Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի։

  • երիկամաքարային հիվանդություն,
  • միզուղիների բորբոքումներ,
  • հենաշարժական կամ մկանանյարդային պատճառներ։


Ցավը երիկամաքարային հիվանդության առաջին ախտանիշն է։ Այն հիմնականում հանդիպում է գոտկային շրջանում և ունի հանկարծակի սկիզբ ու ալիքաձև ընթացք։ Ցավային ախտանշանն ուղեկցվում է դիզուրիկ երևույթներով, արյունամիզությամբ և սրտխառնոցով։

Միզուղիների բորբոքման դեպքում ցավային ախտանիշը նույնպես առաջնային է։ Մեջքի վերին հատվածում ցավեր հանդիպում են երիկամի բորբոքումների, իսկ ստորին հատվածում՝ միզապարկի կամ շագանակագեղձի բորբոքումների ժամանակ։ Միզուղիների բորբոքումները հաճախ ուղեկցվում են ցավոտ, հաճախակի միզարձակությամբ, երբեմն նաև բարձր ջերմությամբ և դողով։ Վերջին ախտանիշները բնորոշ են բարդացած բորբոքումներին։

Գոտկային ցավի այլ պատտճառներից են մկանային ցավերը, որոնք կարող են կապված լինել ծանրություն բարձրացնելու կամ ֆիզիկական լարվածության հետ։ Նման դեպքերում տեղային տաքացնող կամ հակաբորբոքային քսուկների օգտագործումն ունի հակացավային ազդեցություն։ Կողերի շրջանում ցավերը հանդիպում են հատկապես 11-12-րդ կողերի կոտրվածքների կամ վնասումների ժամանակ և ուղեկցվում են ներշնչելիս` ցավերի ուժգնացմամբ։ Նյարդային ցավերը պայմանավորված են նյարդարմատների ճնշմամբ կամ վնասմամբ, հանդիպում են կող-ողնաշարային միացման հատվածում։ Այս պարագայում ցավերն ուժգնանում են շարժումների ժամանակ։ Այլ պատճառներից են հերպես զոստերը, որն արտահայտվում է նյարդերի ուղղությամբ այրող բնույթի ցավերով և որին հաջորդում է մաշկի ախտահարումը։ Նմանատիպ ցավեր կարող են առաջանալ նաև լևրիտների ժամանակ ։

Վերջապես, գոտկային ցավը շատ կարևոր է ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման գործընթացում։ Ուշադրության արժանի է հատկապես միզածորանի խցանման ախտորոշումը, քանի որ դրան կարող է հաջորդել երիկամի անդարձելի ախտահարում, ինչն ուղիղ կապ ունի միզուղիների խցանման տևողությունից, ինֆեկցիայի առկայությունից, կոնտրալատերալ երիկամի ֆունկցիայից, հիվանդի տարիքից և ուղեկցող հիվանդություններից (շաքարային դիաբետ)։ Յուրաքանչյուր  արտահայտված գոտկային ցավ պարտադիր չէ, որ երիկամային ծագում ունենա, սակայն հարկ է լսել, վերլուծել, հետազոտել՝ պարզելու իրական ծագումը և, հաջորդիվ, բարձրացնելու բուժման արդյունավետությունը։

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am
10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am

1. Սերմնաբջջի արագությունը

Լինելով շատ փոքրիկ՝ ընդամենը 0,055մմ, սերմնաբջիջը շարժվում է ահռելի արագությամբ՝ 4մմ/ր...

Առողջ տղամարդ
Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am
Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am

Պարաֆիմոզը կամ առնանդամի գլխիկի օղակումը անհետաձգելի վիճակ է և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն։ Պարաֆիմոզի դեպքում  թլիպի օղից հնարավոր չէ հանել առնանդամի գլխիկը։ Սակայն, չնայած վիճակի վտանգավորությանը...

Սպերմագրամա. urolog.am
Սպերմագրամա. urolog.am

Նախապատրաստում

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր...

Ախտորոշում
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am

Սերմնաբջիջների անբավարար քանակությունը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։

1 մլ բջիջներում սպերմատոզոիդների 40 մլն-ից ցածր քանակը համարվում է նորմայից քիչ՝ օլիգոսպերմիա...

ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին...

Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք...

Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am
Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Առողջ տղամարդ
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Անպտղություն
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։

Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է...

Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ