Վիրաբուժություն
Պորտի ճողվածք
Ճողվածքների (գրիժա) մասին շատերը գիտեն, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ է այն իրականում: Տարածված «գրիժա հեռացնել» տերմինն այնքան էլ ճիշտ չէ, ահա թե ինչու. Ճողվածքն իր էությամբ ներքին օրգանի մի մասն է կազմում, որը կարող է դուրս է գալ, օրինակ` մկանային հյուսվածքից:
Իսկ հիմա դատեք ինքներդ` հնարավո՞ր է արդյոք ճողվածքը հեռացնել: Իհարկե, եթե ժամանակին չի ցուցաբերվել բուժօգնություն եւ այդ դուրս եկած հատվածում սկսել են հյուսվածքները մահանալ, երբեմն իսկապես կարիք է լինում այն հեռացնելու` օրգանիզմի հետագա ինտոքսիկացիայից խուսափելու համար: Այդ պատճառով ճողվածքի հետ ամեն ինչ այնքան էլ պարզունակ չէ:
Ճողվածքի առաջացմանը կարող են նպաստել մի քանի գործոն: Դրանցից մեկը մկանային հյուսվածքի պաշտպանողական վիճակն է: Այսինքն, թե ներքին ճնշումներին որքան կարող է դիմանալ կոնքամասի պրեսը: Օրինակ` երկարատեւ ուժգին հազը, փորկապությունը կտրուկ բարձրացնում են ներքին ճնշումը, հետեւաբար ներկոնքային օրգանները այդ պահին մեծ ուժգնությամբ ճնշում են որովայնի մկաններին: Իսկ թույլ օղակ լինելու դեպքում որովայնի հատվածում գոյանում է, այսպես ասած, ճողվածքի դարպաս, որի միջից մի փոքր պրովոկացիայի դեպքում դուրս է գալիս ճողվածքը:
Ճողվածքի համար նախատրամադրող գործոն կարող է հանդիսանալ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու ծննդաբերությունը: Ահա թե ինչու մասնագետները խորհուրդ են տալիս դեռ չծննդաբերած կանանց ուշադրություն դարձնել որովայնի մկանների ամրացմանը:
Ճողվածքի շատ տեսակներ կան, որոնք մարդը ձեռք է բերում կյանքի ընթացքում, բայց հանդիպում են նաեւ ի ծնե ճողվածքներ: Խոսքը պորտի ճողվածքի մասին է, որն առաջանում է երեխայի որովայնի մկանների թույլ զարգացվածության եւ ոչ լրիվ աճած պորտի շրջանակի (որտեղից դուրս է գալիս պորտալարը) հետեւանքով: Այդ հատվածը մի քանի շաբաթից կամ ամսից հետո ինքն իրեն փակվում է, այդ պատճառով պորտի գրիժան պետք է շատ չվախեցնի ծնողներին:
Ի տարբերություն ձեռքբերովի ճողվածքների` նորածնի պորտի գրիժան վիրահատելու կարիք չի զգում: Պորտի ճողվածքը հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ փոքրիկը սկսում է լաց լինել: Երբ երեխան դադարում է լացը, ճողվածքը, որպես կանոն, չափերով փոքրանում է: Ճիշտ է, այն ինքն իրեն անհետանում է, բայց կարելի է օգնել փոքրիկին` մկանները ամրանալու հարցում: Դրա համար կարելի է երեխային դնել փորի վրա օրվա մեջ մի քանի անգամ` 3-4 րոպեով, զբաղվել նրա հետ մարմնամարզությամբ: Մերսումներն ու մարմնամարզությունները նորածնի համար պարտադիր են:
Պորտի ճողվածք հաճախ առաջանում է կանանց մոտ հղիության ընթացքում եւ ծննդաբերելու ժամանակ: Բանն այն է, որ հղիության ժամանակ փորի մկաններն ամբողջությամբ թուլանում են: Ձեռքբերովի, ինչպես նաեւ ի ծնե եղած եւ չանցած ճողվածքներն անպայման պահանջում են վիրահատական միջամտություն, հակառակ դեպքում տվյալ հյուսվածքի նեկրոզի պատճառով կարող է սկսվել օրգանիզմի ինտոքսիկացիա:
Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ