Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իմունաբանություն

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի, հիշեցնում է Medical Daily-ն: Ներկայումս տարբեր գիտահետազոտական խմբեր կենսակերպի՝ իմունային համակարգի վրա ազդեցության ուղիները բացահայտելու փորձեր են անում, սակայն բոլոր փոխկապակցվածությունները պարզելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, արդեն որոշակիորեն հասկանալի է, որ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, տարիքին, հոգեբանական սթրեսին եւ վարքագծային կանոններին առնչվող այլ գործոնների համադրությունները կարող են այս կամ այն ազդեցությունն ունենալ հիվանդությունների դեմ պայքարի կարողության վրա:

Այսինքն, իմունային համակարգի աշխատանքի խթանման համար թանկ դեղամիջոցներ բոլորովին էլ հարկավոր չեն. կենցաղային պայմաններում ձեռնարկված միջոցառումները բավարար կլինեն՝ առավել արդյունավետությամբ աշխատող դիմադրողական համակարգ վայելելու համար.

  1. Պաս
    Առողջ միջին եւ բարձր տարիքի մարդիկ, եւ նույնիսկ՝ քիմիաթերապիա անցնող հիվանդները, տարվա ընթացքում պարբերաբար մի քանի օր սնունդից հրաժարվելով՝ կարող են նշանակալի խթան հաղորդել իրենց իմունային համակարգին: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ պասի ընթացքում թեկուզեւ արյան սպիտակ գնդիկների նվազեցում է նկատվում, նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո դրանց քանակը նշանակալիորեն գերազանցում է նախորդ՝ սննդային ընդմիջումից առաջ գրանցված մակարդակը:

  2. Երաժշտություն
    Երաժշտությունը ո՛չ միայն իմունային համակարգի աշխատանքը խթանելու, այլ նաեւ՝ ցավի զգացողությունը եւ վիրահատական միջամտությունից առաջ սթրեսը նվազեցնելու կարողություն ունի: Երաժշտության սիրահարների մոտ մանրէների, վարակված եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների վրա հարձակում նախաձեռնող բջիջների նշանակալիորեն բարձր քանակ է նկատվում:

  3. Սեքս
    Շաբաթական երկու անգամ սեռական հարաբերություններին տրվելով՝ օրգանիզմում վարակների եւ մանրէների դեմ պայքարող հակամարմնի՝A իմունագլոբուլինի արտադրությունը 30 տոկոսով ավելացնելու հնարավորություն կստանաք:

  4. Astragalus
    Այս խոտաբույսը չինական ավանդական խոհանոցի բաղադրիչներից է եւ իմունային համակարգի աշխատանքը խթանելու կարողությամբ է հայտնի: Ցանկության դեպքում կարող եք նաեւ սննդային հավելումների տեսքով ընդունել:

  5. Զբոսանք անտառում
    Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անտառային տեսարանները՝ քաղաքային համայնապատկերի համեմատությամբ, 20 րոպեի ընթացքում մարդու օրգանիզմում առկա իմունային համակարգի աշխատանքն արգելակող հորմոններից մեկի՝ կորտիզոլի, մակարդակը 13,4 տոկոսով ցածր մակարդակի հասցնելու կարողություն ունեն:

  6. Կոկոսի յուղով սուրճ
    Կոկոսի յուղն օրգանիզմում շաքարի կարիքը նվազեցնելու, ճարպակալումը կանխարգելելու, նյութափոխանակությունը արագացնելու եւ, արդյունքում, իմունային համակարգի աշխատանքը խթանելու հատկություն ունի:

  7. Սաունա
    Ավստրալացի գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու անգամ սաունա հաճախող մարդիկ, նման սովորույթ ընդհանրապես չունեցողների հետ համեմատությամբ, երկու անգամ շատ են հարբուխ տանում:

  8. Կանաչ թեյ
    Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները ո՛չ միայն օրգանիզմը մաքրելու, արյան ճնշումը կարգավորելու եւ սրտի առողջությունը պահպանելու, այլ նաեւ՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու հրաշալի միջոց են համարվում:

  9. Համբույր
    Համբուրվելիս, հատկապես հղի կանանց պարագայում, օրգանիզմն իմունային համակարգի համար անհրաժեշտ միկրոօրգանիզմներ է ստանում:

  10. Գինի եւ հապալաս
    Գինու եւ հապալասի բաղադրիչներից երկուսը՝ ռեսվերատրոլը եւ սնկային հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայող պտերոստիլբենը, D վիտամինի հետ միասին, կարող են ո՛չ միայն իմունային համակարգի աշխատանքի խթանմանը հանգեցնել, այլ նաեւ թույլ չտալ, որ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստետնտություն ձեռք բերեք:

  11. Շփվեք
    Գիտնականները հաստատել են, որ քրոնիկ հիվանդությունների եւ միայնության միջեւ որոշակի կապ կա: Ըստ այդմ, նշվում է, որ մեկուսացումը կարող է սթրեսի ավելացման եւ իմունային համակարգի թուլացման հանգեցնել: Մեծ շրջապատ ունեցող մարդիկ՝ մեկուսացվածների համեմատությամբ, սրտային հիվանդություններից խուսափելու 50 տոկոսով բարձր հավանականություն ունեն:

  12. Կաթնաթթվային մթերք
    Թթված կաթից պատրաստված կեֆիրի մեջ առկա պրոբիոտիկները՝ սովորական յոգուրտի բաղադրիչների հետ համեմատությամբ, իմունային համակարգը 5 անգամ ավելի խթանելու կարողություն ունեն: Բացի այդ, պրոբիոտիկների բաղադրության մեջ մտնող յոդի շնորհիվ վահանաձեւ գեղձն իմունային համակարգի աշխատանքը կարգավորելու հավելյալ հնարավորություն է ձեռք բերում:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bioklad.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ