Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով հիվանդների քանակը կհասնի մոտ 250 մլն-ի: Լուրջ խնդիր է նաև շաքարախտի հետ կապված ուշ բարդությունների առաջացումը:

Շաքարախտի ուշ զարգացող բարդություններում առաջնային տեղ է գրավում, այսպես կոչված,  «դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշը:  Քսան տարուց ավելի շաքարային դիաբետով տառապող մարդկանց գրեթե 80 տոկոսի մոտ առաջանում են ուշ բարդություններ՝ կապված օրգան-համակարգերի ախտահարումների հետ՝ սիրտ-անոթային, երիկամային, լյարդային և այլն: Ընդհանրապես, ամպուտացիաների մոտավորապես 40-70 տոկոսը կատարվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, հատկապես՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով տառապողների:

Դիաբետիկ ոտնաթաթը համախտանիշը ներառում է նյարդային, մկանային, ոսկրա-հոդային, անոթային համակարգերի ախտահարումը:

Քանի որ դա լուրջ բարդություն է և լուրջ սոցիալ-բժշկական խնդիր, ուստի այն դիտվում է որպես առանձին հիվանդություն:

Ի՞նչ գործոններ են նպաստում համախտանիշի զարգացմանը:

Հիմնականում հիվանդների 30 և ավելի տոկոսի, որոշ դեպքերում՝ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ, ի վերջո, զարգանում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ: Դա տարածված է նաև Հայաստանում, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով.

Առաջինն պատճառն այն է, որ շաքարախտով հիվանդները ոչ բոլոր դեպքերում են գտնվում պատշաճ հսկողության ներքո, անհրաժեշտ չափով չեն հետևում իրենց սննդակարգին, արյան մեջ գլյուկոզայի քանակին և ժամանակին չեն ստանում ինսուլինաթերապիա:  Հիվանդանոց ընդունված դիաբետիկ ոտնաթաթով հիվանդերի մոտ շատ հաճախ   գլյուկոզան արյան մեջ լինում է մինչև 35-40 միավոր: Խիստ կարևոր նշանակություն ունի այդ հիվանդների համար նաև ոտնաթաթի խնամքը, որի բացակայությունը ևս նպաստում է համախտանիշի առաջացմանը:

Որո՞նք են դիաբետիկ ոտնաթաթի ախտանշանները և բարդությունները:

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը վտանգավոր է այն ժամանակ, երբ ոտնաթաթի տարբեր հատվածներում՝ մատներին, թիկնային կամ ներբանային մակերեսներին առաջանում են վարակված վերքեր, որոնք չբուժվելու դեպքում կարող են վերջույթների ամպուտացիայի պատճառ դառնալ:

Ամպուտացիայի ենթարկված հիվանդները 20 տոկոս դեպքերում՝ մոտավորապես 2-3 տարի հետո, կորցնում են նաև մյուս ոտքը, եթե շարունակում են մնալ բարձիթողի վիճակում: Հիմնականում դիաբետիկ ոտնաթաթն արտահայտվում է մեկ ոտքում, բայց երբեմն լինում է երկու ոտնաթաթի միաժամանակյա ախտահարում, որը նույնպես բարձիթողի վիճակի արդյունք է:

Այս հիվանդների մոտ մահվան տոկոսը բավականին  բարձր է՝ 20 տոկոսից ավելի: Մահվան հիմնական պատճառը ծանր ինտոքսիկացիան է, որի ժամանակ ախտահարվում են համարյա բոլոր օրգան-համակարգերը և հիվանդները հիմնականում մահանում են հետվիրահատական առաջին մի քանի օրվա ընթացքում:

Որո՞նք են բարդություններին նպաստող պատճառները:

Բուժման հարցում կարևոր նշանակություն ունի ժամանակին բժշկին դիմելը: Հաճախ ուշ դիմելու պատճառներից է այն, որ դիաբետիկ ոտնաթաթին ուղեկցում է դիաբետիկ նեյրոպաթիան՝ նյարդային համակարգի ախտահարումը և զգացողության նվազումը, որի հետևանքով շատ հաճախ ցավային համախտանիշը բացակայում է:  Եվ, քանի որ հիվանդը ցավ չի զգում, նա իր վիճակի ծանրությունը հասկանում է միայն այն ժամանակ, երբ ամբողջ ոտնաթաթն արդեն ախտահարված է, զարգացած են ինտոքսիկացիայի նշաններ, և ամպուտացիայից խուսափելն այլևս անհնարին է:

Ժամանակին դիմելու, ճիշտ բուժօգնության դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել անգամ վերքային մակերեսի առկայության ժամանակ:

Այս դեպքերում բուժման հիմնական նպատակը վերջույթը պահպանելն է՝ վերջույթը խնայող միջամտություններով:

Ի՞նչ մեխանիզմով է զարգանում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Դիաբետիկ ոտնաթաթով հիվանդների մոտավորապես 80 տոկոսից ավելի դեպքերում լինում է նաև անոթների ախտահարում՝ դիաբետիկ միկրո- և մակրոանգիոպաթիա:  Վերքերը հիմնականում առաջանում են մակրոանգիոպաթիայի ժամանակ, երբ վերջույթը սնուցող մագիստալ հիմնական զարկերակները խցանված են տարբեր սեգմենտներում: Խցանումները սովորաբար լինում են աճուկային ծալքից ներքև՝ ազդր-ծնկափոս-սրունքային սեգմենտներում: Եթե արդեն առակ են վերքեր, շատ կարևոր է արյան շրջանառության վերականգնումը, այսինքն, զարկերակների ռեկանալիզացիան՝ սնուցումը վերականգնելը, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերքերի ապաքինման համար:

Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:

Բուժման ներառում է կոնսերվատիվ, վիրահատական և խառը մոտեցումներ: Կոնսերվատիվ բուժման դեպքում անցկացվում է հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն բուժում: Առաջնահերթը շաքարային դիաբետի կոմպենսացիան է՝ ինսուլինաթերապիան: Այդ պատճառով զուգահեռ աշխատում ենք էնդոկրինոլոգների հետ:

Ներկայում իրականացվում են ժամանակակից վիրաբուժական միջամտություններ: Դիաբետիկ ոտնաթաթի ժամանակ սովորաբար խուսափում են բաց վիրահատություններից, քանի որ վերքերի և ինտոքսիկացիայի առկայության դեպքում, պրոթեզավորման կամ շունտավորման ժամանակ վարակի և վերքերի երկրորդային լավանալու հավանականությունը մեծանում է: Այդ է պատճառը, որ մեզ մոտ լայնորեն կիրառվում են ռենտգեն-ներանոթային (էնդովասկուլյար) վիրահատությունները, երբ իրականացվում է ախտահարված անոթային սեգմենտի ստենտավորում կամ բալոնային անգիոպլաստիկա: Դրանից հետո՝ երկրորդ էտապում, կատարվում է  այդ վերքերի կոմպլեքս բուժում՝ վիրաբուժական մշակում՝ նեկրէկտոմիաներ, ֆլեգմոնայի բացում, երբեմն նաև որոշ սեգմենտների, մատների ամպուտացիա:

Այդպիսով, զուգակցելով վիրաբուժական էնդովասկուլյար միջամտությունը, վերքերի վիրաբուժական մշակումը կոնսերվատիվ բուժման հետ, շատ լավ արդյունքներ ենք ունենում:

Ինչպե՞ս կանխարգելել:

Հիվանդությունների կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Նույնը վերաբերում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշին:

Բարդությունները կանխելու համար շաքարային դիաբետով հիվանդները պետք է լինեն հսկողության տակ: Առաջին հերթին, պետք է կոմպենսացված լինի գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ուստի անհրաժեշտ է ինսուլինաթերապիայի ճիշտ ընտրություն իրականացնել:

Երկրորդ տեղում ոտնաթաթերի ճիշտ խնամքն է՝ ամենօրյա հիգիենան:  

Երրորդը, ոտնաթաթերի վերքերի առաջացումից խուսափելու համար, ընդհանրապես շաքարային դիաբետով հիվանդների համար կարևոր է հարմարավետ կոշիկներ հագնելը, կոշիկների մեջ համապատասխան պաշտպանիչ  միջոցների՝ սուպինատորների առկայությունը: Եթե արդեն կատարվել է վիրահատական միջամտություն և մատների ամպուտացիա, մեծ կարևորություն ունի օրթոպեդիկ կոշիկների կրումը: Ոչ հարմարավետ կոշիկների սեղմումը կարող է առաջացնել վերքեր, որոնք՝ հիվանդի ցավ չզգալու և նրա կողմից ուշ նկատվելու պատճառով,  կարող են բավականին խորը ախտահարումների վերածվել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները. erebunimed.com
Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները. erebunimed.com

Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները: «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը պարզաբանում է աշխարհում մեծ տարածում ունեցող այս խնդիրը...

Նյարդաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com
Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com

Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...

Ցավ
Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am
Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am

Անզգայացումը կենտրոնական նյարդային համակարգի արգելակման վիճակ է, որին բժիշկները հասնում են հատուկ դեղորայքի՝ անեսթետիկների շնորհիվ...

Անեսթեզիոլոգիա
Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ
Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։ Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Քունք-ստործնոտային հոդի ախտաբանությունը. հարցազրույց դիմա-ծնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյանի հետ. armeniamedicalcenter.am
Քունք-ստործնոտային հոդի ախտաբանությունը. հարցազրույց դիմա-ծնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քունք-ստործնոտային զույգ հոդի միջոցով ստորին ծնոտը շարժուն կերպով միանում է գանգին։ Քունք-ստործնոտային հոդը (ՔՍԾՀ) օրգանիզմի կառուցվածքային ամենաբարդ հոդերից է: Հոդին միացած մի խումբ մկանների...

Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com
Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com

Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում...

Նյարդաբանություն
Խոլեցիստիտ. armeniamedicalcenter.am
Խոլեցիստիտ. armeniamedicalcenter.am

Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է: 85-95 տոկոս դեպքերում այն ի հայտ է գալիս լեղաքարային հիվանդությամբ տառապողների մոտ: Հիվանդության այլ պատճառներն են՝ լեղու կանգը, բակտերիալ վարակը...

Թերապիա
Աճուկային ճողվածքի էնդոսկոպիա. nairimed.com
Աճուկային ճողվածքի էնդոսկոպիա. nairimed.com

Վիրահատական միջամտությունը շարունակում է մնալ աճուկային ճողվածքի վերացման միակ գործող եղանակը։ Միջամտության հաջողությունը պայմանավորված է վիրաբույժի որակավորմամբ։  Վիրահատության ճիշտ իրականացման...

Թութք. armeniamedicalcenter.am
Թութք. armeniamedicalcenter.am

Հեմորոիդալ հանգույցներն առկա են յուրաքանչյուրի օրգանիզմում: Դրանք կավերնոզ երակները, շարակցական հյուսվածքը և մկանային թելիկները ծածկող անալ խողովակի լորձաթաղանթի ծալքեր են: Նրանք, բացի մկանային...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com

Ծոծրակային նևրալգիան (կամ` օքսիպիտալ) qրոնիկ գլխացավային համախտանիշ է, որը տեղակայված է պարանոցի վերին, ծոծրակային նյարդերի դուրս գալու հատվածում, և ճառագայթում մինչև գլխամաշկ...

Նյարդաբանություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Էսթետիկ բժշկություն
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com

Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։  Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...

Մաշկաբանություն Պլաստիկ վիրաբուժություն
Պարանոցի սապատ
Պարանոցի սապատ

Սապատը ճարպային բջիջների կույտ է, որը կարծրացնում է շարակցական հյուսվածքը` ձևավորելով տեսանելի թմբիկ: Դա հատկապես նկատելի է ավելորդ քաշ ունեցողների մոտ: Այն առաջանում է սխալ կեցվածքի...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ