Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am

Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am

Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»: Վահանաձև գեղձը ներզատիչ (էնդոկրին) համակարգի մաս է, որը կարգավորում է հորմոնների մակարդակն օրգանիզմում: Վահանաձև գեղձն արյան հոսքից ներծծում է յոդը՝ արտադրելով վահանաձև գեղձի հորմոններ, որոնք կարգավորում են մարդու նյութափոխանակությունը: Նորմայում վահանաձև գեղձը բաղկացած է 2 բլթից, որոնք տեղակայված են շնչափողի երկու կողմում և միմյանց միանում են հյուսվածքի նեղ շերտով` հայտնի որպես նեղուց: Առողջ վահանաձև գեղձը հազիվ նկատելի է, ինչը նշանակում է, որ այն դժվար է հայտնաբերել շոշափելով: Վահանաձև գեղձում ուռուցքի առաջացման դեպքում այն շոշափվում է պարանոցի վրա գոյացության տեսքով:

 

Այտուցված կամ մեծացած վահանաձև գեղձը կոչվում է խպիպ, որը կարող է առաջանալ անբավարար քանակությամբ յոդ ընդունելու հետևանքով: Այնուհանդերձ, ամերիկացիների մեծ մասը յոդի բավարար քանակություն ստանում է աղի միջոցով, և, չնայած այս հանգամանքին, խպիպն առաջանում է այլ պատճառներով:

Վահանաձև գեղձի ուռուցքների մասին

 

Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են և սկսում են աճել վերահսկողությունից դուրս՝ ձևավորելով զանգված, որը կոչվում է ուռուցք:

Վահանաձև գեղձը բաղկացած է երկու տեսակի բջիջներից.

 

  • Ֆոլիկուլյար բջիջներ: Այս բջիջները պատասխանատու են թիրեոիդային հորմոնի արտադրության համար: Թիրեոիդ հորմոնն ապրելու համար անհրաժեշտ պայման է, ինչը վերահսկում է օրգանիզմի հիմնական նյութափոխանակությունը, կարգավորում է կալորիաների այրման արագությունը: Ուստի նրա ազդեցությունը չափազանց մեծ է քաշի կորստի կամ քաշի ավելացման վրա, կարող է դանդաղեցնել կամ արագացնել սրտի աշխատանքը, բարձրացնել կամ նվազեցնել մարմնի ջերմաստիճանը, ազդել մարսողական ուղիով սննդի տեղաշարժման արագության վրա, վերահսկել մկանների կծկումը, ինչպես նաև` մահացող բջիջների փոխարինման արագությունը:
  • C բջիջներ: Այս բջիջները կալցիտոնին են արտադրում, որը կալցիումի փոխանակությանը մասնակցող հորմոն է:Ուռուցքը կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ: Քաղցկեղային ուռուցքը կարող է աճել և տարածվել մարմնի այլ հատվածներ: Բարորակ ուռուցքը կարող է աճել, սակայն այն չի տարածվում: Վահանաձև գեղձի ուռուցքները կարող են կոչվել նաև հանգույցներ, ընդ որում, դրանք 90% դեպքերում բարորակ են:

Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները

Տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի 5 հիմնական տեսակ.

  • Վահանաձև գեղձի պապիլյար (պտկիկային) քաղցկեղ: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղն առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Այն սովորաբար հայտնաբերվում է մեկ բլթում: Միայն 10-20% դեպքերում է վահանաձև գեղձի քաղցկեղը հայտնաբերվում երկու բլթում միաժամանակ: Սա վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղն է, ինչը նշանակում է, որ մանրադիտակի տակ ուռուցքը նման է վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքին: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղը հաճախ կարող է տարածվել դեպի ավշային հանգույցներ:
  • Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղ: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղը նույնպես առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա ևս տարբերակված քաղցկեղ է, սակայն պապիլյար քաղցկեղի համեմատ ավելի քիչ է հանդիպող է և հազվադեպ է տարածվում դեպի ավշային հանգույցներ:


Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պապիլյար քաղցկեղները վահանաձև գեղձի ամենատարածված տարբերակված քաղցկեղներն են:

 

Դրանք շատ հաճախ բուժման են ենթարկվում, հատկապես, եթե վաղ են հայտնաբերվում, իսկ հիվանդները 50-նն անց չեն: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պտկիկային քաղցկեղները միասին կազմում են վահանաձև գեղձի քաղցկեղի բոլոր տեսակների մոտավորապես 95%-ը:

  • Հյուրթլե բջջային քաղցկեղ (Hurthle cell cancer):  Հյուրթլե բջջային քաղցկեղը նաև կոչվում է Հյուրթլե բջջային  կարցինոմա և առաջանում է ֆոլիկուլյար բջիջների որոշ տեսակներից: Հյուրթլե բջջային քաղցկեղն ավելի շատ է հակված տարածվելու ավշային հանգույցներով, քան վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի մյուս տեսակները:
  • Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ: Այն առաջանում է C բջիջներում և  հաճախ բազմակի էնդոկրին նեոպլազիաների 2 տեսակի գենետիկական համախտանիշի արդյունք է: Այս ուռուցքը վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի հետ ավելի քիչ նմանություն ունի: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը հաճախ կարող է վերահսկվել, եթե այն ախտորոշվում և բուժվում է մինչև մարմնի այլ մասեր տարածվելը (մետաստազավորվելը): Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղների մոտավորապես 3%-ը: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի մոտավորապես 25%-ն ընտանեկան է: Սա նշանակում է, որ ընտանիքի բոլոր անդամները նման ախտորոշման հավանականություն ունեն: RET պրոտոօնկոգեն թեստը կարող է հաստատել, եթե ընտանիքի անդամների մոտ նույնպես առկա է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ընտանեկան ձևը:
  • Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ: Սա հազվադեպ հանդիպող տեսակ է, կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղի մոտավորապես 1%-ը: Այն արագ աճող, քիչ տարբերակված և բավականին ագրեսիվ քաղցկեղ է, որն սկսում է զարգանալ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղից կամ վահանաձև գեղձի բարորակ ուռուցքից: Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը կարող է ենթատեսակավորվել հսկա բջջային քաղցկեղների դասակարգմամբ: Քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ արագ է աճում, այն դժվարությամբ է արդյունավետ բուժման ենթարկվում:

Ի հավելումն, նշենք, որ քաղցկեղի մյուս տեսակները կարող են առաջանալ վահանաձև գեղձի մեջ կամ նրա շուրջը:

Հաստատված Cancer.Net Editorial Board-ի կողմից, 09/2016

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ