Ներզատաբանություն
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են վահանաձև գեղձի հիվանդության հիմնական տեսակները, ինչպե՞ս են արտահայտվում և ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի:
Էնդոկրինոլոգի խոսքով՝ շատերին թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն օրգանիզմում կարևոր գործունեություն կատարող, ինչպես նաև հորմոններ արտադրող գլխավոր օրգան է, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաև ինքնազգացողությունը, սակայն քաղաքացիների կողմից հաճախ է անտեսվում այս գեղձի կարևորությունը և հիվանդության նախանաշանները կապվում են տարբեր հանգամանքների հետ` այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածության: Հիմնականում սա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար կարևոր ժամանակահատվածը: Պետք է չմոռանալ, որ վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները: Այս գեղձն արտադրում է այնպիսի հորմոններ, որոնք խիստ կարևոր են մեր օրգանիզմի նյութափոխանակման համար, իսկ դրա աշխատանքի ցանկացած խաթարում՝ խիստ վտանգավոր է մեր կյանքի որակի համար:
Վահանաձև գեղձը արտադրում է տիրոքսին հորմոններ, որոնց և՛ սակավության, և՛ առատության դեպքում առաջացած խնդիրներն ունենում են արտահայտվածության տարբեր դրսևորումներ: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարում կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման: Վահանաձև գեղձի խնդիրներն առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:
«Սլավմեդ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը նշում է, որ վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են հիպոթիրիոզը, որի ժամանակ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ և ՝օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս, և հիպերթիրիոզը, որը հակառակ վիճակն է, և այս պարագայում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն:
«Հիվանդության բուժման ճշգրիտ մշակված տակտիկան, իհարկե, իրականացված հետազոտությունների հիմքն է: Սա ևս մեկ անգամ խոսում է իրականացված ճշգրիտ հետազոտության կարևորության և տեխնոլոգիապես հագեցված կենտրոնների անհրաժեշտության մասին, քանի որ այսօր շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորագույն ախտորոշման ժամանակակից մեթոդների և, իհարկե, լաբորատոր ախտորոշման մեջ կիրառվող լավագույն սարքավորումների, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաների հնարավորություն ունենք ոչ միայն տեսնել գեղձի կառուցվածքն ու հանգույցների առկայությունը, այլ նաև առավել վաղ փուլում հայտնաբերել վահանաձև գեղձի յուրաքանչյուր փոփոխություն` դրանով իսկ խուսափելով անցանկալի հետևանքներից: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես կանանց, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը»,– ասաց Վահե Ավագյանը։
_copy.jpg)
Նա նաև հիշեցրեց, որ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն ուղեկցվում են որոշակի գանգատներով և դրսևորումներով, ինչը և ստիպում է քաղաքացիներին դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացման պարագայում գանգատներ գրեթե չեն լինում և հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ բուժզննում. «Դրանց թվում են պարանոցի անոթների դուպլեքս և ուլտրաձայնային հետազոտությունները. հիմնականում հայտնաբերված հանգույցները պահանջում են վիրահատական բուժում»,- ընդգծեց Վահե Ավագյանը:
12.01.2018 Կարդացեք նաև
20.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ_copy.jpg)

_copy.jpg)
_copy.jpg)

