Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան, որպես քրոնիկ պրոստատիտի բուժման մեթոդ

Պրոստատիտը, որպես կանոն (սակայն ոչ միշտ), հանդիսանում է շագանակագեղձի ինֆեկցիայի կամ բորբոքման հետևանք: Այն ուղեկցվում է, ինֆեկցիայի և բորբոքման տիպիկ ախտանշաններով:

 

Անհանգստության առաջին ազդանշանը կարող է դառնալ հետևյալ ախտանշաններից որևէ մեկը, կամ դրանց համակցությունը` ցավոտ կամ դժվար միզարձակում, ցավի և այրոցի զգացում սեռական ակտի ժամանակ, ջերմության զգացում հետանցքի և սեռական օրգանների շրջանում, հաճախակի միզարձակման անհրաժեշտություն, ցավեր գոտկատեղի և շեքի շրջանում, դժվարացած էրեկցիա, կոնքի շրջանում կարմրածության, ջերմության զգացում, օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, սեռական ցանկության կորուստ:


Տարբերակում  են պրոստատիտների երկու մեծ խումբ`բակտերիալ և ոչ բակտերիալ:


Մի փոքր մանրամասն ներկայացնենք բակտերիալ պրոստատիտների բուժման մեթոդները:


Բակտերիալ պրոստատիտների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ  բազմատեսակ միկրոֆլորան` ինչպես պայմանականորեն  ախտաբանական, այնպես էլ ախտաբանական բնույթի:


Ավանդական են համարվում հակաբիոտիկների ներմուծման օրալ, միջմկանային, և ներերակային տարբերակները:


Մեր կլինիկայում  օգտագործվում է հակաբիոտիկների ներմուծման ներլիմֆատիկ տարբերակը` Ռ. Խ. Չիլինգարովի (1992թ) մեթոդով:


Լիմֆոտրոպ մեթոդով դեղամիջոցների ներմուծումը հիմնված է դժվարացած երակային արտահոսք առաջացնելու վրա, ինչը հանգեցնում է դեղորայքի տեղափոխմանը ինտերստիցիումից դեպի լիմֆատիկ մազանոթներ:


Քրոնիկ պրոստատիտով տառապող հիվանդների մոտ լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիայի համար առկա են շատ նպաստավոր անատոմիական նախապայմաններ: Դրանք պայմանավորված են նրանով, որ մարդու շագանակագեղձի լիմֆատիկ անոթների մի մասը  գնում են դեպի զստային և աճուկային  լիմֆատիկ հանգույցներ: Այսպիսով լիմֆոտրոպ ճանապարհով սրունքի մեջ կամ արտաքին աճուկային օղակի շրջանում ներարկված  հակաբիոտիկները, ընդունակ են ներթափանցել աճուկային ավշային հանգույցներ, իսկ նրանցից սերմնալարի լիմֆատիկ անոթների միջոցով`շագանակագեղձի հյուսվածքներ և լիմֆատիկ անոթներ:


Ներհանգույցային և լիմֆտրոպ ներարկումները հակաբիոտիկներին, որպես ցածր մոլեկուլյար միացություններ` օժտում են բոլորովին նոր հատկություններով, որոնց շնորհիվ հակաբիոտիկները  հեշտությամբ են հաղթահարում կենսաբանական պատնեշները:


Մեր կլինիկայում բուժվել է  բակտերիալ պրոստատիտով 21 պացիենտ, որոնց համար , որպես մոնոթերապիա` ընտրվել է լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան:


Հարկ է նշել, որ  84% դեպքերում ստացել ենք ընդգծված դրական արդյունք, այսինքն`սպերմոգրամմայի ցուցանիշների կարգավորում և ախտանշանների իսպառ անհետացում: Անցկացված թերապիայի դեմ համառ դիմադրություն է նկատվել միայն 3 պացիենտների մոտ:


Լիմֆոտրոպ մեթոդով դեղորայքային ներմուծման ժամանակ  կիրառվում է 32 Մ չափաբաժնով    լիդազա,իսկ լուծույթը նոսրացնելու համար օգտագործվում է նովոկաինի կամ լիդոկայինի լուծույթ` ամեն ներարկմանը 3-4 մլ հաշվարկով: Առանց ասեղը հանելու, 3-4 ր անց ներարկվում է հակաբիոտիկը: Լիդազայի փոխարեն կարելի է կիրառել տրիպսին կամ խիմոտրիպսին: Առաջին 5 օրերին լիմֆոտրոպ անտիբիոտիկոթերապիան  անց է կացվում ամեն օր, իսկ սկսած 7-րդ օրից `օրը մեջ: Բուժման կուրսը բաղկացած  է 12-15 ներարկումներից:


Կողմնակի ազդեցություններից  հարկ է նշել դեղորայքի ներարկման շրջանում ցավն ու կարմրությունը: Երևույթներն անհետանում են համապատասխան շրջանում կիսասպիրտային կոմպրեսներ տեղադրելուց հետո:


Բացի ընդգծված թերապևտիկ  էֆեկտից, պետք է հաշվի առնել նաև բուժման տնտեսական կողմը, քանի որ մոնոթերապիայի հնարավորությունը կտրուկ նվազեցնում է բակտերիալ պրոստատիտի համալիր բուժման հետ   կապված ծախսերը:

Հեղինակ. Ռ. Խ. Պողոսյան Դ. Յ. Ներսիսյան
Սկզբնաղբյուր. «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոն (տնօրեն Հ. Ս. Հարությունյան)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ