Իմունաբանություն
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության:
Հատկապես դրա անտեսանելի «կատարողները»` իմունային բջիջներն են հանդիպում օրգանիզմ «ներխուժած» հիվանդածին մանրէներին և վիրուսներին, նաև օտարածին նյութերին ու ոչնչնացնում դրանց: Շնորհիվ այդ բջիջների, մենք առողջանում ենք գրիպից, չենք վարակվում տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ուրիշ այլ ինֆեկցիաներից և սնկային հիվանդություններից. հարուցիչները թափանցում են օրգանիզմ և շատ արագ վնասազերծվում:
Իմունիտետի մեկ այլ խնդիրն է հետևել սեփական բջիջներին, որոնք «շարքից դուրս են եկել»` մուտանտներին, ուռուցքային բջիջներին և ժամանակին ոչնչացնել դրանց: Իմունիտետի այդ գործընթացի շնորհիվ օրգանիզմը դիմադրում է թունավոր նյութերի ազդեցությանը և ապահովում քաղցկեղից ինքնապաշտպանությունը: Սակայն սխալ կարծիք կա, որ ինչքան բարձր է իմունիտետի ակտիվությունը, այնքան լավ է: Ամենալավը «ոսկե միջինն է»:Իմունային համակարգի լարված աշխատանքի դեպքում, այն կարող է սկսել հակազդել սեփական բջիջներին, օրինակ այսպես է զարգանում ալերգիան:
Հայտնի է, որ օրգանիզմի իմունային պաշտպանությանը մասնակցում են մի քանի համակարգեր. օրգաններն ու հյուսվածքները, որոնք պատասխանատու են իմունիտետի համար: Դա ողնուղեղն է, թիմուսը, փայծաղը, ավշային համակարգը: Դրանք արտադրում են տարբեր տեսակի իմունային բջիջներ` լիմֆոցիտներ, մակրոֆագեր և ֆագոցիտներ: Այս բջիջներն ավիշով և արյունով տարածվում են ամբողջ օրգանիզմում:
Որպեսզի օրգանիզմի պաշտպանվածությունը բերվի «մարտական պատրաստվածության» ինչ-որ ազդանշան է պետք, օրինակ, արյան մեջ թափանցած օտարածին բջիջ` վիրուս կամ մանրէ:
Բոլոր բջիջներն իրենց մակերեսին տանում են «ճանաչված» մոլեկուլներին, և իմունային բջիջներն անընդհատ այդպիսի մոլեկուլների ստուգում են անցկացնում` սեփական են արդյոք, դրանք, թե օտար: Եթե օտար են, ապա իմունային համակարգը հավաքում է ուժերը և ոչնչացնում դրանց:
Օրգանիզմի իմունիտետը պայմանավորված է ոչ միայն տարբեր տեսակի պաշտպանական բջիջների ակտվությամբ, այլև հատուկ իմունային սպիտակուցների արտադրմամբ: Յուրաքանչյուր օղակի խափանումը հանգեցնում է նրան, որ իմունիտետն այլևս չի կարողանում կարգավորել իր խնդիրները, արդյունքում առաջանում է իմունադեֆիցիտ: Դա այն դեպքը չէ, որ կարելի է միայն ՁԻԱՀ ախտորոշել: Իմունադեֆիցիտը կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի աշխատանքի խանգարումներով, որոնք ծանր հիվանդությունների, թունավորումների, որոշ վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հետևանք են:
Այսօր մեծ թվով մարդիկ են տառապում իմունիտետի խանգարումներով, և դրանում մեղքի իր բաժինն ունի վատ էկոլոգիան՞՞՞ : Հատկապես իմունիտետն ամենից շատ ցածր է խոշոր արդյունաբերական քաղաքների բնակիչների մոտ, որտեղ օդն աղտոտված է գործարաններից և ավտոմեքենաներից արտանետված թունավոր նյութերով, և այդ թունավոր նյութերն էլ հեշտությամբ անցնում են հողի ջրի և սննդի մեջ, որից հետո թափանցելով օրգանիզմ, վնաս են հասցնում իմունային բջիջներին:
Սննդակարգ իմունիտետի համար
Վիրուսների դեմ պայքարելու համար, օրգանիզմին լիարժեք սնունդ է անհրաժեշտ:
Օրաբաժնում հատկապես կարևոր է ներառել բավարար քանակությամբ սպիտակուցներ` մոտ 100 գրամ: Կենդանական սպիտակուցներում պարունակվում են անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի լավ աշխատանքի համար: Ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել մսից, թռչնամսից և ձկնեղենից: Կարելի է երբեմն խոզի ճարպ ուտել: Եվ, իհարկե մի մոռացեք վիտամինների և միկրոտարրերի մասին. դրանք իմունիտետի «բարեկամներն» են` սելեն (պարունակվում է ձկան և ծովամթերքի մեջ), ցինկ (շատ կա ծովամթերքում, վարսակաձավարի, դդմի սերմերի մեջ), բջջանյութ (դրանք հատիկավորների, բանջարեղենի և մրգերի մեջ են): Բայց իմունային համակարգի գլխավոր դաշնակիցը վիտամին C-ն է: Դրա պարունակությամբ առաջին տեղում կաղամբն է: Չնայած, որ ձմռան ընթացքում կաղամբը կորցնում է վիտամին C-ի 30%-ը, այնուամենայնիվ, այս բանջարեղենի ընդամենը 100 գրամը բավարարում է այդ վիտամինի օրական պահանջը: Վիտամին C-ն լրիվ պահպանվում է նաև աղ դրած կաղամբի մեջ:
Վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղում մասուրն է: Չոր պտուղների մեջ վիտամինները պահպանվում են ողջ ձմեռվա ընթացքում: Երրորդ «պատվավոր» տեղում են լոռամրգին ու չիչխանը: Այս հատապտուղներն իրենց օգտակար հատկությունները չեն կորցնում, եթե դրանք պահեք խորը սառեցված պայմաններում: Միայն հիշեք. վիտամին C-ն երկրորդային սառեցում «չի սիրում» դրա համար հարկ է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով:
Տղաներն ավելի շատ են տուժում
Տղա երեխաների ծնունդը կարող է վատ անդրադառնալ նրանց մայրերի առողջության վրա, հաստատել են բրիտանացի գիտնականները: Հատկապես այն երկրներում, որտեղ առողջապահական համակարգն այնքան էլ բարվոք վիճակում չէ:
Արական սեռի պտուղը կնոջ օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը և դրանով թուլացնում մոր իմունային համակարգը: Տղաները, սովորաբար, ծնվելիս մեծ քաշ են ունենում, դրա համար էլ մոր օրգանիզմում առաջացնում են ավելի շատ ծանրաբեռնվածություն:
Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից, Բանգլադեշի գյուղական վայրերում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տղա երեխաների ծնունդը մայրական մահացության ռիսկն ավելացրել է 11%-ով:
Քիչ հուզվել, նշանակում է քիչ հիվանդանալ
Ծնողների անհանգիստ բնավորությունն ազդում է երեխայի իմունիտետի վրա, հաղորդում են բրիտանացի գիտնականները:
Մի քանի տարվա ընթացքում նրանք հետևել են 169 ընտանիքների երեխաների առողջությանը և նրանց ծնողների հուզական վիճակին: Պարզվել է, որ հայրերի և մայրերի անտեղի նյարդայնությունը բացասական կերպով է անդրադարձել երեխաների առողջության վրա` վնասելով իմունային համակարգը: Այդպիսի ընտանիքներում երեխաներն ավելի շատ են հիվանդանում:


Կարդացեք նաև

Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...



Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...



Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...



Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...



2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...



Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...


Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...



Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ...


«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը...



B12 վիտամինը կոբալտ պարունակող կենսաբանական ակտիվ նյութ է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ...



Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...



Գիտնականները նորանոր ապացույցներ են բերում այն մասին, որ յուղոտ սնունդը վատ է անդրադառնում առողջության վրա, հաղորդում է Science Daily-ին: Վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքները...



Հենց որ սկսվում է գրիպի, մրսածության սեզոնը, բոլորն համակվում են իմունիտետը բարձրացնելու գաղափարով: Իսկ նման պատրաստուկների գովազդները շատ են ու շփոթեցնող: Որոնք ընտրել և, ընդհանրապես, պետք է արդյոք ընտրել...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ