Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս հասանելի են նաև ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով: Շնորհիվ էնդոսկոպի` ողնաշարի վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքների` առավելագույնը 2 սմ երկարությամբ, որը թույլ է տալիս չխախտել ողնաշարի հենարանային ֆունկցիան: Կրճատում է վիրահատության ժամանակահատվածը և նվազեցնում հետվիրահատական բարդությունների հավանականությունը: Զգալի կրճատում է հիվանդների վերականգնողական շրջանը, էնդոսկոպիկ վիրահատություններից հետո հիվանդները դուրս են գրվում և վերադառնում առօրյա կյանքի վիրահատության հաջորդ իսկ օրը:

Էնդոսկոպիկ վիրահատությունները կիրառվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, լայնորեն օգտագործվում է միջողային սկավառակների ճողվածքների հեռացման ժամանակ,  թույլ են տալիս նաև հեռացնել ողնաշարային խողովակի և ողնուղեղի տարբեր բնույթի նորագոյացություններ: Օգտագործվում է նաև ողնաշարի այնպիսի ախտահարումների ժամանակ, որոնք գործիքային՝ ՀՏ և ՄՌՏ հետազոտություններով հստակ չեն ախտորոշվում: Էնդոսկոպի կիրառմամբ հնարավոր է այդ ախտահարված հատվածների զննություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բիոպսիայի իրականացում:

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ