Վիրաբուժություն
Նոր տիպի լապարոսկոպիկ ուրոլոգիական վիրահատություններ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում. med.news.am
«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկան, լինելով ՀՀ-ում ժամանակակից մասնագիտական ծառայություն մատուցող ստորաբաժանումներից, կատարեց եւս մեկ քայլ դեպի ժամանակակից ուրոլոգիական վիրաբուժություն: Կենտրոնում կատարվեցին եւ ներդրվեցին լապարոսկոպիկ մեթոդով ավազան միզածորանային սեգմենտի պլաստիկա եւ նեֆրէկտոմիա վիրահատությունները:
Ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեջ լապարոսկոպիկ մեթոդն ունի մեծ նշանակություն: Այն նպաստում է ցավային համախտանիշի ինտենսիվության նվազմանը, հոսպիտալացման շրջանի կրճատմանը, առօրյա կյանքին արագ վերադարձին: Սկզբնական շրջանում լապարոսկոպիան ուրոլոգիայում կիրառվում էր ախտորոշիչ նպատակներով, հետագայում հնարավոր դարձավ այդ մեթոդով հեռացնել օրգաններ, կատարել այլ վիրահատություններ:
![]() |
![]() |
Կենտրոնում նախկինում կատարվել են լապարոսկոպիկ վիրահատություններ, եւ բժիշկները բավականին փորձ ունեն: Սակայն ավելի մեծ ծավալով լապարոսկոպիկ վիրահատություններ կատարելու համար բժշկից պահանջվում է առավել մեծ հմտություն եւ փորձ: Այս անգամ, ի շնորհիվ «Իզմիրլյան» ԲԿ-ի եւ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության, ի դեմս դոցենտ Մկրտիչ Մոսոյանի, որը նաեւ da Vinci ռոբոտի պաշտոնական փորձագետն է Ռուսաստանի Դաշնությունում, եւ ռոբոտ-ասիստացված վիրաբուժություն սովորեցնելու եւ սերտիֆիկատ տրամադրելու պաշտոնապես իրավունք ունի, հնարավորություն ընձեռնվեց ընդլայնել կատարող վիրահատությունների ծավալը:
Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արթուր Գրաբսկին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեպետ լապարոսկոպիկ մեթոդով ավազան միզածորանային սեգմենտի պլաստիկան եւ նեֆրէկտոմիան ստանդարտ են համարվում, այնուամենայնիվ «Իզմիրլյանում» կատարվածը պարունակել է ոչ ստանդարտ տարր, առանց լրացուցիչ կտրվածք կամ անցք անելու, երիկամից հեռացվել է երկու քար` օգտագործելով հատուկ ֆիբրոգործիքներ:

Ըստ Գրաբսկու, «Իզմիրլյան» ԲԿ-ի համար սա մի քայլ առաջ էր, եւ կենտրոնը պլանավորում է շարունակել նմանատիպ վիրահատությունները: «Առաջին քայլերն արել ենք, կշարունակենք առաջ ընթանալ եւ փորձ կուտակել, եւ արդեն համագործակցությունը Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանի հետ առավել ընդլայնելու առաջարկություն ունենք: Եվ, եթե օրերից մի օր ռոբոտ տեղադրենք, դոցենտ Մոսոյանը պատրաստակամություն է հայտնել ալցելել ու կազմակերպել ամբողջ անձնակազմի եւ թիմի համապատասխան ուսուցումը, պարբերաբար այցելություններով կատարելագործել բժշկական թիմի աշխատանքը մինչեւ արհեստավարժ մակարդակը»,- ասաց բժիշկը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը ստեղծվել է 10 տարի առաջ, եւ մատուցվող ծառայությունների որակի շնորհիվ այսօր համարվում է հանրապետության լավագույն բաժանմունքներից մեկը: 2005թ., երբ նոր էր գործում բաժանմունքը, աշխատում էր միայն Արթուր Գրաբսկին եւ մեկ բուժքույր, իսկ այսօր աշխատում են 8 բժիշկ, դասընթացներ են անցնում բազմաթիվ ուսանողներ եւ ռեզիդենտներ, քանի որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքը նաեւ Երեւանի բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
![]() |
![]() |
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, ունի լազերային սարքեր, նախատեսված էնդոսկոպիկ եղանակով քարափշրման եւ շագանակագեղձի ադենոմայի վիրահատության համար, ընդ որում վերջինս միակն է տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս ներմիզուկային մասնահատումը (տրանսուրեթրալ ռեզեկցիան, ՏՈՒՌ) կատարել արյան նվազագույն կորստով, ինչի շնորհիվ հիվանդները շատ ավելի արագ են ապաքինվում վիրահատությունից հետո: Իսկ STORZ ընկերության հեռահար քարափշրման սարքը հնարավորություն է տալիս միզային քարերը փշրել առանց վիրահատական միջամտության:
«Տեխնիկական հագեցվածությունը եւ մասնագիտական պատրաստվածությունը մեզ թույլ են տալիս անընդհատ առաջ շարժվել: Միայն լապարոսկոպիան էր դանդաղ առաջ գնում, այն էլ տեղից շարժեցինք, հիմա կարծում եմ ավելի ակտիվ կզարգացնենք», ասաց ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Գրաբսկին:
29.07.2015 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



