Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am

Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am

Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։

Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ։ Ներթափանցումը հնարավոր է միայն արյան միջոցով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն թոքային հյուսվածքների արտահայտված ախտահարման դեպքում, այսինքն, հիվանդության ծանր ընթացքի ժամանակ։  

Ներկայում հրապարակված են գիտական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ վիրուսեմիան (արյան մեջ վիրուսի հայտնաբերումը) հազվադեպ է հանդիպում։ Ամորձին կառուցված է այնպես, որ մանրէների և վիրուսների համար չափազանց դժվար է արյան միջից ներթափանցել ներքին միջավայր, քանի որ հեմատոտեստիկուլյար պատնեշն օժտված է ակտիվ հակավիրուսային պաշտպանությամբ։  

Ըստ չինացի և ամերիկացի գիտնականների,  հիվանդ տղամարդկանց սերմնահեղուկում վիրուսը կարող է հայտնաբերվել ինչպես հիվանդության սուր շրջանում (հետազոտվողների մոտավորապես 15%-ի մոտ), այնպես էլ ապաքինման շրջանում (հետազոտվողների 8%-ի մոտ)։ Սակայն ներկայում տվյալներ չկան այն մասին, թե որքան երկար կարող է վիրուսը պահպանվել էյակուլատում` ապաքինումից հետո։

Արդյո՞ք COVID-19-ն ազդում է սերմնաբջիջների հասունացման վրա։

Տղամարդու մոտ սպերմատոգենեզի ցիկլը կազմում է 75 օր։  Չափազանց քիչ ժամանակ է անցել այդպիսի գնահատականի համար։ Տղամարդու ամորձում գործում է պաշտպանության բարդ կազմակերպված համակարգ, որն, ի սկզբանե, կանխում է իմունային բջիջների ներթափանցումը սերմնատար խողովակ, որտեղ հասունանում են սերմնաբջիջները։
Այնուամենայնիվ, այն գործոնները, որոնք անմիջականորեն կապված չեն սպերմատոգենեզի բջիջների վրա վիրուսի ազդեցությամբ (բարձր ջերմություն, ինտոքսիկացիա, հակաբիոտիկների և հակավիրուսային պատրաստուկների նշանակում, հիպօքսիա), այնուամենայնիվ սպերմատոգենեզի վրա ունեն իրենց բացասական ազդեցությունը։

Նոր կորոնավիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։

Կան վիրուսներ, որոնք ընկնելով մարդու օրգանիզմ՝ ապրում են այնտեղ տարիներով և տասնյակ տարիներով, օրինակ ՄԻԱՎ-ը, հեպատիտ С-ի, հերպեսի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը։  

Նոր կորոնավիրուսի վերաբերյալ այդպիսի տեղեկատվություն առայժմ չկա։ Սակայն բոլոր կորոնավիրուսները, որոնց հետ նախկինում առնչվել է մարդը, օրգանիզմից ամբողջությամբ հեռացվում էին (չէին հայտնաբերվում)։ Ներկայում սեռական ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման մասին տեղեկատվություն չկա։

Ինչպե՞ս  COVID-19-ով հիվանդացած տղամարդը հասկանա, որ իր մոտ սկսվել է պտղաբերության ֆունկցիայի խանգարում։

Պտղաբերության ֆունկցիայի խանգարման մասին կվկայեն սեռական հակվածության նվազումը, սերմնահեղուկի ծավալի պակասելը, ինչպես նաև` արյան մեջ տեստոստերոնի մակարդակի նվազումը։ Արյան հետազոտությամբ դիտվում է ինհիբին B-ի նվազում, որն արտադրվում է սպերմատոգենեզին մասնակցող բջիջների կողմից, ֆոլիկուլխթանիչ հորմոնի բարձրացում, ամորձիների ծավալի նվազում և այդ շրջանում ցավերի առաջացում` հիվանդության ժամանակ։   
Բացի այդ, հնարավոր է պաթոսպերմիայի առաջացում (փոփոխություններ սպերմոգրամայում՝ սերմնաբջիջների քանակի, շարժունակության և ձևաբանության նվազում)։

COVID-19-ից հետո տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարման ինչպիսի՞ ռիսկեր կան։

Տարած վիրուսային վարակից հետո ասթենիան կարող է բերել լիբիդոյի (սեռական հակման) նվազման։ Այստեղ կարևոր է վերականգնողական շրջանը, որակյալ սնուցումը, հանգիստը, ֆիզկուլտուրան, վիտամինները և բավարար քունը։  

Կա ուշադրության արժանի ևս մեկ փաստ։  Թոքային հյուսվածքի արտահայտված ախտահարման դեպքում զարգանում է ֆիբրոզ, ինչը նվազեցնում է արյունը օքսիգենացնելու թոքերի ունակությունը։ Հայտնի է, որ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտների մոտ կա էրեկցիայի խանգարում, ընդ որում, այն պայմանավորված է հիպօքսիայով և թոքերի ֆունկցիոնալ ծավալի նվազմամբ։

Եթե վիրուսն, այնուամենայնիվ, ախտահարում է ամորձին, այն կարող է նվազեցնել Լեյդիգի բջիջների պոպուլյացիան, որոնք արտադրում են հիմնական արական հորմոնը՝ տեստոստերոնը։ Բացի այդ, տեստոստերոնի նվազումը բերում է սեռական խանգարումների, էրեկցիայի որակի նվազեցման, նյութափոխանակային խանգարումների, ճարպակալման։  

Ի՞նչ անել այդ դեպքում։

Պետք է հետազոտվել (ինհիբին B, ֆոլիկուլխթանիչ հորմոն, տեստոստերոն, լյուտեինացնող հորմոն, թիրեոտրոպ հորմոն, սպերմոգրամա, MAR թեստ, ամորձապարկի ՈՒՁՀ՝ ամորձիների ծավալի որոշմամբ)։ Տարած COVID-19 վարակից հետո տղամարդու վերարտադրողական ֆունկցիան նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց առնվազն երեք ամիս հետո։ Խանգարումների հայտնաբերման դեպքում թեստերն անհրաժեշտ է կրկնել ապաքինումից 6 և 12 ամիս հետո։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am

Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...

Առողջ տղամարդ
Կոնքի ցավ. urolog.am
Կոնքի ցավ. urolog.am

Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Ինչպե՞ս կանխարգելել էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am
Ինչպե՞ս կանխարգելել էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները բազմաթիվ են: Այդ պատճառները շատ հաճախ կապված են՝ անոթային, նյարդային, ներզատական կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ...

Առողջ տղամարդ
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am

Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թլպատման առավելություններն ու ռիսկերը (The benefits and risks of circumcision). urolog.am
Թլպատման առավելություններն ու ռիսկերը (The benefits and risks of circumcision). urolog.am

Թլպատումը տղամարդուն տալիս է մի շարք առավելություններ, որոնք են.

Հիգիենա։ Թլպատումը հեշտացնում է առնանդամի լվացումը: Չնայած չթլպատված տղամարդիկ նույնպես պետք է...

Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Սեքսոլոգիա
Երիկամային անբավարարություն. armeniamedicalcenter.am
Երիկամային անբավարարություն. armeniamedicalcenter.am

Երիկամները կենսական կարևորության օրգաններն են, որոնք իրականացնում են արտազատիչ և հյութազատիչ ֆունկցիաներ:

Հիվանդության դեպքում երիկամները չեն կարողանում այդ ֆունկցիաները լիարժեք կատարել...

Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am

Հաճախ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքմանը և ուրոլոգին դիմում են միայն սրացման շրջանում, երբ դրանք ծածկվում են բծերով, միզարձակումը դառնում է ցավոտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Բակտերիալ վագինոզը տղամարդկանց մոտ։ Հնարավո՞ր է։ (Bacterial vaginosis in males). urolog.am
Բակտերիալ վագինոզը տղամարդկանց մոտ։ Հնարավո՞ր է։ (Bacterial vaginosis in males). urolog.am

Երբեմն տղամարդիկ կարող են գրավիչ թիրախ դառնալ կանանց մոտ ախտաբանություն առաջացնող տարբեր մանրէների համար (Gardnerella Vaginalis, lactobacilli): Այս մանրեները «լավ են զգում» միզուկում և առնանդամի լորձաթաղանթի վրա...