի Eteri, բարև Ձեզ: Գլխացավերի պատճառները բազմաթիվ են, պատճառ կարող են կապված լինել ինչպես գլխի այնպես էլ օրգանիզմի այլ պաթոլոգիական պրոցեսների հետ: Եթե գլխացավերը հաճախակի են հարկավոր է դիմել նյարդաբանի, պատճառը պարզելու համար: Խնդրում եմ նշեք, բացի գլխացավից ունեք այլ գանգատներ, օրինակ սրտխառնոց, լուսավախություն, գլխապտույտ և այլն: Խնդրում եմ նաև նշեք կապված են գլխացավերը դաշտանի հետ, թե ոչ: Ցավը մեղմացնելու համար կարող եք օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, օրինակ պարացետամոլ, իբուպրոֆեն: Կարող եք նաև ցավի ժամանակ կատարել տվյալ հատվածների մերսում:
Eteri
09.12.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Սիրանուշ, բարև Ձեզ: Խոնավ մազերով տանից դուրս գալու հետևանքով, ականջները բորբոքվել են, ցավը կապված է հենց դրա հետ, հնարավոր է բորբոքումը լրիվ չի անցել, ցանկալի է օգտագործել ականջի հակաբորբոքային կաթիլներ: Ինչ վերաբերում է ծակոցներին, դրա պատճառը ևս գլխամաշկի սառեցումն է: Ոչինչ խմել այժմ հարկավոր չէ, ուղղակի հետագայում խուսափեք ցուրտ եղանակին խոնավ մազերով տանից դուրս գալուց, քանի որ դա ավելի լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ:
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի INA, բարև Ձեզ: Միգրենի ժամանակ բարձրանում է ներգանգային ճնշումը, որն արտահայտվում է սաստիկ գլխացավերուվ: Միգրենի առաջացման պատճառները վերջնականապես պարզված չեն, և ցավոք վեջնական բուժում չկա: Հարկավոր է անընդհատ ստանալ նշանակված դեղորայքը նոպաները կանխարգելելու համար:
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Satenik, բարև Ձեզ: Ձեր դեպքում դրական արդյունք ստանալու համար հարկավոր է նախ վերացնել գլխապտույտների պատճառը, կոնկրետ Ձեր դեպքում դա արյան մակարդունակության բարձրացումն է, կամ այլ կերպ ասած արյան "Խտության" բարձրացումը: Խնդրում եմ նշեք կոնկրետ ինչ դեղորայք եք ստանում և որքան ժամանակ է, որ բուժում եք ստանում:
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Սիրանուշ
12.10.2015
INA
10.10.2015
Satenik
08.10.2015
Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նշած բոլոր կլինիկական ախտանիշները գլխուղեղի արյան շրջանառության խանգարման ախտանիշներ են: Գլխուղեղի արյան շրջառությունը կարող է վատանալ ուղեղի անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման պատճառով, որը կարող է բերել նաև զարկերակային ճնշման բարձրացման: Նման դեպքում բուժման կուրսեր հարկավոր է ստանալ պարբերաբար, հնարավոր է նաև ամբողջ կյանքի ընթացքում: Հարկավոր է բացի գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող միջոցներից ստանալ նաև հակախոլեստերինային բուժում, քանի որ աթերոսկլերոզը զարգանում է խոլեստերինի նյութափոխանակության խանգարման հետևանքով: Հարկավոր է նաև ստանալ հակագերճնշումային միջոցներ սրտաբանի նշանակմամբ: Հարկավոր է անընդհատ լինել նյարդաբանի հսկողության տակ և ստանալ բուժում մշտապես, հարկ եղած դեպքում նաև ներերակային սիստեմաների ձևով:
Մեդ-Պրակտիկ
08.05.2015
Հարգելի Seda, բարև Ձեզ: Աղմուկի զգացողությունը, գլխապտույտները գլխուղեղի արյան շրջանառության խանգարման նշաններ են, քանի որ նաև ունեք զարկերակային հիպերտենզիա, չի բացառվում, որ դա ունի աթերոսկլերոտիկ ծագում, որի հետ էլ կապված վատացել է գլխուղեղի արյան շրջանառությունը: Աթերոսլերոզն ինչպես գիտեք առաջանում է խոլսետերինի փոխանակության խանգարման հետևանքով և բացի հակահիպերտենզիվ դեղորայքից ցանկալի է նաև հակախոլեստերինային միջոցների ընդունումը: Ցանկալի է դիմել սրտաբանի, հանձնել խոլեսետերինի անալիզ և ստանալ համապատասխամ հակախոլեստերինային բուժում: Որից հետո հարկավոր է նորից դիմել նյարդաբանի ուղեղի արյան շրջանառությունը լավացնող լիարժեք բուժում ստանալու համար, ցանկալի է ոչ միայն հաբերի տեսքով, նաև ներերակային սիստեմաների: Կարծում եմ այս ամենն անելուց հետո վիճակը զգալիորեն կլավանա:
Մեդ-Պրակտիկ
08.05.2015
Հարգելի Կարեն 44տ, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրության կան մի քանի տարբերակներ` ճնշման տատանումներ հորմոնալ ֆոնի վրա կամ նյարդահոգեկան անհավասարակշռություն: Եթե օգնել են նշանակումները, ամենայն հավանականությամբ երկրորդ տարբերակն է: Չի բացառվում նաև առաջինի առկայությունը, քանի որ միմյանց նպաստող գործոններ են եղել: Եղե'ք բժշկի հսկողության տակ, ընդունեք դեղեր: Կարծում ենք արդյունքը դրական կլինի:
Anna
08.05.2015
Կարեն,44տ.
03.05.2015
Seda
03.05.2015
Մեդ-Պրակտիկ
29.04.2015
Հարգելի ARMAN, բարև Ձեզ: Գլխացավերի առաջացման պատճառները տարբեր են, դրանք կարող են լինել որևէ հիվանդության ախտանիշ կամ ընդհանրապես կապ չունենալ այլ հիվանդությունների հետ և ունենալ ինքնուրույն բնույթ: Գլխացավերի առաջացման մեխանիզմները տարբեր են` վազոմոտոր, իշեմիկ, պարանոցային հատվածի մկանային լարվածության հետևանքվ առաջացած և այլն: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է լարվածության գլխացավի, որն առաջանում է հոգեկան կամ ֆիզիկական լարվածության, սթրեսների կամ գերհոգնածության հետևանքով: Դուք նշում եք, որ կա ավելի շատ ծանրության զգացողություն: Այս դեպքում տեղի է ունենում անոթների սպազմ, խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը, որն էլ առաջացնում է ծանրության զգացողություն և ցավ: Կարող է էֆեկտիվ լինել սպազմոլիտիկ միջոցների օգտագործումը, ինչպես նաև բուսական հանգստացնողները, օրինակ կատվախոտի հաբերը:
ARMAN
26.04.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Կարեն, "մկանային լարվածություն" տերմինը այս դեպքում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Ձեր նկարագրած երևույթները կապված են ուղեղի աշխատանքի հետ: Քանի որ ժամանակին եղել է ուղեղի գերծանրաբեռվածություն, ապա ամենայն հավանականությամբ կա գերհոգնածություն, խանգարվել է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ նման կլինիկական արտահայտություն է ունենում: Բացի դրանից նշում եք, որ լարվածությունը սկսվում է ծոծրակային հատվածից և մերսումները որոշ չափով էֆեկտ տալիս են, չի բացառվում, որ դա կապված լինի ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզով: Մյուս կողմից նշում եք, որ կապ կա շնչառական ուղիների հետ, որը կարող է լինել զարկերակային գերճնշման կամ ներգանգային ճնշման բարձրացման ժամանակ: Հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետև նոր համապատասխան բուժում նշանակել: Հարկավոր է դիմել նյարդաբանի մանրամասն հետազոտվելու համար:
Կարեն
08.04.2015
Կարեն
08.04.2015
Մեդ-Պրակտիկ
25.01.2015
Հարգելի Alvard,գլխացավերը շատ հաճախ այլ հիվանդությունների կլինկիական դրսևորում են: Հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ պատճառը պարզելու համար: Հաճախ նման գլխացավեր առաջանում են ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի,հիպերտոնիկ հիվանդության,միգրենի,ներգանգային բարձր ճնշման դեպքում:Հարկավոր է կատարել ԿՏ հետազոտություն,բացառել գլխուղեղում ցանկացած ուռուցքային գոյացություն:Առանց պատճառը պարզելու նշանակված ցանկացած դեղորայք միայն ժամանակավոր էֆեկտ է տալի:
Alvard
07.01.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Ani, գլխացավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներից, դրանք են՝ ուղեղի անոթների սպազմը, որից առաջանում են արյան շրջանառության խանգարումներ, ներգանգային ճնշման բարձրացումը, նևրալգիան, լարվածությունը և այլն: Գլխացավերը կարող են նաև հանդիսանալ որևէ լուրջ հիվանդության երկրորդային ախտանիշ: Ըստ Ձեր նկարագրածի, ամենայն հավանականությամբ, Ձեզ մոտ հիպերտենզիոն գլխացավ է, որն առաջանում է ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով: Խորհուրդ ենք տալիս անպայման դիմել նյարդաբանի`բացառելու համար նախ այն հիվանդությունները, որից առաջանում են գլխացավերը: Ստորև ներկայացնում ենք հղում, որը կօգնի Ձեզ.
https://www.med-practic.com/arm/495/view_axtanish.html
Ani
11.11.2014
Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի lusine, բարև Ձեզ, առաջին հերթին հարկավոր է պարզել գլացավերի պատճառը և ճիշտ մոտեցում ցուցաբերել ի սկզբանե, այլապես ցավազրկողները ժամանակավոր արդյունավետ են և արմատական բուժում չեն: Ցավազրկողների ընտրությունը երբեմն անհատական բնույթ է կրում: Ցավազրկող են՝ Սոլպադեին, Միգ, Նուրոֆեն, Նիմեսիլ, Տամիկ, որոնք դուրս են գրվում առանց դեղատոմսի:
lusine
04.05.2014
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն