Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն ձևավորված անցքերի միջոցով՝ առանց ծածկող թաղանթների ամբողջականության խախտման:

Որո՞նք են ճողվածքների առաջացման պատճառները կամ նպաստող գործոնները՝ ընդհանրապես։

Հղիության ժամանակ ճողվածքների առաջացման հիմնական պատճառներն են՝

  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • փորկապությունը,
  • նախկինում կատարված վիրահատությունը,
  • հղիության դեպքում՝ հերթական հղիությունը, կնոջ քաշի գործոնը, հղիի 30-ից բարձր տարիքը, մկանների կանխավ ոչ բարվոք (ոչ ձիգ) վիճակը, խոշոր պտուղը, բազմապտղությունը, գերջրությունը:


Ճողվածքների ի՞նչ տեսակներ են տարբերում։

Ճողվածքների տեսակներն են՝ ստոծանիական, կերակրափողային բացվածքի, որովայնի առաջային պատի, պորտի, աճուկային, ազդրային և միջողային:

Հղիության ընթացքում առավելապես առաջանում են պորտի ճողվածքներ, քանի որ ներքին օրգանները գտնվում են արտահայտված ճնշման պայմաններում՝ կապված աճող արգանդի չափերի մեծացման հետ, որը բերում է պորտային օղի լայնացման և մկանների գերձգման, հաջորդիվ՝ տոնուսի թուլացման:

Ինչպե՞ս են արտահայտվում ճողվածքները և ի՞նչ բարդություններ են հնարավոր։

Պորտային ճողվածքն արտահայտվում է ցավային զգացողությամբ՝ պորտի շրջանում, հազվադեպ՝ փորկապությամբ, գխտոցով, սրտխառնոցով: Այն երևում է պորտի արտափքվածության ձևով, որը սեղմելիս հեշտությամբ ներհրվում է:

Վտանգավոր բարդություններից է՝ սեղմումը, որի դեպքում ճողվածքային պարկի մեջ սեղմվում են, օրինակ, աղու գալարներն ու ճարպոնը, ինչը բերում է արյան շրջանառության սուր խանգարման և հյուսվածքների մեռուկացման:

Ինչպե՞ս բուժել Ճողվածքը։

Պորտային ոչ բարդացած ճողվածքների դեպքում խորհուրդ է տրվում կրել հատուկ բանդաժներ:

Ճողվածքների դեպքում արգելվում են վազքը, ակտիվ շարժումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Հղիի համար ամենահարմար դիրքն է կողքի վրա պառկելը՝ ոտքերը առբերած որովայնին կամ մեջքին:

Ոչ բարդացած ճողվածքների և նրանց ոչ մեծ չափերի դեպքում հնարավոր է ծննդալուծում բնական ծննդաբերական ուղիներով: Բարդացած վիճակները ցուցում են վիրաբուժական միջամտության, որոնց ժամանակակից մեթոդը ցանցային պրոթեզների կիրառումն է լապարոսկոպիկ և բաց եղանակով:

Վիրաբուժական միջամտությունից հետո հղիության հետագա պլանավորումը որոշվում է համատեղ՝ վիրաբույժի և մանկաբարձ- գինեկոլոգի կողմից։ Հիմնականում հղիություն թույլատրելի է մի քանի տարի անց, որպեսզի տեղի ունենա օղի պատի շրջանում հյուսվածքների առավելագույն ամրապնդում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ