Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք:Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունները:  Ու հատկապես էնտուզիաստ մասնագետների կողմից հսկայական աշխատանք է կատարվում՝ այս հիվանդությունների բուժումը արդյունավետ դարձնելու, համաշխարհային նորագույն մեթոդներն ու պրակտիկան Հայաստանում բերելու ու կիրառելու  համար»: Բայց կարևոր է նաև, որ մարդկանց տեղեկացվածությունը բարձրանա, իսկ դրա համար պետք է վահանագեղձի խնդիրների շուրջ իրազեկվածության հարթակների ձևավորել՝ ավելի ժամանակակից, հասանելի և հանրամատչելի:

 

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում


Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Վարժապետյանը  պացիենտներին ընդունելու, մեծաթիվ վիրահատություններ կատարալու ամենաօրյա ինտենսիվ պրոցեսներին զուգահեռ լուրջ ժամանակ է հատկացնում նման հարթակներ ձևավորելու համար: Վերջերս հիմնադրեց  http://thyroid.am/ մասնագիտական կայքը, որի միջոցով պացիենտները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ վահանագեղձի բարորակ հանգույցների ու չարորակ ուռուցքների ախտորոշման, վիրահատական բուժմանն առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ:


Ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատություն կատարելը, ո՞ր դեպքերում կարելի է բավարարվել կոնսերվատիվ մեթոդներով, ի՞նչ է տալիս պունկցիոն բիոպսիան, արդյո՞ք վահանագեղձի վիրահատությունից հետո նկատելի սպի է մնում: Այս և այլ մեծաթիվ հաճախ տրվող հարցեր ևս իրենց պատասխաններն ունեն կայքում:

 

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում


 Վահանագեղձի բուժման առանձնահատկություններին վերաբերող առաջատար մասնագիտական ասոցացիաների ուղեցույցներն էլ ներկայացված են կոլեգա-մասնագետների համար: Արված է ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արագ ու պարզ տարբերակով հնարավոր լինի տեղեկություններ քաղել կայքից վահանագեղձի հիվանդությունների մասին:


Մինչ կայքի ստեղծումը բժշկական գիտությունների թեկնածու բժիշկը հայերեն լեզվով նաև մասնագիտական գիրք է հրատարակել՝«Վահանաձև գեղձի հանգույցներ» խորագրով, որը Կրթության և գիտության նախարարությունը երաշխավորել է իբրև դասագիրք:

 

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում


Արմեն Վարժապետյանը նաև նկատում է, որ վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Ու այդ փոփոխությունները, տարբեր դեպքերում բուժման ամենարադյունավետ ուղիները ինտերակտիվ քննարկելու համար համար Արմեն Վարժապետյանը մի խումբ համախոհների հետ նաև մասնագիտական ակումբ է ստեղծել.  «Հայաստանում հիմնադրել ենք Թայրոիդ մասնագիտական ակումբը: Նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ անմիջական միջավայրում քննարկվում են վահանագեղձի, հարվահանաձև գեղձերի ու մակերիկամների խնդիրների ախտորոշմանն ու բուժմանն առնչվող հարցեր, անցկացվում ուսուցողական ծրագրեր առաջատար մասնագետների մասնակցությամբ»,- պատմում է նաև՝ հավելելով, որ մշտապես շարունակելու է նման լուսավորչական աշխատանքները, քանի որ դրանք են ճանապարհը հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու ու էլ ավելի մեծ թվով մարդկանց լիարժեք կյանք վերադարձնելու համար:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի ուռուցքներ. nairimed.com
Վահանաձև գեղձի ուռուցքներ. nairimed.com

էնդոկրին համակարգի ուռուցքների շարքում գերակշռում են վահանաձև գեղձի ուռուցքները:

Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են...

Ուռուցքաբանություն
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am

Ընդամենը երկու տասնյակ տարի առաջ առողջական նման խնդիր ունեցող կանայք հղիությունը պահպանում էին մեծ ռիսկով, քանի որ հղիության ընթացքում շատ բարդություններ էին առաջանում: Այժմ իրավիճակը փոխվել է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Վիտամիններ և միներալներ Թերապիա
Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com
Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com

Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը

Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները. armeniamedicalcenter.am
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները. armeniamedicalcenter.am

Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.

  • մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ակրոմեգալիա. nairimed.com
Ակրոմեգալիա. nairimed.com

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ հասուն տարիքում հիպոֆիզն արտադրում է չափազանց շատ աճի հորմոն։ Սովորաբար, ախտահարում է միջին տարիքի հասուն մարդկանց։ Երեխաների մոտ աճի հորմոնի...

Հիպոթիրեոզ. armeniamedicalcenter.am
Հիպոթիրեոզ. armeniamedicalcenter.am

Բազմաթիվ մարդիկ ամեն օր ունենում են թուլություն, քնկոտություն, աշխատունակության անկում, վատ տրամադրություն, բայց ուշադրություն չեն դարձնում այդ ամենին...

Թիրեոտոքսիկոզ. armeniamedicalcenter.am
Թիրեոտոքսիկոզ. armeniamedicalcenter.am

Թիրեոտոքսիկոզը ախտաբանական վիճակ է, երբ օրգանիզմում վահանագեղձի կողմից նորմայից ավելի է արտադրվում թիրեոիդ հորմոնը: Թիրեոտոքսիկոզն ինքնուրույն հիվանդություն չի համարվում, այն հետևանք և արտահայտություն է...

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ակնաբանություն
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը. ysmu.am
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը. ysmu.am

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ  ավելի հաճախ չեն  վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր...

Վարակաբանություն
7 փաստ տեստոստերոնի մասին. urolog.am
7 փաստ տեստոստերոնի մասին. urolog.am

Արական սեռական հորմոնը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում. վերահսկում է հենաշարժիչ համակարգի աշխատանքը, տղամարդու վերարտադրողական համակարգի զարգացումն ու գործունեությունը:  Հասունացման շրջանում այն...

Առողջ տղամարդ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ