Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի տարածվածությունը և  պարզել վերջինիս բնույթը, ինչպես նաև գնահատել ՍԻՊԱՊ թերապիայի (մշտական դրական ճնշման ռեժիմով թոքերի օդահարման օգնությամբ) ազդեցությունը ախտաբանությունների տվյալ համակցման դեպքում:
 
Գնահատվել է եռամսյա ՍԻՊԱՊ-թերապիայի ազդեցությունը սեռական ֆունկցիայի և բավարարվածության վրա, հոգեբանական, հորմոնային և կենսաքիմիական ցուցանիշների վրա:  Հետազոտությանը մասնակցել են չափավոր/ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշով 18-70 տարեկան 150 տղամարդ: 
 
Հետազոտության մասնակիցների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի տարածվածությունը կազմել է 51%: Էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդները տարիքով ավելի մեծ էին, ավելի հաճախ էին դեղամիջոցներ ընդունում, արյան մեջ գլյուկոզայի ավելի բարձր մակարդակ ունեին, քան էրեկտիլ դիսֆունկցիա չունեցող հիվանդները: ՍԻՊԱՊ-թերապիայի կուրսից հետո դիտվել է էրեկտիլ ֆունկցիայի և սեռական բավարարվածության բարձրացում, սակայն հոգեբանական, հորմոնային կամ կենսաքիմիական ցուցանիշների էական բարելավում չի դիտվել:
 
Հետազոտությունն ապացուցեց քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշի և էրեկտիլ դիսֆունկցիայի միջև փոխկապակցվածությունը, ինչն ընդգծում է  քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ դիսֆունիցիայի սքրինինգի պոտենցիալ օգտակարությունը:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ