Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը

Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը

Լեղաքարային հիվանդությամբ տառապում են մեզանից շատերը, սակայն քչերն են ուշադրություն դարձնում այն նախնական ախտանշաններին, որոնք կարող են հուշել խնդրի առկայության մասին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյանը պատմել է, լեղաքարային հիվանդության ախտանշանների, առաջացման պատճառների եւ հիվանդության անտեսման դեպքում առաջացող հետեւանքների մասին:

Ի՞նչ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե ԹանանյանԼեղաքարային հիվանդութան հիմնական ախտանշաններից են՝ աջ թուլակողի շրջանում ուժգնացող ցավը, որը կարող է տարածվել մեջքի եւ աջ ուսի հատվածներում, որովայնի (լեղապարկի) ցավերը, առատ ու հաճախակի փսխումը, գազային արտահայտված կուտակումները, այրոցը, գխտոցը եւ այլն: Այս ախտանշանները կարող են հուշել լեղաքարային հիվանդության մասին: Նշեմ, որ հաճախ մարդկանց մոտ լինում է սխալ պատկերացում այս հիվանդության մասին: Առաջինը պայմանավորված է քարերի չափսերի հետ՝ շատերը կարծում են, որ փոքր քարերի դեպքում պետք չէ դիմել վիրահատական միջամտության, իսկ մեծ քարերից հակառակը վախենում են. այնինչ լեղաքարային հիվանդության ժամանակ  փոքր քարերն ավելի վտանգավոր կարող են լինել քան մեծերը, քանի որ մի քանի միլիմետրանոց ավազահատիկները, սլաջը կամ 5-6 միլիմետրանոց քարերը առավել վտանգավոր են:

Նրանց տրամագիծը թույլ է տալիս ներթափանցել ընդհանուր լեղածորան առաջացնելով  լեղու արտահոսքի խանգարում լյարդից, որի հետեւանքով առաջանում է դեղնուկ բիլիար հիպերտենզիա, ինչպես նաեւ որոշ դեպքերում ենթաստամոքսային գեղձի հետ կապված լուրջ խնդիրներ, եւ մեկ վիրահատական միջամտության փոխարեն անհրաժեշտություն առաջացնելով կատարել երկուսը: Այսինքն, եթե վաղ փուլում լապարասկոպիկ եղանակով կատարվող այս վիրահատությունը կարելի էր սահմանափակվել միայն լեղապարկը հեռացնելով, ապա բարդացած դեպքերում անհրաժեշտություն է լինում իրականացնել նաեւ տասներկու մատնյա աղիքի ֆատերյան պտկիկի հատում եւ ընդհանուր լեղածորանից քարերի հեռացում:

Սա հաճախ հետեւանք է լեղաքարային հիվանդության ախտորոշման դեպքում չարտահայտված ախտանշանների բացակայության, քանի որ, երբ չկան արտահայտված ախտանշաններ, մարդիկ լսելով լեղաքարային հիավնդություն ախտորոշումը, փորձում են անտեսել անհրաժեշտ վիրահատական միջամտությունը, մինչդեռ տվյալ խնդրի լուծումը պահանջում է ընդամենը մեկ օր, քանի որ վաղ փուլում խնդիրը կարելի է լուծել լապարասկոպիկ վիրաբուժության միջոցով: Քիչ չէ նաեւ այն մադրկանց թիվը, որոնք փորձում են խուսափել վիրահատկան միջամտությունից հեռացնելով քարերը մաշեցման մեթոդով, մոռանալով նույնիսկ այն մասին, որ լեղաքարային հիվանդության պարագայում տվյալ մեթոդը պարզապես անզոր է եւ քարերի մաշեցման դեպքում օգուտի փոխարեն կարող են վնաս հասցնել օրգանիզմին, պասիվ խմբից քարերը տեղափոխելով առավել ակտիվ խումբ, դրանով իսկ հնարավորություն տալով  քարերին ներգործել լեղածորան:

Ո՞րն է լեղաքարային հիվանդության առաջացման հիմնական պատճառը:

Լեղաքարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է՝ անկանոն սնունդը, կծուն, թթուն, խոլեստերինով հագեցած սնունդը, մեծ նշանակություն ունի նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը:

Ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել առաջացած քարերը:

Առաջացած քարերը հանգեցնում են նստվածքների, բորբոքումների, լեղաքարային խիթի, ի դեպ որի ժամանակ ցավերն անտանելի են դառնում եւ մարդուն անհրաժեշտ է լինում շտապ տեղափոխել հիվանդանոց:

Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունըԻսկ ինչե՞ս է արտահայտվում հիվանդությունը հղիության շրջանում:

Նշեմ, որ վերջին շրջանում հիվանդության աճ է նկատվում հղության շրջանում, քանի որ այդ ընթացքում պտղի մեծացման հետեւանքով լեղապարկի դիրքը ենթարկվում է որոշակի փոփոխության, լեղու արտահոսքը դժվարանում է դուրս գալ լեղապարկից՝ առաջացնելով նստվածք, որն էլ նպաստում է քարերի առաջացմանը՝ անհրաժեշտություն ստեղծելով իրականացնել անհապաղ վիրահատություն հղիության ընթացքում: Այդ իսկ պատճառով հղիները պետք է շատ ուշադիր լինեն իրենց սննդակարգին, որպեսզի լեղապարկում լեղու կանգ չառաջանա: «Սլավմեդ»  բժշկական կենտրոնում կիրառվող ՈՒՁՀ սարքավորումը այն եզակիներից է, որը ոչ միայն բավականին ինֆորմատիվ է, այլ նաեւ արդյունավետ լեղաքարային հիվանդության ախտորոշման համար: Այն հագեցած է  հատուկ այնպիսի օպցիայով, որը եռաչափ եւ քառաչափ պատկերներին զուգահեռ հնարավորություն է տալիս բժշկին կատարել լեղապարկի պատերի ներխոռոչային մանրակրկիտ հետազոտություն՝ առվել տեսանելի դարձնելով պոլիպները: Այս ամենն իհարկե անփոխարինելի է նաեւ բարորակ եւ չարորրակ գոյացությունների ախտորոշման ժամանակ:

Նշեմ նաեւ, որ այս հիվանդության առաջացման համար տարիքային սահմանափակումներ գրեթե չկան եւ այժմ հիվանդության երիտասարդացման տենդենց է նկատվում: Այդ իսկ պատճառով տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտությունն ուղակի անհրաժեշտություն է բոլորի համար, հետագայում անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

Սկզբնաղբյուր. Սլավմեդ ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգել որովայնի ճողվածքի վիրահատությունը, նշանակում է վտանգել կյանքը. Լևոն Գրիգորյան. Mednews.am
Հետաձգել որովայնի ճողվածքի վիրահատությունը, նշանակում է վտանգել կյանքը. Լևոն Գրիգորյան. Mednews.am

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման...

Բժշկի ընդունարանում
Իրավիճակները, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է
Իրավիճակները, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ...

Բժշկի ընդունարանում
Աղիքային անանցանելիություն. nairimed.com
Աղիքային անանցանելիություն. nairimed.com

Աղիքային անանցանելիությունը համախտանիշ է, որը բնութագրվում է մարսողական ուղիով վերջինիս պարունակության դատարկման լրիվ կամ մասնակի խանգարմամբ՝ պայմանավորված մեխանիկական խոչընդոտով կամ աղիների շարժողական ֆունկցիայի խանգարմամբ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ կասեք էնդոսկոպիկ ծառայության մասին

Արմենիա բժշկական հանրապետական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը Երևան քաղաքի և հանրապետության...

Ախտորոշում
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Մանկական հիվանդություններ
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com

Վերջին տասնամյակներում մարդկության սննդակարգի բնույթի կտրուկ փոփոխությունը հանգեցրել է ծամողական ակտիվության նվազմանը։ Հայտնի է, որ ծամողական ակտիվության նվազումը բացասական ազդեցություն ունի դիմածնոտային...

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը...

Թերապիա
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Ցավ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Ներզատաբանություն Բժշկի ընդունարանում
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը...

Բժշկի ընդունարանում
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Ցավ
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am

Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը...

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am
Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ