Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել շագանակագեղձի խնդիրները։

Սննդամթերք

  • Ուտել օրական առնվազն հինգ բաժին միրգ և բանջարեղեն:
  • Սննդակարգից հանել սպիտակ հացը:
  • Սահմանափակել կարմիր մսի օգտագործումը (ներառյալ` տավարի, խոզի, գառան և վերամշակված միսը` երշիկեղեն, հոթ-դոգ և այլն):
  • Օգտագործել ձուկ, թռչնի միս, լոբի և ձու՝ որպես սպիտակուցի ավելի առողջարար աղբյուրներ:
  • Ընտրել առողջարար ճարպեր (ձիթապտղի յուղ, ընկույզ և ավոկադո):
  • Սահմանափակել հագեցված ճարպերի օգտագործումը:
  • Խուսափել տրանս ճարպերի կիրառումից, որոնք առկա են փաթեթավորված և արագ սննդի մեջ:
  • Խուսափել շաքարից (քաղցր և գազավորված ըմպելիք):
  • Ուտել քաղցրավենիք, բայց` հազվադեպ:
  • Սննդակարգում կրճատել աղի քանակը:
  • Սահմանափակել պահածոյացված, վերամշակված և սառեցված մթերքի օգտագործումը:
  • Ուտել դանդաղ ու չափավոր:


Ապրելակերպ

  • Ֆիզիկական ակտիվությունն ու քայլելը նվազեցնում են շագանակագեղձի գերաճի ախտանիշների ինտենսիվությունը:
  • Ֆիզիկական ակտիվությունը` հատկապես վազքը, բարելավում է տղամարդու սեռական կարողությունը և նվազեցնում էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացումը:
  • Ակտիվ կենսակերպը և կոնքի վարժությունները բարելավում են քրոնիկ պրոստատիտով հիվանդների կյանքի որակն ու ախտանշանների զարգացումը:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ