Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով, պոլիդիպսիայով, լիպիդային (հիպերլիպիդեմիա, դիսլիպիդեմիա), սպիտակուցային (դիսպրոտեինեմիա) և հանքային (օրինակ, հիպոգլիկեմիա) փոխանակությունների խանգարումներով, բացի դրանից, հրահրում է բարդությունների զարգացում: 

 

Հիվանդության կլինիկական դրսևորումը երբեմն կարող է կապված լինել կրած ինֆեկցիաների, հոգեբանական տրավմայի, պանկրեատիտի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի  հետ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ճարպակալման և մի քանի այլ էնդոկրին հիվանդությունների ֆոնի վրա: Որոշակի դեր կարող է խաղալ նաև ժառանգականությունը: Շաքարային դիաբետը բժշկա-սոցիալական տեսակետից գտնվում է սրտային և ուռուցքաբանական հիվանդություններից անմիջապես հետո:  

 

Առանձնացվում է շաքարային դիաբետի 4 կլինիկական տեսակ. առաջին տեսակի շաքարային դիաբետ, երկրորդ տեսակի շաքարային դիաբետ, այլ տեսակներ (գենետիկ արատների, էնդոկրինոպաթիաների, ինֆեկցիաների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում և այլն) և գեստացիոն դիաբետ (հղիների դիաբետ):

 

Նոր դասակարգումն առայժմ  հանձնարարական փուլում է: Իսկ հին դասակարգման վերանայման անհրաժեշտությունը բխում է շաքարային դիաբետի հետերոգեն (այլածին) բնույթ ունենալու նոր տվյալներից, որն, իր հերթին, պահանջում է ՇԴ-ի ախտորոշման  և բուժման տարբերակված հատուկ մոտեցումների մշակում: 

 

Առաջին տեսակի ՇԴ` քրոնիկական հիվանդություն է, հրահրված ինսուլինի բացարձակ անբավարարությամբ, որը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման և անբավարար ինսուլինի արտադրման հետևանք է: 1-ին տեսակի ՇԴ-ն հանգեցնում է կայուն հիպերգլիկեմիայի և բարդությունների առաջացման: Զարգանում  է առավելապես մանկական և դեռահասային տարիքում:   

 

Երկրորդ տեսակի ՇԴ-ն նույնպես քրոնիկական հիվանդություն է, հրահրված ինսուլինի հարաբերական անբավարարությամբ (նվազած է ինսուլինի հանդեպ ինսուլինակախյալ հյուսվածքների ռեցեպտորների զգայունակությունը) և քրոնիկական հիպերգլիկեմիա է դրսևորվում` բնորոշ բարդությունների զարգացումով: Երկրոդ տեսակի շաքարային դիաբետ է ախտորոշվում ՇԴ-ով հիվանդացածության 80% դեպքերում: Գերակշռող տարիքը, որպես կանոն, 40 տարեկանից բարձրն է: Հաճախ  ախտորոշվում է կանանց մոտ: Ռիսկի գործոններ են հանդիսանում գենետիկական գործոնը և ճարպակալումը:  

 

Շաքարային դիաբետի սքրինինգը

 

ԱՀԿ փորձագետների կոմիտեն հանձնարարում է դիաբետի հետազոտություններ կատարել մարդկանց հետևյալ խմբերում.

 

  • 45 տարեկանից բարձր բոլոր պացիենտներին (բացասական պատասխանի դեպքում հետազոտություն կատարել յուրաքանչյուր 3 տարին մեկ):

  • Առավել երիտասարդ տարիքի պացիենտներին, եթե առկա են` ճարպակալում, շաքարային դիաբետի հանդեպ ժառանգականություն, բարձր ռիսկի խմբում գտնվող էթնիկ/ռասայական պատկանելություն, անամնեզում գեստացիոն դիաբետ, 4,5 կգ-ից ավելի քաշով երեխայի ծննդաբերություն, հիպերտոնիա, հիպերլիպիդեմիա, վաղ հայտնաբերված գլյուկոզայի տոլերանտության խանգարում կամ քաղցած վիճակում բարձր գլիկեմիա (շաքարարյունություն):  

 

Շաքարային դիաբետի սքրինինգի համար ԱՀԿ-ն հանձնարարում է կատարել գլյուկոզայի մակարդակի որոշում, ինչպես նաև  А1с հեմոգլոբինի ցուցանիշի որոշում: A1c պարունակությունը որոշվում է, երբ անհրաժեշտություն է լինում հսկել ածխաջրատային փոխանակությունը և հաստատել, որ այն երկարատև փոխհատուցվում է ՇԴ-ով հիվանդների մոտ:  

 

Շաքարային դիաբետի կանխարգելումը

 

Առաջին տեսակի ՇԴ-ն, ինչպես նշվեց, քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որն ուղեկցվում է Լանգերգանսի կղզյակների β -բջիջների քայքայմամբ, այդ պատճառով շատ կարևոր է հիվանդության վաղ և ստույգ ախտորոշումը նախակլինիկական (անախտանշանային) փուլում: Դա հնարավորություն է տալիս կանխարգելել բջջային քայքայումը և առավելագույնս պահպանել β-բջիջների բջջային զանգվածը: 

 

Բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ 1-ին տեսակի դիաբետի զարգացումը հայտնաբերելու համար  անհրաժեշտ է կատարել հիվանդության գենետիկական, իմունոլոգիական և մետաբոլիկ մարկերների հետազոտություններ: Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ իմունոլոգիական և հորմոնային ցուցանիշները նպատակահարմար է հետազոտել դինամիկայում` 6-12 ամիսը 1 անգամ: Այն դեպքում, երբ հայտնաբերվի β - բջջի հանդեպ աուտոհակամարմինը, դրանց տիտրի բարձրացման, С-պեպտիդի մակարդակի նվազման դեպքում անհրաժեշտ է մինչև կլինիկական ախտանշանների դրսևորումը սկսել անցկացնել բուժկանխարգելիչ միջոցառումներ: 

 

1-ին տեսակի շաքարային դիաբետի մարկերները

 

  • Գենետիկական` HLA DR3, DR4 և DQ

  • Իմունաբանական` գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի հակամարմիններ(GAD), ինսուլինի հակամարմիններ (IAA)  և Լանգերգանսի կղզյակների բջիջների հակամարմիններ (ICA):  

  • Մետաբոլիկ` A1 գլիկոհեմոգլոբին, առաջին փուլում ինսուլինի սեկրեցիայի կորուստ ներերակային գլյուկոզոտոլերանտ թեստի անցկացումից հետո: 

 

HLA - տեսակավորում

 

Ըստ ժամանակակից պատկերացումների, 1-ին տեսակի ՇԴ-ն, չնայած սուր սկզբին, երկարատև գաղտնի ընթացք ունի: Ընդունված է առանձնացնել հիվանդության զարգացման վեց փուլ: Առաջինը գենետիկ նախահակվածության փուլն է, որը բնորոշվում է 1-ին տեսակի ՇԴ-ի հետ նույնականացվող գենի առկայությամբ կամ բացակայությամբ: Մեծ նշանակություն ունի HLA հակագենի առկայությունը, հատկապես II դասին պատկանող` DR 3, DR 4 և DQ: Դրա հետ մեկտեղ, հիվանդության զարգացման ռիսկը բազմիցս ավելանում է: 

 

1-ին տեսակի ՇԴ ախտորոշման  առավել ինֆորմատիվ գենետիկ մարկերներ են հանդիսանում HLA-հակամարմինները: 

 

Լանգերգանսի կղզյակների բջիջների հակամարմիններ (ICA)

 

Լանգերգանսի կղզյակների β-բջիջների հատուկ աուտոհակամարմինների արտադրումը հանգեցնում է ինսուլինի սինթեզի խանգարմանը և 1-ին տեսակի ՇԴ-ի կլինիկական նշանների զարգացմանը: Բջիջների քայքայման աուտոիմուն մեխանիզմները կարող են ժառանգական բնույթ ունենալ կամ սկսել աշխատել արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են վիրուսային ինֆեկցիաները, թունավոր նյութերի ազդեցությունները և սթրեսի տարբեր ձևերը: 1-ին տեսակի ՇԴ-ին բնորոշ է նախադիաբետի փուլը, որը կարող է մի քանի տարի տևել: Ինսուլինի սեկրեցիայի և սինթեզի խանգարումը այս ժամանակահատվածում կարող են հայտնաբերվել գլյուկոզայի հանդեպ տոլերանտության որոշման թեստով: Այսպիսով, ICA մակարդակի որոշումը կարող է կիրառվել 1-ին տեսակի ՇԴ-ի վաղ ախտորոշման և նախահակվածությունը որոշելու համար: Ինչպես նաև, ICA մակարդակի որոշումը 2-րդ տեսակի ՇԴ-ով հիվանդների մոտ կարող է օգնել ախտորոշել դիաբետը դեռ մինչև համապատասխան կլինիկական ախտանշանների դրսևորումը և որոշել ինսուլինաթերապիայի անհրաժեշտությունը: 

 

Ինսուլինի հակամարմիններ

 

Ինսուլինի հակամարմինները կարող են հայտնաբերվել նախադիաբետի փուլում և 1-ին տեսակի ՇԴ-ի ախտանշանային երևույթների դեպքում: Հակաինսուլինային հակամարմինները մի շարք դեպքերում կարող են դրսևորվել պացիենտների մոտ նաև ինսուլինաթերապիայից հետո: 

 

Գլուտամինաթթվի դեկարբոքսիլազա (GAD)

 

Վերջին տարիների հետազոտությունները հնարավորություն են տվել հայտնաբերել հիմնական հակագենը, որն աուտոհակամարմնի համար գլխավոր թիրախ է հանդիսանում, կապված ինսուլինակախյալ դիաբետի զարգացման հետ: Դա մեմբրանային ֆերմենտ է, որն իրականացնում է կաթնասունների մոտ կենտրոնական նյարդային համակարգի արգելակային նեյրոմեդիատորի` գամմա-ամինաթթվի  կենսասինթեզը: GAD-ի հակամարմիններն ինֆորմատիվ մարկերներ են նախադիաբետի հայտնաբերման համար, ինչպես նաև 1-ին տեսակի ՇԴ-ի զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց հայտնաբերման համար:

 

ՇԴ-ի ախտորոշումը և մոնիտորինգը

 

Շաքարային դիաբետի ախտորոշման և մոնիտորինգի համար կիրառվում են հետևյալ լաբորատոր հետազոտությունները (ըստ ԱՀԿ 2002թ-ի հանձնարարականների): 

 

  • Սովորական լաբորատոր թեստեր. գլյուկոզայի, կետոնների մակարդակի որոշում (արյան, մեզի մեջ), գլյուկոզատոլերանտության թեստ, HbA1c, ֆրուկտոզամինի, միկրոալբումինի, կրեատինինի մակարդակի որոշում մեզի մեջ, լիպիդային պրոֆիլի որոշում:

  • Լրացուցիչ լաբորատորային թեստեր, որոնք թույլ են տալիս վերահսկել դիաբետի զարգացումը. ինսուլինի հակամարմինների որոշում, C-պեպտիդի որոշում, Լանգերգանսի կղզյակների հակամարմինների որոշում, թիրոզինֆոսֆատազայի (IA2) հակամարմինների որոշում,  գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի հակամարմնի, HLA-տեսակավորման որոշում և այլն: 

 

Ինսուլին

 

Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստոմոքսային գեղձի Լանգերգանսի կղզյակների β-բջիջների կողմից և մասնակցում է ածխաջրատների մետաբոլիզմի կարգավորմանը, արյան մեջ գլյուկոզայի մշտական մակարդակի պահպանմանը:  

 

Ինսուլինը կարևոր հորմոններից է, կապված սննդային գործընթացի հետ: Այն միակ ֆիզիոլոգիական հորմոնն է, որը նշանակալիորեն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինսուլինի 50%-ը հասնում է լյարդ, մնացածը մտնում է շրջանառության հունի մեջ և ուղղվում դեպի թիրախ-հյուսվածքները: Հետո ինսուլինը կապվում է հատուկ ռեցեպտորների հետ, որոնք գտնվում են բջջի մակերեսին և հեշտացնում է նյութերի կլանումը և ներբջջային յուրացումը: Արդյունքում ավելանում է ներբջջային լիպիդների, սպիտակուցների և գլիկոգենի խտությունը: Բացի դրանից, պերիֆերիկ մետաբոլիզմում ինսուլինի խնդիրներից մեկը էներգետիկ հավասարակշռության կենտրոնական կարգավորման վրա ազդեցությունն է: Ինսուլինն արագ դուրս է գալիս լյարդի, հյուսվածքների և երիկամների միջով: Շրջանառվող ինսուլինի մակարդակը քաղցած ժամանակ շատ ցածր է: 

 

Ինսուլինի հիմնական և շրջանառվող մակարդակը գլյուկոզայի խթանման արդյունքում հարաբերականորեն կայուն է նորածինների և երեխաների մոտ, իսկ այդ ցուցանիշները մեծանում են պուբերտատային ժամանակահատվածում ինսուլինի հանդեպ զգայունակության նվազման հետևանքով: Ինսուլինի խտությունը բարձր է գեր մարդկանց մոտ, մասամբ դա պայմանավորված է ընդերային (վիսցերալ) ճարպի ծավալից: Գլյուկոզայի մակարդակը վերահսկող հորմոնները, օրինակ, գլյուկագոնը, գլյուկոկորտիկոիդները, աճի հորմոնը, նվազեցնում են ինսուլինի և նրա ազդեցության հանդեպ զգայունակությունը: Ինսուլինի մակարդակը կարող է բարձրանալ այս նյութերի էկզոգեն ազդեցության հետևանքով: 

 

Արյան մեջ ինսուլինի խտությունը որոշելն անհրաժեշտ է շաքարային դիաբետի տեսակները ախտորոշելու, բուժման դեղամիջոցը ընտրելու, β-բջիջների անբավարարության աստիճանը որոշելու համար: Ինսուլինի բարձր մակարդակը, գլյուկոզայի ցածր խտության դեպքում, կարող է ախտաբանական հիպերինսուլինեմիայի ցուցանիշ հանդիսանալ: Շրջանառվող ինսուլինի բարձր խտությունը կարող է կապված լինել հիպերտենզիայի և սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի հետ: Ինսուլինի ռեցեպտորները գտնվում են բջջային թաղանթի մակերեսին: Դրանք փոխազդեցության մեջ են մտնում ինսուլինի հետ և համապատասխան ինֆորմացիան փոխանցում են ներբջջային բաղադրատարրերին, որոնք պատասխանատու են հորմոնի կենսաբանական ազդեցության համար:

 

1-ին տեսակի ՇԴ-ին բնորոշ է հիմնական ինսուլինի ցածր, իսկ 2-րդ տեսակին` նորմալ կամ բարձր մակարդակը: 

 

Լիպիդային պրոֆիլի որոշումը

 

Վերջին տարիների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ՇԴ անոթային բարդությունների պաթոգենեզում հիմնական դերը պատկանում է հիպերգլիկեմիային, իսկ 2-րդ տեսակի ՇԴ-ի դեպքում նաև լիպիդային փոխանակության խանգարմանը: Լիպիդային փոխանակության խանգարումը ուղղակիորեն կապված է  մարմնի ավելորդ զանգվածի հետ: Երբ բարձրանում է մարմնի զանգվածի դասիչը, բարձրանում է նաև հիպերխոլեստերինեմիայի հաճախականությունը, ընդ որում, ընդհանուր խոլեստերինի մակարդակը սովորաբար ավելի բարձր է լինում որովայնային ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Լիպիդային փոխանակության նման խանգարումը բնորոշ է 2-րդ տեսակի ՇԴ-ին նախորդող վիճակին` ինսուլինառեզիստենտության համախտանիշին:

 

Այսպիսով, շաքարային դիաբետի ախտորոշումը պետք է լինի համալիր, օրգանիզմի բոլոր համակարգերի հետազոտություն կատարվի, որը հնարավորություն կտա կանխարգելել լուրջ բարդությունները և ժամանակին նշանակել բուժումը:    

Հեղինակ. Մարո Գաբրիելյան, Ըստ medlink.ru նյութերի
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zdorovieinfo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի ANNA, լյարդի մեծացման պատճառները առաջին տիպի և երկրորդ դիպի դիաբետների դեպքում տարբեր են: Առաջին տիպի դիաբետի դեպքում լյարդի մեծացումը պայմանավորված է լյարդում մեծ քանակությամ գլիկոգենի կուտակման հետ, դա առաջանում է հիմնականում այն հիվանդների մոտ, որոնց մոտ արդեն սկսվում է դեկոմպենսիացիա կամ արդեն դեկոմպենսիացիայի մեջ են, երբ հնարավոր չէ արդեն կարգավորել գլյուկոզայի քանակն արյան մեջ: Երկրորդ տիպի շաքարայաին դիաբետը իր ընթաcքով ավելի թեթև է, և լյարդի մեծացում այս դեպքում հաճախ չի նկատվում: Երկրորդ տիպի դեպքում լյարդի մեծացումը պայմանավորված է ճարպի կուտակման հետ: Լյարդի մեծացումը երկու դեպքերում էլ կարող է բերել լեղաքարային հիվանդության առաջացման: Առաջին տիպի դեպքում ավելի կարևոր է կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, որն ինքնըtսինքյան կբերի որոշ չափով չափերի փոքրացման:ճարպի և գլիկոգենի երկարատև կուտակման հետևանքով կարող է առաջանալ լյարդի ցիռոզ, սակայն մասնագետների մեծ մասը այժմ գտնում է, որ դիաբետով հիվանդների մոտ լյարդի ցիռոզի առաջացումը քիչ հավանական է, եթե ժամանակին միջոցներ կիրառվեն: Լյարդի մեծացման դեպքում` և առաջին, և երկրորդ տիպի շաքարայաին դիաբետով հիվանդներին հարկավոր է բացի հիմնական բուժումից, նշանակել հեպատոպրոտեկտոր միջոցներ, որոնք նշանակվում են հեպատոլոգի կողմից:

anna

13.05.2015

shaqarartov mayrs hivande.liardn mecacele ingpes bujel.

ANNA

13.05.2015

MAYRS HIVANDE SHAQARAXTOV UMEDZACELE LYARDN IN4 HETEVANQNER KTORNI. AYD VIGAKN NRA VRA.U IN4PISI BUJUMNE R KARELIE ANEL.

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Naz, բարև Ձեզ, շաքարային դիաբետը, որպես այդպիսին, արմատապես չի բուժվում, սակայն մշտական ուշադրության և ճիշտ բուժման պայմաններում նա նույնիսկ համարվում է ոչ թե հիվանդություն այլ՝ ապրելակերպ, այսինքն, մշտական հսկողության և մշտական բուժման ու սննդակարգի պահպանման պայմաներում կարելի ապրել՝ չնկատելով հիվանդությունր և խուսափել բարդություններից:

Naz

22.12.2013

1in tesaki shaqarayin diabet@ vor@ arjacel e tunavorumic ev organizmum ka mot 9 tari bujman entaka e?, kam hnaravore kanxel hivandutyan hetaga bardacum@? naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ