Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք հեշտությամբ վերահսկման են ենթակա: Ստորեւ մի շարք տեղեկություններ ենք ներկայացնում, որոնց մասին, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող քաղցկեղի կենտրոնի ուռուցքաբան եւ բժշկական տնօրեն դոկտոր Սեմ Աբրաքսիայի համոզմամբ, յուրաքանչյուր ընթերցող պետք է իմանա:

 

  • Տարիքի հետ հիվանդության առաջացման ռիսկային աճ է նկատվում: Եվ, չնայած հիշյալ հանգամանքին, շագանակագեղձի քաղցկեղը բոլորովին էլ «ծեր մարդկանց հիվանդություն» չէ: Ախտորոշվածների 35%-ը 65-ից ցածր տարիքային խմբում են:

  • Ընտանեկան պատմությունը մեծ դերակատարում ունի: Թեեւ այս գործոնը ամենեւին էլ վերահսկան ենթակա չէ, բայց հավելյալ ռիսկի առկայության մասին տեղեկացվածության պարագայում կարելի է առավել խոցելի օրգանի նկատմամբ հատուկ ուշադիր լինել: Խոսքը, մասնավորապես, կանոնավոր բնույթ կրող բժշկական հետազոտություններին է վերաբերում: Այդուհանդերձ, նախքան հետազոտության դիմելը լավ կլինի մասնագետի հետ դրանց առավելություններն ու թերությունները քննարկել: Աֆրոամերիկացիների եւ հիվանդության ընտանեկան պատմություն ունեցողների համար բժշկական ուշադրության կարիքը կարող է առավել վաղ տարիքում ծագել:

 

Ի՞նչ անել՝ ռիսկը նվազեցնելու համար:

 

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը միտված հետեւյալ 3 միջոցառումները կարող ենք առաջարկել.

 

  1. Առողջ սննդակարգ պահպանե՛ք. հարկավոր է, նախ եւ առաջ, սննդամթերքի՝ նատրիումով, հագեցած ճարպերով, խոլեսթերինով եւ վերամշակված շաքարով հարուստ տեսակներից խուսափել, որոնք կարող են շագանակագեղձի քաղցկեղի առաջացում խթանել: Փոխարենը նախապատվությունը օմեգա-3 ճարպաթթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդատեսակներին (սաղմոն, նուշ), մոնոչհագեցած ճարպաթթուներին (ձիթապտղի յուղ, գետնանուշ), ինչպես նաեւ մրգերին, բանջարեղենին ու սննդամթերքի անմշակ տեսակներին տվեք: Ճիշտ սննդակարգն ինքնին չի կարող շագանակագեղձի առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել, բայց կարող է անհրաժեշտ կշռի եւ ընդհանուր առողջության պահպանման միջոց ծառայել:

  2. Ակտիվ եղե՛ք. շաբաթական 75 րոպե ծանր, կամ 150 րոպե՝ միջին բարդության ֆիզիկական վարժություններ իրականացրե՛ք: Խոսքը, մասնավորապես, զբոսանքին, լողին, հեծանվավազքին կամ բժշկի կողմից նշանակված ֆիզիկական վարժությունների այլ տեսակներին է վերաբերում:

  3. Հետազոտություն անցե՛ք. տարբեր փորձագիտական մարմինների գնահատմամբ, 50-70 տարեկան յուրաքանչյուր առողջ տղամարդ պետք է մեկ կամ երկու տարին մեկ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտություն անցնի, թեեւ 45-49 տարեկանների պարագայում էլ նման պրակտիկան չէր խանգարի:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ