Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է ծալում ոտքն այդ հոդում և սկսում է կաղալ։ Այսինքն, խանգարվում է բորբոքված հոդի ֆունկցիան։ Այն, որ բորբոքված օրգանի ֆունկցիան խանգարվում է, նկատել է դեռևս հին հռոմեացի բժիշկ Գալենը։

Ինչպես մարդկային օրգանիզմի ցանկացած գեղձի, այնպես էլ շագանակագեղձի հիմնական ֆունկցիան արտազատուկի՝ կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող հեղուկի, արտադրությունն է։


Շագանակագեղձի արտազատուկի ծավալի մինչև մեկ երրորդ մասը կազմում է սերմնահեղուկը։ Նրա հիմնական խնդիրը սպերմատոզոիդների շարժունակության ապահովումն է` վերջիններիս հեշտոցի մեջ հայտնվելուց հետո։


Շագանակագեղձի արտազատուկն այն միջավայրն է, որտեղ ապրում են սպերմատոզոիդները` մինչև արգանդի վզիկ հասնելը: Այն պաշտպանում է սպերմատոզոիդներին կնոջ հեշտոցի ագրեսիվ միջավայրից, ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով, ինչպես նաև նպաստում է ձվաբջջի մեջ սպերմատոզոիդի ներթափանցմանը:

Արտազատուկի մեծ մասը կազմում է ջուրը` որպես ֆիզիոլոգիական ռեակցիաների համար հիմնական միջավայր և անհրաժեշտ է սպերմատոզոիդների ակտիվացման ու շարժման համար: Շարժման համար էներգիան սպերմատոզոիդներն, առաջին հերթին, ստանում են սերմնաբշտերի արտազատուկում պարունակվող ֆրուկտոզայից: 

Շագանակագեղձի արտազատուկում պարունակում է նաև էլեկտրոլիտներ (կալիում, նատրիում, կալցիում, քլորիդներ և ֆոսֆատներ): Որպեսզի սպերմատոզոիդները չքայքայվեն, անհրաժեշտ է վերջիններիս օպտիմալ խտության պահպանում սերմնահեղուկում:  Կալցիումը մասնակցում է սպերմատոզոիդների ակտիվացմանը. նրա ազդեցությամբ սպերմատոզոիդները շարժուն են դառնում: Բացի այդ, այն նպաստում է ակրոսոմալ ռեակցիային, որն իրենից ներկայացնում է սպերմատոզոիդի գլխիկի վրա գտնվող հատուկ ռեզերվուարից ֆերմենտների արտազատում, ինչը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը` ձվաբջիջ:  

Շագանակագեղձի արտազատուկում առկա ֆերմենտները (թթու ֆոսֆատազա, հիալուրոնիդազա, ֆիբրինոլիզին և ֆիբրոկինազա), ակտիվացումից հետո, որին մասնակցում են կիտրոնաթթուն և էլեկտրոլիտները, ապահովում են սերմնահեղուկի ջրիկացումը, որն անհրաժեշտ է սպերմատոզոիդների շարժման համար:

Հեշտոցում թթու միջավայր է, որտեղ սպերմատոզոիդները ոչնչանում են: Վերջիններիս պաշտպանելու համար շագանակագեղձի արտազատուկում առկա է բիկարբոնատ, որն այն չեզոքացնում է:

Հեշտոցի թթու միջավայրի չեզոքացմանը մասնակցում են նաև շագանակագեղձի արտազատուկում առկա լեցիտինային հատիկները (կամ, ինչպես դրանց նաև անվանում են, լիպոիդային մարմնիկները): Այն ֆոսֆոլիպիդների, ճարպաթթուների և խոլինի ամբողջությունն է: Դրանք նաև իրականացնում են սերմնահեղուկի էմուլգատորի դեր և ապահովում են սպերմատոզոիդի արագ կապը ձվաբջջի հետ: Քրոնիկական պրոստատիտի դեպքում լեցիտինային հատիկների քանակը զգալիորեն իջնում է:

Նմանատիպ դեր ունեն նաև շագանակագեղձի արտազատուկում պարունակվող ամինաթթուները (գլուտիմանաթթու, սերին, լիզին, հիստիդին, լեյցին, ասպարգինաթթու, գլիցին և թիրոզին), ինչպես նաև սպերմիդինի և սպերմինի պոլիամինները: Վերջիններս նաև կայունացնում են սպերմատոզոիդների ԴՆԹ-ն: Սպերմինն առաջանում է արգինին ամինաթթվի մասնակցությամբ: 

Շագանակագեղձի արտազատուկում պարունակվող խոլեսթերինը, որը ծածկում է սպերմատոզոիդների ցիտոպլազմատիկ թաղանթը, կանխում է կապացիտացիայի վաղաժամ զարգացումը, այսինքն, սպերմատոզոիդի կողմից ձվաբջիջ ներթափանցելու ունակության ձեռք բերումը:

Բացի այդ, շագանակագեղձի արտազատուկը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, որն օժտված է հակամիկրոբային ազդեցությամբ և անհրաժեշտ է սպերմատոզոիդների նորմալ կենսագործունեության համար, ինչպես նաև պրոստագլանդիններ, որոնք ապահովում են սեռական ուղիների հարթ մկանների կծկողական ֆունկցիան: Շագանակագեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ նրա արտազատուկում ցինկի պարունակությունը զգալիորեն նվազում է:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցված է, որ շագանակագեղձում քրոնիկական բորբոքային գործընթացի առկայությունը բերում է սպերմատոզոիդների շարժունակության նվազման, վերջիններիս նորմալ ձևերի քանակության նվազման, ֆրագմենտավորված ԴՆԹ-ով սպերմատոզոիդների քանակի ավելացման: Դա կապված է շագանակագեղձի արտազատուկի արտադրության խանգարման հետ, վերջինիս կենսաքիմիական բաղադրության փոփոխության հետ, ինչպես նաև նրանում բորբոքային նյութերի առաջացման հետ, որոնք թունավոր են սպերմատոզոիդների համար, ինչն արդյունքում բերում է ֆերտիլության (այսինքն, բեղմնավորման հնարավորության) վատացման:

Քրոնիկական պրոստատիտի բուժման դեպքում, բացի բորբոքման պատճառների վերացումը, անհրաժեշտ է նաև իրականացնել սերմնահեղուկի բաղադրության շտկում:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am

Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...

Առողջ տղամարդ
Կոնքի ցավ. urolog.am
Կոնքի ցավ. urolog.am

Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Ինչպե՞ս կանխարգելել էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am
Ինչպե՞ս կանխարգելել էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները բազմաթիվ են: Այդ պատճառները շատ հաճախ կապված են՝ անոթային, նյարդային, ներզատական կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ...

Առողջ տղամարդ
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am

Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թլպատման առավելություններն ու ռիսկերը (The benefits and risks of circumcision). urolog.am
Թլպատման առավելություններն ու ռիսկերը (The benefits and risks of circumcision). urolog.am

Թլպատումը տղամարդուն տալիս է մի շարք առավելություններ, որոնք են.

Հիգիենա։ Թլպատումը հեշտացնում է առնանդամի լվացումը: Չնայած չթլպատված տղամարդիկ նույնպես պետք է...

Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Սեքսոլոգիա
Երիկամային անբավարարություն. armeniamedicalcenter.am
Երիկամային անբավարարություն. armeniamedicalcenter.am

Երիկամները կենսական կարևորության օրգաններն են, որոնք իրականացնում են արտազատիչ և հյութազատիչ ֆունկցիաներ:

Հիվանդության դեպքում երիկամները չեն կարողանում այդ ֆունկցիաները լիարժեք կատարել...

Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am
Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am

Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։

Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Վարակաբանություն
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am

Հաճախ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքմանը և ուրոլոգին դիմում են միայն սրացման շրջանում, երբ դրանք ծածկվում են բծերով, միզարձակումը դառնում է ցավոտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Բակտերիալ վագինոզը տղամարդկանց մոտ։ Հնարավո՞ր է։ (Bacterial vaginosis in males). urolog.am
Բակտերիալ վագինոզը տղամարդկանց մոտ։ Հնարավո՞ր է։ (Bacterial vaginosis in males). urolog.am

Երբեմն տղամարդիկ կարող են գրավիչ թիրախ դառնալ կանանց մոտ ախտաբանություն առաջացնող տարբեր մանրէների համար (Gardnerella Vaginalis, lactobacilli): Այս մանրեները «լավ են զգում» միզուկում և առնանդամի լորձաթաղանթի վրա...

Հակասպերմալ հակամարմիններ (ASA). urolog.am
Հակասպերմալ հակամարմիններ (ASA). urolog.am

Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են...

Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ