Վիրաբուժություն
Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ կասեք էնդոսկոպիկ ծառայության մասին
Արմենիա բժշկական հանրապետական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը Երևան քաղաքի և հանրապետության առաջատարներից է:
Էնդոսկոպիկ ծառայությունն աշխատում է 24 ժամ. ցերեկային ժամերին ընդունվում են ամբուլատոր ծառայության կարիք ունեցողները, գիշերային ժամերին՝ անհետաձգելի դեպքերը՝ արյունահոսությունները, որովայնի ուժեղ ցավերը:
Արմենիա ԲՀԿ-ում տարեկան կատարվում է ավելի քան 3000 էնդոսկոպիկ հետազոտություն:
Ինչպիսի՞ն է բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը
Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր նորագույն և ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով: Աշխատում ենք Օլիմպոս ֆիրմայի բարձրորակ սարքերով և գործիքներով՝ վիդեոէնդոսկոպներով՝ գաստրոսկոպիկ, կոլոնոսկոպիկ հետազոտություններ կատարելու համար:
Դրանք թույլ են տալիս ամբողջ ծավալով կատարել միջամտությունները և հետազոտությունները:
Ի՞նչ ծառայություններ են ընդգրկվում բաժանմունքի աշխատանքի մեջ
Բաժանմունքում, բացի ախտորոշիչ հետազոտական նպատակով արվող ստամոքս-աիքային՝ գաստրոսկոպիայից, կոլոնոսկոպիայից, արվում են նաև տարբեր միջամտություններ, փոքր վիրահատություններ կամ էնդոսկոպիկ վիրահատություններ՝ լորձաթաղանթի ցանկացած տեսակի պոլիպների հեռացում:
Կատարվում է նաև լորձաթաղանթի խոցային արյունահոսությունների դադարեցում էնդոսկոպիկ եղանակով, դեղորայքով, կլիպներով և այլն: Վարիկոզ լայնացած երակներից շատ վտանգավոր արյունահոսություններ են լինում, որոնք դադարեցվում են և կանխարգելիչ կատարվում է էնդոսկոպիկ լիգավորում:
Լեղաքարային խնդիրների ժամանակ. օրինակ, լեղածորանի խոլեդոխոլիթիազ՝ լեղածորանի քար, իրականացվում է քարի էնդոսկոպիկ հեռացում, նեղացումների ժամանակ՝ ստենդավորում: Ուռուցքային և այլ նեղացումների ժամանակ նույնպես ստենդավորումներ են արվում:
Իսկ կերակրափողի, 12 մատնյա աղու ախալազիայի՝ նեղացումների ժամանակ, երբ կերակրափողի ստամոքսի բերանում ռեֆլեկտոր սպազմ է լինում, մարդը չի կարողանում սնվել, տարիներով տառապում է, մենք կարողանում ենք օգնել այդ հիվանդներին՝ կատարվում է բալոնային դիլատացիա կամ բուժավորում: Դա իրականացվում է հատուկ գործիքներով:
Եվ նաև մեծ քաշ ունեցողների մոտ է տեղադրվում ստամոքսային բալոն, և քանի որ ստամոքսում քիչ տեղ է մնում կերակրի համար, մարդը քաշ է գցում: Բալոնը 6 ամիս մնում է ստամոքսում, դա օգնում է քիչ սնվելուն:
Սրանք լուրջ միջամտություններ են, արվում են ոչ թե ամբուլատոր, այլ ստացիոնար պայմաններում: Հիվանդն ընդունվում է բաժանմունք, արվում են հետազոտություններ և իրականացվում է անհրաժեշտ միջամտությունը:
Անձնակազմը և վերապատրաստումները
Այս ծառայության աշխատակիցներն ենք՝ 2 բժիշկ և մեկ բուժքույր:
Վերապատրաստումներ անցել ենք և մեզ մոտ, և Մոսկվայում: Պարբերաբար մասնակցում եմ գիտաժողովների Երևանում, նաև՝ օնլայն հարթակներում: Կապի մեջ եմ իմ կոլեգաների հետ արտասահմանում:
Ի՞նչ զարգացումներ կան բաժանմունքում
Վերջին շրջանում ավելացել է էնդոսկոպիկ միջամտությունների ցանկը:
Ի՞նչ պետք է անել հետազոտություն կամ որևէ միջամտություն ստանալու համար
Հետազոտության համար կամ հեռախոսով կարելի է կապվել մեզ հետ՝ ընդունարանից վերցնելով հեռախոսահամարները, կամ ուղղակի գալ անմիջապես աշխատանքային ժամերին, դիմել և հետազոտվել: Եթե անհրաժեշտ է էնդոսկոպիկ հետազոտություն անցկանել, պետք է դիմել ընդունարան:
Մատուցվո՞ւմ են անվճար ծառայություններ
Հիվանդանոցը եզակիներից է, որ ընդունում է մեծ քանակությամբ պետպատվերով, սոցփաթեթներով սպասարկվող հիվանդներ, անապահով ընտանիքների, զինվորականների: Դրանք համապատասխանեցվում են ադմինիստրացիայի հետ:
Վարյա Մոսոյան Սուրենի, Արմենիա ԲՀԿ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
17.04.2020 Կարդացեք նաև
Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը` գինեկոլոգիայում։
Լապարոսկոպիան գինեկոլոգիայում արդի վիրահատական մեթոդ է...
23.03.2025
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
21.03.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
23.01.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
09.11.2023
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
18.11.2022
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
11.11.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYalHyHa' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ