Վիրաբուժություն
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վիրահատական միջամտություն:
Օրգանիզմի վրա անզգայացման ազդեցությունը կախված է անզգայացման տեսակից: Անզգայացնող դեղը կարող է ներմուծվել ինչպես ներերակային, այնպես էլ շնչառության հետ, երբեմն օգտագործվում է նաև սուբդուրալ անզգայացում, երբ դեղորայքը ներմուծվում է ողնուղեղային հեղուկի մեջ:
Անեսթեզիոլոգը անզգայացման տեսակն ընտրում է՝ առաջնորդվելով բուժառուի անհատական առանձնահատկություններից, նրա ֆիզիկական վիճակից, վիրահատության տեսակից: Որոշ դեպքերում կիրառվում են անեսթեզաների տեսակների, դեղերի համադրումներ: Բոլոր դեպքերում, խիստ կարևորվում է անեսթեզիոլոգի մասնագիտական որակավորումը և փորձառությունը:
Վիրահատություն և անեսթեզիա տարած բուժառուները երբեմն նշում են հետևյալ ախտանշանները և տհաճ զգացողությունները.
- առաջին հերթին․ կարող է արտահայտվել հիշողության թեթև՝ մինչև խիստ արտահայտված կորուստ,
- երկրորդ տեղում քնի խանգարումն է՝ նունիսկ վիրահատությունից ամիսներ անց,
- երրորդ՝ անմիջապես վիրահատությունից հետո կարող է առաջացնել գլխացավ, հալուցինացիաներ, լսողության և խոսքի խանգարումներ:
Ընդհանուր անզգայացման ազդեցությունը գլխուղեղի վրա
Անզգայացման ազդեցության արդյունքում գլխուղեղի կողմից դիտվում են հիշողության, ուշադրության վատացում (հետվիրահատական կոգնիտիվ դիսֆունկցիա):
Անզգայացման հետևանքներին նպաստող գործոններից են մեծ տարիքը, կրկնակի անզգայացումը, վիրահատության երկարատևությունը, վիրահատությունից հետո զարգացած վարակները և շնչառական բարդությունները:
Բարեբախտաբար, այդ բոլոր փոփոխությունները վերադարձելի են:
23.01.2024 Կարդացեք նաև
Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը` գինեկոլոգիայում։
Լապարոսկոպիան գինեկոլոգիայում արդի վիրահատական մեթոդ է...
23.03.2025
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
21.03.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
09.11.2023
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
18.11.2022
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
11.11.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ