Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am

Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am

Սերմնաբջիջների անբավարար քանակությունը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։

1 մլ բջիջներում սպերմատոզոիդների 40 մլն-ից ցածր քանակը համարվում է նորմայից քիչ՝ օլիգոսպերմիա։


Ամերիկացի մասնագետները օլիգոսպերմիայի բազմաթիվ պատճառները պայմանականորեն բաժանում են երեք դասի՝ բժշկական պատճառներ  (քրոնիկական հիվանդություններ), արտաքին (ճառագայթում, աղտոտված միջավայրեր) և անմիջական կենսակերպի հետ կապված պատճառներ (ծխախոտի, թմրանյութերի կիրառում)։

Օլիգոսպերմիայի հնարավոր պատճառներից առանձնացնում են.

Վարիկոցելե

Վարիկոցելեն ամորձու երակների վարիկոզ լայնացումն է։ Այն տղամարդու չբերության ամենահաճախ հանդիպող դարձելի պատճառներից է։ Թեև վարիկոցելեի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ, հիվանդությունը սերտորեն կապված է ամորձիների ջերմակարգավորման խանգարման հետ։  

Վարակ

Շատ վարակներ ախտաբանական փոփոխություններ են առաջացնում տղամարդու վերարտադրողական համակարգում՝ բերելով անպտղության։

Սրանց թվին են պատկանում էպիդիդիմիտը (ամորձու հավելումների բորբոքում), օրխիտը (ամորձու բորբոքում), սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (գոնորեա)։ Չնայած որոշ վարակներ կարող են բերել ամորձիների անդարձելի վնասման, հիմնականում սերմնաբջիջների արտադրությունը հնարավոր է վերականգնել։ 

Ռետրոգրադ սերմնաժայթքում

Հետադարձ (չոր) սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը հակառակ ուղղությամբ է արտանետվում՝ լցվելով միզապարկ։ Հետադարձ սերմնաժայթքման պատճառները բազմաբնույթ են՝ ողնուղեղի վնասվածք, շաքարային դիաբետ, միզապարկի, շագանակագեղձի և միզուկի կրած վիրահատություններ, որոշ դեղերի ընդունում (տամսուլոզին)։

Հակասպերմալ հակամարմիններ

Հակասպերմալ հակամարմինները գրոհում են սպերմատազոիդներին՝ կապվելով պոչի կամ գլխիկի բջջային հակածինների հետ։
Իմուն համակարգը, սխալմամբ, դրանք ընդունում է որպես օտար նյութեր։ Հակասպերմալ հակամարմինների առաջացման պատճառներից է պատնեշների խախտումը, որոնք նորմայում արյունը տարանջատում են սպերմայից: Այն կարող է տեղի ունենալ քրոնիկական վարակների, վնասվածքների, վիրահատությունների, վարիկոցելեի հետևանքով։

Նորագոյացություններ

Տարբեր բարորակ և չարորակ ուռուցքներ կարող են ուղղակիորեն ազդել տղամարդու վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա կամ խանգարել կարևոր հորմոնների սինթեզը  (օրինակ՝ հիպոֆիզի հորմոնների)։ Ուռուցքների վիրահատական հեռացումը, քաղցկեղների ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան նույնպես կարող են տղամարդկանց անպտղության պատճառ լինել։

 

Կրիպտորխիզմ

Կրիպտորխիզմը բնածին հիվանդություն է, որի ժամանակ ամորձիները չեն իջնում ամորձապարկ՝ մնալով որովայնի խոռոչում...## կամ` աճուկային խողովակում։ Մարմնի այդ հատվածներում բարձր ջերմաստիճանը խանգարում է սպերմատոգենեզին, ինչի պատճառով կրիպտորխիզմով տղամարդիկ հաճախ տառապում են անպտղությամբ։
 
Հորմոնային դիսբալանս

Հիպոթալամուսը, հիպոֆիզը և ամորձիները ձևավորում են մեկ փոխկապակցված համակարգ, որն ապահովում է վերարտադրողության համար անհրաժեշտ հորմոնային ֆոնը։ Տվյալ համակարգի ցանկացած տարրի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ օլիգոսպերմիայի և տղամարդու անպտղության պատճառ։

Սերմնատար ուղիների արատներ

Սերմնատար ուղիների տարբեր արատները համարվում են օլիգոսպերմիայի համեմատաբար հազվադեպ պատճառներ։
Դրանց անանցանելիությունը ցանկացած մակարդակում նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։ Վիրաբուժական միջամտությունները, տարած վարակները, զարգացման բնածին արատները, մուկովիսցիդոզը կազմում են սերմնատար ուղիների արատների պատճառների ոչ ամբողջական ցուցակը։

Քրոմոսոմային հիվանդություններ

Կլայնֆելտերի համախտանիշը, որի ժամանակ տղամարդն ավելորդ  Х-քրոմոսոմի կրող է (սովորաբար` 47 կարիոտիպ, XXY) բավականին տարածված հիվանդություն է, որը բերում է հիպոգոնադիզմի, օլիգոսպերմիայի, անպտղության, էրեկտիլ դիսֆունկցիայի։

Այս դասի մյուս հիվանդություններից   են մուկովիսցիդոզը, Կալմանի համախտանիշը և Կարթագեների համախտանիշը, որոնք նույնպես կարող են ուղեկցվել օլիգոսպերմիայով և վերարտադրողական ֆունկցիայի խանգարմամբ։

Ցելիակիա

Գլուտենային էնտերոպաթիան կամ ցելիակիան երբեմն բերում է սպերմատոզոիդների արտադրության խանգարման և տղամարդու անպտղության։ Հիվանդությումը բնութագրվում է գլուտենի նկատմամբ բարձր զգայնությամբ։ Պտղաբերությունը ցելիակիայի դեպքում կարելի է բարելավել՝ խստորեն հետևելով առանց գլուտենի սննդակարգի։

 

Կրիպտորխիզմ

Կրիպտորխիզմը բնածին հիվանդություն է, որի ժամանակ ամորձիները չեն իջնում ամորձապարկ՝ մնալով որովայնի...## խոռոչում կամ` աճուկային խողովակում։ Մարմնի այդ հատվածներում բարձր ջերմաստիճանը խանգարում է սպերմատոգենեզին, ինչի պատճառով կրիպտորխիզմով տղամարդիկ հաճախ տառապում են անպտղությամբ։
 
Հորմոնային դիսբալանս

Հիպոթալամուսը, հիպոֆիզը և ամորձիները ձևավորում են մեկ փոխկապակցված համակարգ, որն ապահովում է վերարտադրողության համար անհրաժեշտ հորմոնային ֆոնը։ Տվյալ համակարգի ցանկացած տարրի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ օլիգոսպերմիայի և տղամարդու անպտղության պատճառ։

Սերմնատար ուղիների արատներ

Սերմնատար ուղիների տարբեր արատները համարվում են օլիգոսպերմիայի համեմատաբար հազվադեպ պատճառներ։
Դրանց անանցանելիությունը ցանկացած մակարդակում նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։ Վիրաբուժական միջամտությունները, տարած վարակները, զարգացման բնածին արատները, մուկովիսցիդոզը կազմում են սերմնատար ուղիների արատների պատճառների ոչ ամբողջական ցուցակը։

Քրոմոսոմային հիվանդություններ

Կլայնֆելտերի համախտանիշը, որի ժամանակ տղամարդն ավելորդ  Х-քրոմոսոմի կրող է (սովորաբար` 47 կարիոտիպ, XXY) բավականին տարածված հիվանդություն է, որը բերում է հիպոգոնադիզմի, օլիգոսպերմիայի, անպտղության, էրեկտիլ դիսֆունկցիայի։

Այս դասի մյուս հիվանդություններից   են մուկովիսցիդոզը, Կալմանի համախտանիշը և Կարթագեների համախտանիշը, որոնք նույնպես կարող են ուղեկցվել օլիգոսպերմիայով և վերարտադրողական ֆունկցիայի խանգարմամբ։

Ցելիակիա

Գլուտենային էնտերոպաթիան կամ ցելիակիան երբեմն բերում է սպերմատոզոիդների արտադրության խանգարման և տղամարդու անպտղության։ Հիվանդությումը բնութագրվում է գլուտենի նկատմամբ բարձր զգայնությամբ։ Պտղաբերությունը ցելիակիայի դեպքում կարելի է բարելավել՝ խստորեն հետևելով առանց գլուտենի սննդակարգի։

 

Դեղեր

Սրանց թվին են պատկանում փոխարինող թերապիան` տեստոստերոնով, անաբոլիկ ստերոիդների երկարատև...## ընդունումը, քիմիաթերապիան` քաղցկեղի ժամանակ, որոշ հակասնկային և հակաբակտերիալ, հակախոցային պատրաստուկները, սիրտ-անոթային և ուրոլոգիական հիվանդությունների բուժման համար կիրառվող դեղերը։

Վնասվածքներ և վիրահատություններ

Որոշ վիրահատական միջամտություններ ավարտվում են սերմնահեղուկի արտադրության և սերմնաժայթքման խանգարմամբ (ամորձիների, միզուկի և շագանակագեղձի վիրահատություններ, որովայնի խոռոչի օրգանների բարդ վիրահատություններ, ողնուղեղի նյարդավիրաբուժական միջամտություններ, ուռուցքների մասնահատում) ։

Արտադրական թույներ

Բենզոլի ածանցյալների, տոլուոլի, քսիլոլի, հերբիցիդների, պեստիցիդների, օրգանական լուծիչների քրոնիկական ազդեցությունը, ինչպես նաև կենցաղում և արտադրության մեջ կիրառվող պլաստիկը և լաքաներկանյութերը  հաճախ տղամարդու անպտղության պատճառ են։

Ծանր մետաղներ

Կապարը, կադմիումը, մկնդեղը կարող են օլիգոսպերմիա առաջացնել։

Ճառագայթում

Իոնիզացնող ճառագայթումը նվազեցնում է սերմնահեղուկի արտադրությունը և բջիջներում բազմաթիվ անոմալիաներ է առաջացնում։ Միանվագ հզոր ճառագայթումից հետո պտղաբերությունը կարող է վերականգնվել մի քանի տարի անց, եթե դա ընդհանրապես հնարավոր է։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am
Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am

Պարաֆիմոզը կամ առնանդամի գլխիկի օղակումը անհետաձգելի վիճակ է և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն։ Պարաֆիմոզի դեպքում  թլիպի օղից հնարավոր չէ հանել առնանդամի գլխիկը։ Սակայն, չնայած վիճակի վտանգավորությանը...

Սպերմագրամա. urolog.am
Սպերմագրամա. urolog.am

Նախապատրաստում

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր...

Ախտորոշում
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին...

Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք...

Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am
Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Առողջ տղամարդ
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Անպտղություն
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։

Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է...

Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ