Ներզատաբանություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել
Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Հայաստանում էնդոկրին վիրաբուժության հիմնադիր, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի Թորոսյանի հետ:
– Պարոն Թորոսյան, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Հայաստանի բնակլիմայական պայմաններն են այդպիսին: Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Յոդի անբավարարությունն ու վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում:
Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի արյան ամենաուժեղ սնուցումն ունեցող օրգանն է: Գեղձի կապսուլայի մեջ են գտնվում նաև հարվահանաձև գեղձեր, որոնք էլ կարգավորում են կալցիումի փոխանակությունը: Վահանաձև գեղձի ու հարվահանաձև գեղձերի արտադրանքները /հորմոններ և այլն/լուրջ դերակատարում ունեն սեռական, նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն գործունեության համար:
Հենց այդ պատճառով էլ պետք է առնվազն տարին մեկ անցնել անցնել կանխարգելիչ հետազոտություն. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծումը: Ընդ որում, օրինակ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն այս կամ այն կերպ ուղեկցվում են որոշակի գանգատներով և կլինիկական պատկերով, ինչը ստիպում է մարդկանց դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացումն ուղեկցվում է առանց գանգատների: Հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ զննումներ, պարանոցի անոթների դուպլեքս քննություն կամ ուլտաձայնային հետազոտություն:
– Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը: Դուք նկատո՞ւմ եք դրական տենդենց, որ ավելի շատ քանակությամբ մարդիկ են սկսել դիմել պրոֆիլակտիկ զննումների:
– Ուրախությամբ եմ արձանագրում, որ մարդիկ հետզհետե սկսում են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին հետազոտվել, կանխարգելել վահանաձև գեղձի հիվանդությունների հնարավոր բարդությունները: Մի շարք թերություններով հանդերձ՝ համացանցը, բժշկական հաղորդումները նպաստեցին, որ մարդիկ ավելի իրազեկ և տեղեկացված լինեն:
– Ուռուցքների, վահանագեղձի այլ հիվանդությունների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Սլավմեդ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:
– Նախ նշեմ, որ էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական ուղղությունը բոլոր պաթոլոգիաներով վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումն է և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական եղանակներով: Չնայած ռիսկայնությանը՝ցանկացած տեսակի ու բարդության վիրահատական ծավալ պահանջող միջամտություն մենք կատարում ենք, այդ թվում՝ ավշային հանգույցների հեռացում: Մեր ծառայությունը հաճախ է առնչվում նաև ծանր դեպքերի հետ: Օրինակ՝ վերջերս մեզ դիմել էր կին, ում տարբեր կլինիկաներ մերժել էին վիրահատել՝ ասելով, որ գեղձը վերածվել է հսկայական չափերի չարորակ ուռուցք է ու հեռացնել հնարավոր չէ: Ունեցել ենք նաև 8 տարեկան երեխա պացիենտ, ում թոքերում մետաստազներ էին սկսվել: Երկու հիվանդներին էլ ցուցաբերեցինք բարձր մակարդակի բուժօգնություն՝ ստանալով շատ լավ արդյունք:
– Ձեր կատարած միջամտություններից հետո հետվիրահատական շրջանը ինչքա՞ն է տևում:
– Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների:Մենք նաև բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի ու բարդույթավորվելու պատճառ չդառնա:
– Տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի Ձեր ծառայությունը:
– Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը հագեցած է վերջին սերնդի վիրահատական սարքավորումներով: Իսկ շնորհիվ ախտորոշման ժամանակակից մեթոդների՝ մենք հնարավորություն ունենք վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։ Արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Հետազոտությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:
– Բուժօգնության մեջ կիրառում ենք բոլոր անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ: Պունկցիաները կատարում ենք բացառապես սոնոգրաֆիայի հսկողության ներքո: Իրականացնում ենք նաև բարձր մակարդակի էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է, որը ողջ աշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար: Հետազոտությունը կատարում ենք վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար ավշային հանգույցների վիճակի գնահատման նպատակով: Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ: Ցանկության դեպքում մեր պացիենտները կարող են վերցնել իրենց պունկցիայի տեսագրությունը, առարկայական ապակիները:
02.03.2017 Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...
23.03.2025
Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...
20.03.2025
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
09.10.2024
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
15.09.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
01.08.2023
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
08.06.2023
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
03.08.2022
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
18.05.2022
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
23.03.2022
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
07.01.2022
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
10.12.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ