Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել հոդը, բացահայտել բորբոքային, հետվնասվածքային, ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև շրջակա փափուկ հյուսվածքների վիճակը` շարժման մեջ և ախտորոշել հոդային հիվանդությունները: Շատ դեպքերում առաջնային ախտորոշումը կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտության տվյալների հիման վրա: Ժամանակին կատարված ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը և ժամանակին ճիշտ բուժում նշանակել:

Ո՞ր հոդերն է հնարավոր դիտարկել այս հետազոտությամբ:

Հոդերի ՈՒՁՀ ժամանակ կատարվում է ուսային, արմնկային, ճաճանչ-դաստակային, կոնքազդրային, ծնկան, սրունք-թաթային հոդերի հետազոտություն:

Ո՞ր գանգատների և հիվանդությունների դեպքում դիմել հոդերի ուլտրաձայնային հետազոտության:

Հիվանդների գանգատները հիմնականում հոդացավերն են, այտուցվածությունը, շարժումների սահմանափակումը: Այս հետազոտությամբ հնարավոր է ախտորոշել արթրիտը, արթրոզը, խոնդրոզ մարմնիկների առաջացումը, ջլա-կապանային համակարգի դիստրոֆիկ փոփոխությունները, մենիսկների վնասումը, ջլերի պատռվածքները, Բեյկերի կիստաները:

Տրավմատիկ (վնասվածքային) խնդիրներ շատ են լինում մարզիկների, պարողների մոտ:

Ո՞րն է հոդերի ՈՒՁՀ առավելությունը ռենտգենի և ՄՌՏ-ի նկատմամբ:

Հոդերի ՈՒՁՀ առավելությունը ռենտգենի և ՄՌՏ-ի համեմատությամբ այն է, որ հետազոտվում են նաև շրջակա հյուսվածքները, հետազոտությունն իրականացվում է շարժման մեջ, որի ընթացքում դիտարկվում են և՛ մկանները, և՛ ջլերը (թեև ռենտգեն հետազոտության ժամանակ լավ է ուսումնասիրվում ոսկրային հյուսվածքը, սակայն փափուկ հյուսվածքները չեն երևում):

Այս ամենից զատ, ի տարբերություն ՄՌՏ և ռենտգեն հետազոտության, ՈՒՁՀ-ն անվնաս է: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր հետազոտություն իր սահմաններն ու առավելություններն ունի, և նրանք լրացնում են միմյանց: Հոդերի ՈՒՁՀ հնարավորությունները նույնպես տարբեր են` տարբեր հիվանդությունների ժամանակ: Այդ պատճառով, կասկածների դեպքում, իհարկե, բուժառուին ուղղորդում են ՄՌՏ կամ այլ հետազոտության:

Ինչպե՞ս է այն իրականացվում:

Հետազոտության ժամանակ անօդ պայմաններ ստեղծելու համար օգտագործվում են հատուկ քսուք-գելեր: ՈՒՁՀ-ն միանգամայն անցավ է, նախապատրաստման կարիք չկա, կարճատև է՝ մոտավորապես 20 րոպե: Հետազոտության պատասխանը տրվում է 10 րոպեի ընթացքում:

Հետազոտությունը հնարավոր է կատարել նաև շարժական (պորտատի) սարքի օգնությամբ` հիվանդասենյակում:

Կա՞ն հակացուցումներ:

Հակացուցումներ չկան: Կարող են հետազոտվել նաև երեխաները, սակայն նրանք հետազոտվում են Արաբկիր բժշկական կենտրոնում և հազվադեպ են մեզ դիմում:

Տարբերություն կա՞, արդյոք, պարզ և բարդ հոդերի հետազոտությունների միջև, և ո՞ր դեպքերում է հետազոտությունը կրկնվում:

Ժամանակի առումով պարզ և ավելի բարդ հոդերի միջև հետազոտման տարբերություն գոյություն չունի: Հետազոտությունը կրկնվում է ըստ անհրաժեշտության՝ կախված հիվանդությունից: Եթե կա մենիսկի վնասում, նոր հետազոտություն չի կատարվում, բայց եթե առկա է բորբոքում, արթիտ, կրկին բուժզննում է կատարվում՝ պարզելու առկա հեղուկի քանակը՝ արդյոք այն պակասե՞լ է, թե՞ ոչ: Երբեմն բուժումից հետո նշանակվում է դինամիկ հսկողություն, որի դեպքում ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդների համար 7-10 օրվա ընթացքում կատարված հետազոտությունն անվճար է:

Ժամանակի ընթացքում հաճախացե՞լ է բուժառուների դիմելիությունը, և ովքե՞ր են սպասարկվում անվճար հիմունքներով:

Հիվանդներն ավելի հաճախ են սկսել դիմել: Մեզ մոտ հետազոտվում են նաև զինակոչիկներ, տարբեր տարիքային խմբերի հիվանդներ՝ բացառությամբ երեխաների: Հիվանդանոցում բուժվող բոլոր հիվանդները, որոնց ցուցված է հոդերի հետազոտություն, պետպատվերի շրջանակում հետազոտվում են անվճար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ