Վիրաբուժություն
Փոխպատվաստման չորս վիրահատություններից մեկի դեպքում հիվանդը ռիսկային օրգան է ստանում. news.am
Բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդներին թմրամոլների, քաղցկեղով ախտորոշվածների եւ տարեց մարդկանց գրեթե անկենդան օրգաններ են փոխպատվաստվում:
Նախորդ տարի իրականացված վիրահատությունների առնվազն քառորդ մասը բարձր ռիսկային՝ վնասված կամ ախտահարված օրգանի փոխպատվաստմամբ են ավարտվել:
Դեպքերից մեկում վիրաբույժի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ լյարդի անբավարարությամբ տառապող հիվանդի օրգանն այլոց փոխպատվաստելու համար, հաղորդում է The Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Մեծ Բրիտանիայում ռիսկային օրգանի փոխպատվաստմամբ 333 վիրահատություն է իրականացվել: Խոսքը, մասնավորապես, նախկին թմրամոլներից, քաղցկեղով հիվանդներից եւ 71 տարեկանից բարձր մարդկանցից ձեռք բերված օրգաններին է վերաբերում: Վիրահատությունների ընդհանուր թիվը 1.320 է կազմել:
333-ը, թերեւս, թերագնահատված ցուցանիշ է, քանի որ ծխողներից, ճարպակալում ունեցողներից եւ սեռականապես խիստ ակտիվ՝ ՄԻԱՎ-ով կամ այլ ինֆեկցիաներով վարակված լինելու ռիսկը կրող մարդկանցից ձեռք բերված օրգանները հաշվի չի առնվում:
Հատկանշական է, որ վերջին երեք տարիներին ռիսկային օրգանների փոխպատվաստման դեպքերի գրեթե կրկնապատկում է գրանցվել՝ 2011թ. ցուցանիշը 181 էր կազմում:
«Մեզ հաճախ են ռիսկային դոնորներ առաջարկում: Որոշ դեպքերում խոսքը նույնիսկ սեպսիսից (արյան վարակում) մահացողների մասին է: Բացի այդ, նաեւ ոչ վաղ անցյալում փոխանցման տեսանկյունից խիստ վտանգավոր քաղցկեղով ախտորոշված դոնորներ են առաջարկվել: Գաղափարն այն է, որ հիվանդանոցում մահացող ցանկացած մարդ պետք է որպես պոտենցիալ դոնոր դիտարկվի, սակայն բազմաթիվ «բայց»-եր կան, որոնք հաշվի չեն առնվում», - նշել է վիրաբույժ եւ լյարդաբան Բրայոն Ժակը, հավելելով, որ եթե անգամ կոնկրետ ռիսկային դոնորը մերժվում է մեկ հաստատության կողմից, մյուսում կարող է հավանության արժանանալ, ինչին հատկապես ոլորտի պատասխանատուների ճնշումներն են նպաստում՝ առ այն, որ հարկավոր է հնարավորիս շատ թվով օրգաններ ընդունել: Մերժման ցուցանիշն, ընդ որում, 28-72 տոկոս է կազմում:
Պարբերաբար մերժում տվող կլինիկաների ուղղությամբ թե՛ ամոթանքի խոսքեր, եւ թե՛ փակման վտանգի առաջ կանգնելու մասին սպառնալիքներ են հնչեցվում:
Հատկանշական է, որ վերը բերված ցուցանիշը միայն մահացած դոնորներին է վերաբերում. երիկամներից մեկը փոխպատվաստման հանձնած անձինք կարող են մյուսի հաշվին շարունակել ապրել՝ առանց առողջական խնդիրների:
03.12.2014 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ