Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am

Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am

Պարաֆիմոզը կամ առնանդամի գլխիկի օղակումը անհետաձգելի վիճակ է և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն։ Պարաֆիմոզի դեպքում  թլիպի օղից հնարավոր չէ հանել առնանդամի գլխիկը։ Սակայն, չնայած վիճակի վտանգավորությանը, ժամանակին ցուցաբերված բուժօգնության դեպքում ելքը, որպես կանոն, բարենպաստ է։

Ախտանիշները

Պարաֆիմոզ կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Երեխաները, որպես կանոն, հիվանդության վաղ շրջանում անհանգստություն չեն ցուցաբերում։ Սկզբնական շրջանում պարաֆիմոզը բնութագրվում է առնանդամի գլխիկի շրջանում սուր ցավով և անհարմարավետության զգացումով։ Այդ ժամանակ թլիպը ճնշող օղի տեսք ունի։ Արյունամատակարարման խանգարման հետևանքով առնանդամի գլխիկն ալ կարմիր գույն է ստանում։

Այտուցվածությանը զուգընթաց, գլխիկը չափերով մեծանում է։ Եվ որքան շատ ժամանակ է անցնում պարաֆիմոզի զարգացումից, այնքան ավելի է այտուցվում ու մգանում առնանդամի գլխիկը։ Վատ նշան է համարվում զգայնության բացակայությունը, դա խոսում է նյարդավորման խանգարման մասին։ Երեխաների մոտ պարաֆիմոզի այս փուլը բնութագրվում է անհանգստությամբ, լացկանությամբ, զննման ժամանակ երեխաները հրում են ծնողի կամ բժշկի ձեռքը, սեռական օրգանին դիպչելը լինում է շատ ցավոտ։ Պարաֆիմոզի վերջին փուլը բնութագրվում է օրգանի մեռուկացմամբ։ Բարեբախտաբար պարաֆիմոզի նմանատիպ բարդություններ շատ հազվադեպ են առաջանում, քանի որ հիվանդների մեծ մասը բժշկական օգնության համար դիմում է պարաֆիմոզի զարգացման սկզբնական շրջանում։

Պարաֆիմոզ երեխաների մոտ

Երեխաների մոտ պարաֆիմոզի զարգացման հիմնական պատճառը թլիպի ուժով բացումն է։ Տղաների կեսը ծնվում է բնական ֆիմոզով, և առնանդամի գլխիկը լիովին կարելի է մերկացնել միայն սեռական հասունացման սկզբնական շրջանում։ Ծնողների ինտենսիվ և ուժային միջամտությունները, որով փորձում են մերկացնել գլխիկը, բերում են պարաֆիմոզի առաջացման։ Բացի այդ, ծնողներն ավելորդ ակտիվություն են ցուցաբերում սեռական օրգանների լվացման ժամանակ, երբ տղայի մոտ բնական ֆիմոզ կա. գլխիկն  ազատվում է, սակայն թլիպի անբավարար զարգացման հետևանքով այն արագ սեղմվում է։

Պարաֆիմոզ մեծահասակների մոտ

Պարաֆիմոզն ինքնուրույն հիվանդություն չէ։ Այն միշտ զարգանում է այլ հիվանդության կամ վիճակի հետևանքով։ Հիմնականում պարաֆիմոզին նախորդում է ֆիմոզը։ Ֆիմոզի հիմնական պատճառը տղամարդկանց անձնական հիգիենային չհետևելն է։ 

Պարաֆիմոզի այլ պատճառները.

  • կարճ կամ քիչ էլաստիկ սանձիկ,
  • սանձիկի վրա սպիի առկայություն,
  • բալանոպոստիտ,
  • գոնորեա և առաջնային սիֆիլիս։


Համեմատաբար հազվադեպ պարաֆիմոզ կարող է առաջանալ ալերգիկ հիվանդության կամ սեռական օրգանի վրա իրականացված բժշկական միջամտության (ցիստոսկոպիա և այլն) հետևանքով։ Երբեմն պարաֆիմոզն առաջանում է սեռական հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ։ 

Անհետաձգելի բուժօգնություն

Պարաֆիմոզի ժամանակ անհետաձգելի օգնությունը պետք է ցուցաբերվի դիմելուց հետո առաջին կես ժամվա ընթացքում, այլապես մեծանում է բարդությունների առաջացման ռիսկը։ Առնանդամի գլխիկն ինքնուրույն ուղղել խորհուրդ չի տրվում, միայն ժամանակ կկորսվի, գործողության ցավոտությունը թույլ չի տա ավարտել սկսածը։ Եթե պարաֆիմոզը երեխայի մոտ է առաջացել, և ինքնուրույն հնարավոր չէ հասնել անհետաձգելի կամ ուրոլոգիական կլինիկա, անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։ Այտուցվածությունը և ցավոտությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ախտահարված շրջանում տեղադրել բժշկական (չոր) սառույց։ Վերջինիս բացակայության դեպքում կարելի է կիրառել սովորական սառույց կամ ցանկացած սառեցված մթերք՝ չոր կտորի մեջ փաթաթված, սառույցի հետ ուղղակի շփումը կարող է վատթարացնել վիճակը։ Խիստ արտահայտված ցավոտության դեպքում խորհուրդ է տրվում ցավազրկողներ ընդունել։

Ստացիոնարում բժիշկը կփորձի ձեռքով ուղղել գլխիկը։ Եթե առաջին անգամից չի հաջողվում, ապա պարաֆիմոզով հիվանդը պետք է տեղափոխվի ուրոլոգիական կամ վիրաբուժական ստացիոնար, որտեղ բժիշկը կփորձի գլխիկն ուղղել նախնական ցավազրկումից հետո։ Եթե այդ միջամտությունն էլ արդյունավետ չլինի, ապա իրականացնում են թլիպի լրիվ կամ մասնակի հատում։ Թլպատումը համարվում է պարաֆիմոզի բուժման արմատական եղանակ, սակայն շատ տղամարդիկ թլպատումը համարում են  պարաֆիմոզի կանխարգելման և առնանդամի գլխիկի զգայնության բարձրացման արդյունավետ եղանակ։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am
10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am

1. Սերմնաբջջի արագությունը

Լինելով շատ փոքրիկ՝ ընդամենը 0,055մմ, սերմնաբջիջը շարժվում է ահռելի արագությամբ՝ 4մմ/ր...

Առողջ տղամարդ
Սպերմագրամա. urolog.am
Սպերմագրամա. urolog.am

Նախապատրաստում

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր...

Ախտորոշում
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am

Սերմնաբջիջների անբավարար քանակությունը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։

1 մլ բջիջներում սպերմատոզոիդների 40 մլն-ից ցածր քանակը համարվում է նորմայից քիչ՝ օլիգոսպերմիա...

ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին...

Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք...

Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am
Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Առողջ տղամարդ
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Անպտղություն
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։

Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է...

Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ