Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am

Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am

Տղամարդու տարիքը, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մակարդակը, ձեռք բերած սեռավարակները, կշիռը եւ նույնիսկ շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող են անպտղության գործոն դառնալ:

Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ կամ սերմնաբջիջների չափի ու ձեւի խախտման տեսքով է արտահայտվում: Չնայած` հորմոնալ խնդիրներն էլ կարող են իրենց դերը ունենալ:

Ի հավելումն գենետիկայի եւ կենսաբանության, կենսակերպն ու շրջակա միջավայրը եւս կարող են մեծ դերակատարում ունենալ պտղաբերության հարցում: Տղամարդու տարիքը, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մակարդակը, ձեռք բերած սեռավարակները, կշիռը եւ նույնիսկ շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող են անպտղության գործոն դառնալ: «Տղամարդիկ իրենց ներքին վախերի պատճառով չեն ուզում մտածել պտղաբերության մասին եւ խուսափում են թեմայի ուսումնասիրությունից», - գտնում է Իլինիոյսի պտղաբերության կենտրոնի բժիշկ Քրիստոֆեր Սայպը, տեղեկացնում է Medical Daily-ն։ Ստորեւ անպտղության մի քանի` ամենակարեւոր գործոնները ներկայացնենք.

Տարիք

Որոշ աղբյուրներ նշում են, որ տղամարդկանց պտղաբերության անկումը 37 տարեկանից է սկսվում: Որոշներն էլ ասում են, որ վերարտադրողական ֆունկցիան մինչեւ 41 եւ նույնիսկ 45 տարեկան անխափան է գործում: Ինչեւիցէ, բոլորն էլ ընդունում են, որ տարիքի հետ վերարտադրողականությունն ավելի դժվար է իրականացվում: Թեկուզեւ եղել են դեպքեր, երբ տղամարդիկ 60 կամ 70 տարեկանում հայր են դարձել: Վերջին տասնամյակներին նման արտառոց երեւույթների թիվը գնալով նվազում է: Ընդհանուր առմամբ, սեռական ակտի հաճախականությունն ուղիղ համեմատական է հղիության ցուցանիշին: Նվազ սեռական ակտիվությունը նույնքան նվազ հղիության է բերում:

Թմրամիջոցներ, ծխախոտ, ալկոհոլ

Ոչ ճիշտ կենսակերպը եւս կարող է աղդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա: Վերջերս «Human Reproduction» ամսագրում հրապարակված հոդվածն առաջին եւ ամենամեծ ուսումնասիրությանն էր ներկայացնում առ այն, թե ինչպես կարող է մարդու կենսակերպն անդրադառնալ սերմնաբջիջների մորֆոլոգիայի վրա: Շեֆիլդի եւ Մանչեսթերի համալսարանականները պարզել են, որ կանաբիսը բացասական ազդեցություն է ունենում սպերմայի վրա: Տարօրինակ է, որ ալկոհոլի ու ծխախոտի ազդեցության ուսումնասիրությունը որեւէ նշանակալի կապ չի հայտնաբերել: 

Գրանցվել են նաեւ այլ հետազոտություններ, որոնց արդյունքները բոլորովին այլ պատկեր են ստեղծել: Նախ, որ ծխախոտն ու ալկոհոլը դրականորեն են ազդում պտղաբերության մակարդակի վրա` մինչեւ 30% բարձրացնելով հղիության հավանականությունը: Այդուհանդերձ, վերարտադրողական բժշկության ամերիկյան կենտրոնը գտնում է, թե անպտղության դեպքերի 13%-ի պատճառը ծխախոտն է, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի սերմնահեղուկի արտադրության մակարդակի վրա: Մասնավորապես, ծխախոտը կարող է ցածր քանակի, որակի եւ շարժունակության սերմնաբջիջների հանգեցնել:

Շրջակա միջավայր

Որքան էլ անհավանական է թվում, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բջջային հեռախոսների եւ այլ փոքր սարքերի կողմից արտանետվող էլեկտրամագնիսական ռադիացիայի ռադիոհաճախականությունները կարող են անդառնալի վնաս պատճառել տղամարդու պտղաբերությանը: Հատկապես, երբ խոսքն այն տղամարդկանց է վերաբերում, ովքեր արդեն իսկ պտղաբերության նվազման տարիքային շեմին են գտնվում:

Շրջակա միջավայրի ջերմաստիճանը եւս կարող է անպտղության հանգեցնել: Ուստի խորհուրդ է տրվում, մասնավորապես, ցնցուղ կամ լոգանք ընդունելիս, խուսափել չափազանց տաք ջրի կիրառությունից:

Գիրություն

Հավելյալ քաշը եւս իր ազդեցությունն ունի տղամարդու պտղաբերության վրա: Գիրությամբ պայմանավորված, օրգանիզմում էսթրոգենի բարձր եւ տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է ո՛չ միայն սերմնաբջջի անցանկալի որակական փոփոխության բերել, այլ նաեւ դրա ֆիզիկական եւ մոլեկուլյար կառույցի խախտման հանգեցնել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. urologia-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ