Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնները. oncology.am

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնները. oncology.am

Տարիքը  

Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է, զգալիորեն ավելանալով 55 տարեկանից հետո: Այդ տարիքին հասած բոլոր տղամարդիկ պետք է յուրաքանչյուր տարի դիմեն ուրոլոգի խորհրդատվության և արյան մեջ որոշեն PSA-ը (շագանակագեղձ սպեցիֆիկ հակածինը):

Ժառանգականությունը

Եթե մոտիկ հարազատների մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, ուռուցքի զարգացման հավանականությունը մեծանում է, և ավելին, հնարավոր է հիվանդանալ առավել երիտասարդ տարիքում՝ 40 տարեկանից հետո:

Սննդակարգը

Շագանակագեղձի քաղցկեղն առավել հաճախ զարգանում է այն տղամարդկանց մոտ, ովքեր հաճախ են մսային և ճարպոտ սնունդ ընդունում: Ճարպերը խթանում են տղամարդու սեռական հորմոնի՝ տեստոստերոնի առաջացումը, որն իր հերթին արագացնում է ուռուցքային բջիջների աճը: Բացի այդ, միսը և ճարպերը տապակելիս առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք կարող են նպաստել քաղցկեղային բջիջների առաջացմանը:

Վնասակար արտադրամասում աշխատանքը

Առաջին հերթին, կադմիումի հետ շփումը (եռակցման և տպագրական աշխատանքներ, ռետինի արտադրություն) գնահատվում է որպես շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանական ռիսկի գործոն:

Ավելորդ քաշ և քիչ շարժուն կենսակերպ

Եթե մարդը քիչ է շարժվում, փոքր կոնքում խանգարվում է արյունամատակարարումը: Որպես հետևանք, վատանում է կոնքի օրգանների հյուսվածքների թթվածնամատակարարումը, ինչը նույնպես կարող է նպաստել ուռուցքային բջիջների առաջացմանը:  Ճարպակալումն ինքնին շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն չէ, սակայն, որոշ տվյալներով, այն բերում է հիվանդության առավել ագրեսիվ ընթացքի և բարձրացնում է մահացությունը:

Արյան մեջ PSA որոշումը համարվում է ախտորոշման ամենամատչելի եղանակներից մեկը, որը հնարավորություն է տալիս շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերել հիվանդության վաղ շրջաններում: 50 տարեկանն անց բոլոր տղամարդիկ, իսկ մոտիկ հարազատների մոտ շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում՝ 40 տարեկանից հետո, պետք է յուրաքանչյուր տարի արյան մեջ որոշեն PSA-ը: Այս հետազոտությունն ունի նորմայի տարիքային սահմաններ, որն անհրաժեշտ է հաշվի առնել արդյունքները գնահատելիս: Դեռ վերջերս 4 նգ/մլ-ից ցածր ցուցանիշը համարվում էր նորմալ, այժմ բժիշկների մեծ մասը վերին սահմանը համարում է 3 նգ/մլ-ը, իսկ երիտասարդների մոտ (30-35 տարեկան) 2.5 նգ/մլ-ից  բարձր ցուցանիշը կարող է պահանջել շագանակագեղձի լրացուցիչ հետազոտություն:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ