Վիրաբուժություն
Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն:
Վիրահատվել է 67 տարեկան կին` խոլանգիոկարցինոմայի` լյարդի լեղուղիներից առաջացած չարորակ ուռուցքի կապակցությամբ` չափավոր տարբերակված ադենոկարցինոմա (G 2):
Հիվանդն ընդունվել էր ծանր վիճակով, նրա մոտ առկա էր մեխանիկական դեղնուկ, ընդհանուր բիլիռուբինի քանակն արյան մեջ 587 մկմոլ/լ էր: Նախ իրականացվեց պլազմոֆերեզի մի քանի սեանս, որի շնորհիվ որոշ չափով վերացվեց ընդհանուր ինտոքսիկացիան՝ թունավորումը, իսկ հետո կատարվեց վիրահատություն:
Վիրահատության ընթացքում հեռացվեց ուռուցքը և լյարդային լեղուղիները միացվեցին աղիքին: Նախկինում, սովորաբար, լեղածորանը 12-մատնյա աղուն միացվում էր մեկ ընդհանուր ծորանով, այս դեպքում ուռուցքը հեռացվում է, և ներլյարդային լեղուղիներից դուրս եկող այդ հատվածը միացվում է բարակ աղուն, լեղուղիների և լյարդի միջով անց են կացվում դրենաժներ, որոնք երկարատև մնում են մինչև ամբողջովին ձևավորվեն բերանակցումները:
Վիրահատությունն իրականացվեց թիմային, տևեց մոտավորապես 4,5 ժամ, թեև գործընթացը տեղի էր ունենում հնարավորինս արագ:
Վիրահատությունից հետո վերացավ մեխանիկական դեղնուկը, նվազեց բիլիռուբինի մակարդակը: Հիվանդը դուրս գրվեց 15-րդ օրը բավարար վիճակով` տեղամասային քիմիոթերքպևտի և վիրաբույժի հսկողության տակ :
Վիրահատող` Նալբանդյան Արմինա Ռոբերտի
Օգնականներ` Սիմոնյան Գևորգ Հովհաննեսի
Հազարյան Արշակ Գևորգի
26.02.2019 Կարդացեք նաև
Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը` գինեկոլոգիայում։
Լապարոսկոպիան գինեկոլոգիայում արդի վիրահատական մեթոդ է...
23.03.2025
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
21.03.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
23.01.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
09.11.2023
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
18.11.2022
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
11.11.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOxpLob' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ