Ուրո-անդրոլոգիա
Կոնքի ցավ. urolog.am
Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են միզասեռական օրգանների հիվանդությունների հետ։ «Կոնքի ցավ», «կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ» կամ «քրոնիկ պրոստատիտ» տերմինները տղամարդկանց մոտ հաճախ նույն խնդիրն են բնորոշում։
Տղամարդու մոտ կոնքի ցավը կարող է լինել սուր կամ բութ, ժամանակավոր կամ մշտական: Այս ախտանշանի դեպքում հիվանդը կարիք ունի համապատասխան հետազոտության և բժշկական օգնության: Չնայած ցավի պատճառը կարող է լուրջ չլինել, սակայն կան դեպքեր, երբ այդ ցավի երկարատև անտեսման հետևանքով առաջանում են մի շարք բարդություններ (անպտղություն, էրեկտիլ դիսֆունկցիա, և այլն)։
Դասակարգումը
Տղամարդկանց մոտ կոնքի ցավը շատ հաճախ պայմանավորված է շագանակագեղձի բորբոքման հետ։ Այդ համախտանիշն ունի հետևյալ դասկարգումը.
- կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ I. սուր բակտերիալ պրոստատիտ,
- կոնքի քրոնիկ ցավային համախտանիշ II. Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ,
- կոնքի խրոնիկ ցավային համախտանիշ III. ոչ բակտերիալ պրոստատիտ,
- կոնքի խրոնիկ ցավային համախտանիշ IV. անախտանիշ պրոստատիտ:
Կոնքի ցավի այլ պատճառներ
- Երկար հեծանիվ վարել,
- սեռական բռնություն,
- կոնքի հատակի մկանային խնդիրներ,
- հոգեբանական խնդիրներ,
- երիկամաքարային հիվանդություն,
- միզուղիների բորբոքում,
- ճողվածքներ,
- հաստ աղիքի գրգռման համախտանիշ,
- աղիների, ուղիղ աղիքի և կոնքի ոսկրերի տարբեր հիվանդություններ:
Ախտանշանները
Կախված հիվանդության սուր կամ քրոնիկ ընթացքից, կարող են հանդիպել հետևյալ ախտանշանները․
- դժվարացած, հաճախակի և ցավոտ միզարձակություն,
- ցավեր որովայնի ստորին հարվածի, աճուկային և ուղիղ աղիքի շրջանում,
- մեջքի ստորին հատվածի ցավ,
- ցավոտ սերմնաժայթքում,
- դժվարացած էրեկցիա,
- սերմի մեջ` արյուն,
- արյունամզիություն,
- ընդհանուր թուլություն,
- երբեմն՝ դող, սարսուռ և բարձր ջերմություն:
Ախտորոշումը
Կոնքի ցավի ախտորոշման համար նախ` անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ հավաքել հիվանդի տվյալ ախտանշանի հետ առնչվող հիվանդությունների մասին։ Այնուհետև, իրականացնել ամորձիների և շագանակագեղձի օբյեկտիվ քննություն, շագանակագեղձի ուղիղաղիքային մատնային քննություն, գործիքային հետազոտություններ (սոնոգրաֆիա, ցիստոսկոպիա, ուրոդինամիկա, ՄՌՏ, ՀՏ) և լաբորատոր հետազոտություններ (սեռավարակներ, քսուկ, շագանակագեղձի արտազատուք, ՊՍԱ)։
Բուժումը
Կոնքի ցավի բուժումը կախված է նրա պատճառներից: Շագանակագեղձի բորբոքման հետ կապված բուժումը պետք է իրկանացնել ուրոլոգի մոտ։ Բուժումն իրականացվում է հակաբիոտիկների, հակաբորբոքային, ալֆա-դրենոպաշարիչների, բուսաբուժության և ֆիզիոթերապիայի միջոցով։
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ցավի վերահսկում, ինչպես նաև հիմնական հիվանդության լիարժեք բուժում:
27.07.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ