Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Յոդը հարկավոր է ուղեղի ու առողջության համար

Յոդը հարկավոր է ուղեղի ու առողջության համար

Արժե՞, արդյոք անհանգստանալ վահանաձև գեղձի համար: Վիճակագրության համաձայն,   ներքին սեկրեցիայի այդ կարևոր օրգանի հիվանդությունները գնալով ավելի շատ են  տարածվում: Թվում է, թե Չեռնոբիլը վաղուց է եղել, իսկ Ճապոնիան՞…

Էկոլոգիայի չհուսադրող վիճակը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների  տարածման սարսափազդու տեմպերի:

Վահանաձև գեղձը յոդ է պահանջում

Սա մարդու  ներզատիչ գեղձերից ամենանշանակալին է: Այդ գեղձի հորմոններից է կախված մեր էներգափոխանակությունը: Տիրեոիդ հորմոնները ներազդում են մարդու ողջ օրգանիզմի վրա` ուղղորդելով բջիջների ակտիվությունը, կարգավորելով դրանց տրոհումը, հսկելով էներգափոխանակությունն ու նյութափոխանակությունը: Իսկ ամենօրյա յոդի պակասի պատճառով թվարկված գործառույթները պարզապես տեղի չեն ունենում:

Ի դեպ, սա առաջին ուսումնասիրված գեղձն է. դեռևս հին աշխարհի բժիշկ Հալեն է նշել,  որ այս գեղձը դուրս բերող հոսք չունի, այսինքն` ներզատիչ է, իսկ բժիշկ ու ալքիմիկոս  Թեոֆրաստը, որն ավելի հայտնի է Պարացելսուս անունով, առաջինն է նկատել վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարության ու կրետինիզմի կապը:

Բնակության աշխարհագրական դիրքով պայմանավորված, բնահողում  ու ջրում յոդի պարունակությունը տարբեր է լինում:Յոդի հիմնական աղբյուրը համարվում է   Համաշխարհային օվկինաոսը: Յոդի պարունակությունը մեծ է նավթաբեր շրջանների ստորերկրյա ջրերում: Յոդով հարուստ են ծովափնյա տարածքները, իսկ , օրինակ լեռնային ու հարթավայրային տեղանքներում այն քիչ է, ինչը նշանակում է, որ  քիչ է սննդամթերքում, խմելու ջրի մեջ, հետևաբար և` յոդի քանակն անբավարար է այդ տարածքներում  բնակվող մարդկանց սննդաբաժիններում:

Յոդը բնական միկրոտարր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի առողջության համար: Այն ինքնուրույն օրգանիզմում չի մշակվում, այդ է պատճառը, որ սննդի ու ջրի հետ յոդի քանակն ապահովելն օրգանիզմի համար խիստ կարևոր է:

«Գիտեք,  թե ինչն է մեզ տկարամտությունից փրկում: Չնչին քանակով, 5 ցենտից ոչ ավելի  արժեքով յոդը` մեր վահանաձև գեղձին» Դեյլ Կարնեգի:

Յոդի անբավարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է օրական օգտագործել 50-100 մգ յոդ` կախված տարիքից: Ցավոք, Հայաստանում էլ գրեթե բոլոր բնակիչներն անբավարար քանակությամբ են յոդ օգտագործում:

Վահանաձև գեղձի հիվանդություններ, հանգուցավոր խպիպ, ախտանշանները, հորմոնները

Սա ներզատիչ գեղձ է, որը 3 հորմոն է մշակում` թիրօքսին, տրիյոդիտիրոնին, կալցիտոնին: Առաջին երկուսն օրգանիզմում կարգավորում են նյութափոխանակությունը, աճը, հյուսվածքների ու օրգանների զարգացումը: Կալցիտոնին հորմոնը ղեկավարում է կալցիումափոխանակությունը և  կարգավորում  ոսկրերի ամրությունը: Ինչպես վահանաձև գեղձի գերֆունկցիայի, այնպես էլ թերֆունկցիայի պատճառով զանազան հիվանդություններ են առաջանում: Հորմոնալ գերակտիվությունը կոչվում է “հիպերթիրեոզ” կամ “թիրետոքսիկոզ”: Իսկ անբավարար հորմոնալ ակտիվությունը` “հիպոթիրեոզ”:

“Թիրետոքսիկոզի» հիմնական ախտանշանները

Սրտխփոց, առատ քրտնարտադրություն, դող, երբեմն` երկվություն, «ավազի» զգացողություն աչքերում, ճնշում աչքերի ետևում, բարձիթողի վիճակներում` էկզոֆտալմ, երբ ակնակապիճները դուրս են պրծնում:Նյարդային վիճակ, վատ քուն, ագրեսիվություն, հոգնածություն, ընդհանուր թուլություն: Լիբիդոյի, պոտենցիայի  անկում, դաշտանային ցիկլի խանգարում, մարմնի զանգվածի աճ կամ նվազում:

Վահանաձև գեղձի հորմոնարտադրության նվազումը կոչվում է հիպոթիրեոզ.ախտանշաններն են`

վատ հիշողություն, պոտենցիայի ու լիբիդոյի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, չոր մաշկ, փայլատ և փխրուն մազեր ու եղունգներ, սրտի ռիթմի խանգարում, աշխատանքի խախտում, դեմքի  ու վերջույթների այտուց, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, վատ քուն, ճնշման տատանում, ընկճախտ, երբեմն` փորկապություն, քաշի ավելացում:

Աուտոիմունային թիրեոիդիտ

Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով (լեյկոցիտներ): Իմունային համակարգի մշակած հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում է օտարի տեղ ու սկսում վնասել դրանք: Դա ժամանակի ընթացքում հանգեցնում է  գեղձի` հորմոն մշակելու հատկության նվազմանը, այսինքն` հիպոթիրեոզի: Պատճառը հետևյալն է համարվում.  ժամանակակից մարդու լիմֆոցիտները շրջանառվում են շրջակա միջավայի թույներից  վատ մաքրվող արյան մեջ: Դրանից լեյկոցիտների ակտիվությունը նվազում է ու այլևս ակտիվորեն չեն կարողանում մեզ պաշտպանել մանրէներից ու արտաքին վարակներից: Այդ է  պատճառը, որ հաճախակի ենք հիվանդանում ու առանց հակաբիոտիկների չենք կարողանում հաղթահարել հիվանդությունը: Իսկ լիմֆոցիտների մյուս մասն ընդհակառակը, դառնում է խիստ ագրեսիվ, ու «ընդվզում»  սեփական օրգանիզմի հյուսվածքների դեմ: Ստացվում է, որ իմունային համակարգի բջիջները քայքայում են իրենց իսկ օրգանիզմի վահանաձև գեղձը:

Հանգուցավոր խպիպ

Սա ուռուցքային գոյացություն է, որը գեղձի հյուսվածքից տարբերվում է կառուցվածքով ու կազմությամբ: Այն կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ: Այս հանգույցների վտանգն այն է, որ կարող են որակափոխվել` վերածվելով չարորակ գոյացության:

Առաջ ենթադրում էին, որ վահանաձև գեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը յոդի անբավարարությունն է: Սակայն, այսօր գիտնականները վերջնականապես  համոզվել են, որ վահանագեղձի հյուսվածքի մեծացում և հանգույցների առաջացում կարող է տեղի ունենալ նաև յոդի բավարար քանակի դեպքում (50-100-150 մգ օրական): Բանն այն է, որ վահանաձև գեղձն անընդհատ ստանում է «անորակ արյուն», ինչը հանգեցնում է նորագոյացությունների առաջացման: Ինչպես և բոլոր ուռուցքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում, սա ևս բազմացող  ու մեռնող բջիջների միջև հավասարակշռության խախտումն է: Վահանաձև գեղձի դեպքում այդ հավասարակշռությունը կարգավորվում է  հիպոֆիզի հորմոններով, սեռական գեղձերով, մակերիկամով: Նմանատիպ խանգարումներից ամենտարածվածն այն է,երբ մեր օրգանիզմն  արյան խարամների պատճառով կորցնում է այդ բջիջների մակերեսի«անտենաները» (ռեցեպտորներ)  , որոնք ունակ են  որսալու համապատասխան հորմոններ: Դրա հետևանքով, բջիջներն անկառավարելի են դառնում ու սկսում ապրել «ինքնագլուխ, սեփական կյանքով».երբ «ցանկանում են, այն ժամանակ էլ տրոհվում են ու աճում»: Այս վիճակն էլ առաջացնում է  վահանաձև գեղձի հանգույցների զարգացման: Ինչքան վերահսկողությունը բջիջների նկատմամբ կորչում է կամ նվազում, այնքան ուռուցքն ագրեսիվ է լինում ու հիվանդության ընթացքում բարորակ ուռուցքը վերածվում է չարորակի:

Որ մթերքներում կա յոդ

Առաջին հերթին`ծովամթերքում, (ծովակաղամբ). ընկույզ, հատիկավորներ, որոշ բանջարեղեն (բազուկ, քաղցր տաքդեղ, սմբուկ, սխտոր. սպանախ.լոլիկ, սոխ), մրգերից` արմավը, պնդուկը, սև սալորը, հաղարջը:

Սակայն, դժվար է մթերքով ապահովել  օրգանիզմին անհրաժեշտ յոդի քանակը: Դրա համար կան դեղատնային հատուկ միջոցներ:

Ինչ միջոցների էլ դիմելու լինեք` միմիայն  բժշկի վերահսկողությամբ: Երբեմն կարող է ձեր թուլության պատճառը որն առերևույթ ոչ մի հիմք կարծես չունի, կրկին յոդի անբավարարությունը լինի: Ուստի ցանկացած բուժման դեպքում հետազոտվեք, իսկ կանայք, որոնք ի դեպ տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում խպիպով, առավել ևս. չէ որ նրանց վրա է նոր, առողջ  սերունդ լույս աշխարհ բերելու լուրջ պատասխանատվությունը: Հետևեք ձեր առողջությանը: Ի վերջո,  ձեր առողջությունը նաև ձեր ընտանիքի ու հասարակության առողջությունն է:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.04.2015

Հարգելի Naira, եթե նկատի ունեք վահանագեղձում առաջացած հանգույցները, ապա նախ պետք է պարզել դրանց բնույթը, չափերը և գեղձի ֆունկցիոնալ վիճակը: Բուժման արդյունավետությունը կախված է նշված հանգամանքներից, իհարկե նաև ստացած բուժումից, դեղորայքային կամ վիրահատական:

Naira

15.04.2015

Knereq isk amboghjutyamb bujvume ayd haguycner@ vor haytnabervume bujumic heto da ancnume nakhapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

23.03.2015

Հարգելի Սուրեն, յոդի կիսելը կամ այլ կերպ "Կապույտ յոդը" ժողովրդական միջոց է, նախկինում լայն կիրառություն է ունեցել, սակայն ներկայումս լայն կիրառություն չունի ոչ ճիշտ պատրաստման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Այն օգտագործվել է ինչպես յոդի դեֆիցիտով պայմանավորված վահանագեղձի հիվանդությունների ժամանակ, այնպես էլ բորբոքային պրոցեսների, այրվածքների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների,աղիքային ինֆեկցիաների, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների և այլ դեպքերում:

Սւրեն

22.03.2015

շնորհակալւթյւն/ իսկ ին՞չ կարծիքի եք յոդի կիսելի մասին / սպասւմ եմ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ուռուցքաբանություն
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com
Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ