Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով: Այն կատարվում է հոդերի խնդիրներ ունեցող  բուժառուների մոտ, որոնք քայլելիս կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ուժեղ ցավ են զգում:


Ո՞ր տարիքում է նպատակահարմար էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորում կատարելու լավագույն տարիքը 60-65-ն է: Որոշ դեպքերում կատարվում է նաև ավելի երիտասարդ տարիքում`ցավի առկայության դեօքում, քանի որ ցավը այս վիրահատությունների բացարձակ ցուցումն է: Վիրահատության արդյունքում վերանում է շարժունակության սահմանափակումը և ցավը, լավանում է բուժառուի կանքի որակը:


Որպես կյանքի որակը լավացնող միջամտություն, այն չի համարվում կենսական ցուցումով վիրահատություն և իրականացվում է բուժառուի ցանկությամբ:


Ո՞ր հիվանդությունների և խնդիրների դեպքում են առավել հաճախ դիմում էնդոպրոթեզավորման:


Առավել հաճախ էնդոպրոթեզավորումն իրականացվում է կոնք-ազդրային և ծնկան հոդերի ախտահարումների դեպքում (արթրիտ, արթրոզ, հոդերի մեխանիկական վնասումներ, տարիքային փոփոխություններ): Այդ հոդերն ավելի շատ են տուժում, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ծանրությունը:


Մեր երկիրը համարվում է կոնք-ազդրային հոդի բնածին հոդախախտերի էնդեմիկ օջախ, և, ցավոք, ախտորոշումը հաճախ ժամանակին չի կատարվում, ինչը հոդերի աստիճանաբար վնասման պատճառ է դառնում:  


Դիսպլաստիկ հոդը, որի ախտորոշումը բավականին դժվար է, նույնպես առաջացնում է հոդի մաշվածություն:  Այս ախտահարման ժամանակ հոդամակերեսի աճառը շփման ժամանակ որևէ ցավ չի առաջացնում, բայց ինչ-ինչ պառճառներով նրա մաշվածության արդյունքում բացվում է ոսկրը: Բաց ոսկրային մակերեսների շփման ժամանակ առաջանում է ցավ: Որքան շատ է մաշվածությունը, այնքան ուժեղ է արտահայտվում ցավը:


Հոդերի վնասման հաջորդ պատճառը վնասվածքներն են (հոդախախտով կոտրվածք): Վնասվածքից հետո՝ սնուցման խանգարման պատճառով, հաճախ կարող են արթրոզներ զարգանալ:


Համակարգային հիվանդությունները ևս՝ պոլիարթրիտների զարգացման արդյունքում, ի վերջո, հանգեցնում են  Էնդոպրոթեզավորման անհրաժեշտության:


Հոդերի վնասմանը նպաստում է նաև ավելորդ քաշը:


Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ նախքան էնդոպրոթեզավորումը:


Իրականացվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ արյան և մեզի քննություն, էխոսրտագրություն, թոքերի ռենտգեն հետազոտություն, որովայնի օրգանների ՈՒՁՀ, ստորին վերջույթների դուպլեքս-սքանավորում:


Եթե հետազոտությունների ժամանակ առողջական որևէ այլ խնդիր է հայտնաբերվում, հարկ է նախապես բուժել, ապա միայն իրականացնել էնդոպրոթեզավորում: Նման մոտեցումը նվազեցնում է հետվիրահատական ռիսկերը:


Ի՞նչ անզգայացում է կիրառվում:


99 տոկոս դեպքերում, եթե հիվանդը չի վախենում, կատարվում է ողնուղեղային անզգայացում: Դա նախընտրելի է, քանի որ դեղորայքի կիրառումը նվազագույն է, և վիրահատությունից հետո երկար ժամանակ բուժառուն ցավազրկված է:


Ընդհանուր անզգայացման ժամանակ դեղորայքի դեղաչափը ավելի շատ է, և արթնանալուց անմիջապես հետո բուժառուն ցավեր է ունենում:


Ինչպե՞ս է ընթանում էնդոպրոթեզավորումը և վերականգնողական շրջանը ստացիոնար բուժման ընթացքում:


Վիրահատությունը տևում է մոտավորապես 2 ժամ, ինչը կապված է նաև վիրաբույժի փորձառությունից: Հիվանդանոցում բուժառուն բուժվում է 10 օր: Երկրորդ օրն կատարվում է ռենտգեն հետազոտություն և, ընդհանուր վիճակից ելնելով, սկսվում է բուժառուի ակտիվացումը: Սովորեցնում ենք ինչպես պետք է տեղաշարժվի, քայլի, խնամողին բացատրում ենք խնամքի նրբությունները: 10-րդ օրը, եթե ամեն ինչ նորմալ է, բուժառուն դուրս է գրվում:


Ի՞նչ բարդություններ են հնարավոր:


Էնդոպրոթեզավորումը ծավալային վիրահատություն է, և բարդություններից երբեմն խուսափել հնարավոր չէ:


Ամենավտանգավոր բարդությունը թրոմբոէմբոլիան է, հաջորդը՝ բորբոքումը:


Քանի որ մեր կլինիկայի մասնագետները ունեն երկարատև փորձ, բարդությունները չափազանց հազվադեպ են դիտվում:


Բարդություններ կարող են նաև արտահայտվել ավելի ուշ: Արհեստական հոդը որքան էլ մոտեցված է բնականին, համարվում է օրգանիզմի զգայուն կետ, և առկա քրոնիկ վարակներն արյան հունով կարող են ներդրվել այդտեղ և առաջացնել բորբոքում:


Ինչպե՞ս է իրականացվում վերականգնման հետագա ընթացքը:


Վերականգնման շրջանը տևում է 3-3,5 ամիս: Մեկ ամիս հետո նա պետք է այցելի իր բժշկին:   


Առաջին ամիսը նա քայլում է 2 հենակով: Ռենտգեն հետազոտությունից հետո հանվում է մեկ՝ վիրահատված կողմի հենակը: Եվս մեկ ամիս անց հենակը փոխարինվում է ձեռնափայտով: Երկրորդ ամսվա ավարտին բուժառուն կրկին այցելում է բժշկին, և ձեռնափայտը նույնպես հանվում է:


Այդ երեք ամսվա ընթացքում նշանակվում են մկաններն ամրացնող վարժություններ:


Ե՞րբ է կատարվում կրկնակի էնդոպրոթեզավորումը:


Արհեստական հոդի օգտագործման միջին ժամկետը 15-20 տարի է: Այդ ժամկետի ավարտին կրկնակի էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն է առաջանում: Կրկնակի վիրահատությունն ավելի դժվար է և իվարակային բարդություններն այդ ժամանակ ավելի հաճախ են դիտվում, քանի որ բուժառուի տարիքն ավելի մեծ է, և վիրահատված հյուսվածքները երկրորդ անգամ են վնասվում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ