Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Քունք-ստործնոտային հոդի ախտաբանությունը. հարցազրույց դիմա-ծնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քունք-ստործնոտային հոդի ախտաբանությունը. հարցազրույց դիմա-ծնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քունք-ստործնոտային զույգ հոդի միջոցով ստորին ծնոտը շարժուն կերպով միանում է գանգին։ Քունք-ստործնոտային հոդը (ՔՍԾՀ) օրգանիզմի կառուցվածքային ամենաբարդ հոդերից է: Հոդին միացած մի խումբ մկանների համաձայնեցված աշխատանքըը ստորին ծնոտին տարածության մեջ թույլ է տալիս երեք հարթությամբ շարժումներ  կատարել, որի շնորհիվ է հնարավոր դառնում ծամել,խոսել, հորանջել և այլն։

Ի՞նչ պատճառներով հոդում կարող է խնդիրներ առաջանալ:

Քունք-ստործնոտային հոդի, ինչպես նաև ծամող համակարգի մաս կազմող մկաններից յուրաքանչյուրի աշխատանքում ի հայտ եկած խախտումները կարող են բերել  ամբողջական համակարգի համակցված աշխատանքի խանգարման, որը դրսևորվում է այս կամ այն ախտանշանների արտահայտմամբ։  Այդ բարդ կառույցի բաղադրիչներից որևէ մեկի վրա ցանկացած բացասական գործոն հոդի ախտաբանական վիճակի պատճառ կարող է դառնալ։

ՔՍԾՀ խնդիրներ առաջացնող պատճառներից են` սխալ կծվածքը, ատամների մասնակի կամ լրիվ բացակայությունը, սխալ ծկթած իմաստության ատամի առկայությունը, միակողմանի ծամելու սովորությունը, նյարդային գերլարվածությունը, սթրեսը և այլն։

Ի՞նչ դասակարգում ունեն ՔՍԾՀ հիվանդությունները:

Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության հետազոտությունների  ամերիկյան ազգային ինստիտուտը  ՔՍԾՀ հիվանդությունները դասակարգում է հետևյալ կերպ.

  • միոֆասցիալ ցավ. ամենատարածված տեսակն է, որի դեպքում ախտաբանական վիճակի պատճառը ծամող մկանների աշխատանքի խանգարումն է կամ ոչ ներդաշնակ աշխատանքը,
  • հոդի ներքին ախտահարում, երբ խնդիրը կապված է ՔՍԾՀ կազմությանը մասնակցող բաղադրիչներից (հոդային սկավառակ, հոդագլխիկ, հոդափոսիկ)  որևէ մեկի ախտահարման հետ,
  • հոդերի դեգեներատիվ փոփոխություններ, որոնք ներառում են ՔՍԾՀ օստեոարթրիտները և ռևմատոիդ արթրիտի հետևանքով առաջացած ախտահարումները։


Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում ՔՍԾՀ ախտահարումները:

ՔՍԾՀ ախտահարումների դեպքում ամենատարածված ախտանշաններն են՝  ՔՍԾՀ շրջանում ցավը և անհարմարավետությունը (առավել հաճախ առավոտյան և երեկոյան),  ՔՍԾՀ շրջանում ձայների առկայությունը` ծնոտի շարժումների ժամանակ, գլխացավը, գլխի դիմային հատվածի ցավը, որը տարածվում է աչք, պարանոց և թիակ, ականջներում` աղմուկը, ցավն` ականջի առաջային հատվածում, բերանի բացման սահմանափակումը, գլխապտույտը:

Ինչպե՞ս ախտորոշել:

ՔՍԾՀ ախտաբանությունների ախտանշանները շատ դեպքերում նման են դիմածնոտային շրջանի այլ խնդիրներով պայմանավորված ախտանշաններին: Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի՝ խնդիրը բացահայտելու և համապատասխան բուժում ստանալու նպատակով։

Ախտորոշման նպատակով կատարվում են հիվանդի զննում, գլխի ռենտգենագրաֆիա, համակարգչայի տոմոգրաֆիա և այլն:

Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:

Հաշվի առնելով ՔՍԾՀ ախտաբանության առաջացմանը նպաստող խնդիրների և գործոնների բազմազանությունը, անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։

Բուժումը կոնսերվատիվ (դեղորայքային, նվազ ինվազիվ միջամտություններ) և վիրաբուժական է։ Բուժման ռազմավարության ընտրությունը կախված է խնդիրն առաջացնող գործոնից, հիվանդության ընթացքի առանձնահատկություններից  և վաղեմությունից։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ