Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Հարթաթաթությունը և օրգանիզմի վրա դրա հետևանքները. armeniamedicalcenter.am

Հարթաթաթությունը և օրգանիզմի վրա դրա հետևանքները. armeniamedicalcenter.am

Հարթաթաթությունը ոտնաթաթերի ձևախախտում է. ոտնաթաթն իջնում է լայնակի և երկայնակի ուղղություններով, հարթվում և կորցնում իր առաձգականությունը:

Առաջին հայացքից, որպես ախտաբանություն, այն վտանգավոր չի թվում, սակայն ոտնաթաթի գործունեության խանգարումն ազդում է բոլոր օրգանների և ամբողջ օրգանիզմի վրա` ընդհանրապես:

Ցավ և ծանրություն ոտքերում` հատկապես քայլելիս

Հիվանդությունը զարգանում է դանդաղ, սկզբում որևէ անհանգստություն չի պատճառում: Ավելի ուշ ի հայտ են գալիս հոգնածություն, ցավ` ոտնաթաթերում: Երկար քայլքը, զբոսանքները, մարզումներով զբաղվելը, պարը դառնում են դժվար: Ի վերջո, մեծ խնդիր են դառնում անգամ տնային գործերը:

Ոտնաթաթի վալգուսային ձևախախտում

Այս դեպքում դիտվում է ոտնաթաթի բութ մատի թեքում, որն առաջանում է ոտնաթաթի մկանների և կապանների աշխատանքի խանգարման հետևանքով: Բութ մատը թեքվում և սեղմում է երկրորդ մատին, որը ծալվում է և մնում այդ վիճակում:
Ձևավորվում է այսպես կոչված՝ «մուրճանման մատ»: Միաժամանակ, մեծ մատի դրսային կողմում առաջանում է ոսկրային կոշտուկ, որը ցավոտ է, խանգարում է կոշիկ կրելուն և քայլքին:

Հարվածքներ և կոշտուկներ

Վալգուսային ձևախախտումը նպաստում է ցավոտ հարվածքների և կոշտուկների առաջացմանը, որոնք իրենց հերթին սահմանափակում են շարժումները` ոտնաթաթում:

Ներաճած եղունգներ

Ոտքերի բութ մատների եղունգները ներաճում են մաշկի մեջ՝ առաջացնելով ուժեղ ցավ: Մշտական տրավմայի հետևանքով մաշկը եղունգների շուրջ կարմրում է, այտուցվում, կարող է ինֆեկցվել, և ժամանակին բուժման չենթարկվելու դեպքում հնարավոր է ոսկրի բորբոքում (օստեոմիելիտ):

Արթրոզներ

Հարթաթաթության ժամանակ ոտնաթաթի առաձգականության գործառույթը, որը կարգավորում, մարում է շարժումների վիբրացիան, սկսում են իրենց վրա կրել հոդերը և ողնաշարը. արդյունքում առաջանում է աճառային հյուսվածքի արագ մաշում և զարգանում է արթրոզ, որն արտահայտվում է քայլելու ընթացքում ցավով, ոտքերում` հոգնածության և ծանրության զգացողություն:

Կրունկային շպորներ

Այս ախտաբանության ժամանակ կրունկի ոսկրը գերաճ է տալիս դեպի ներբան: Երբեմն այն ուղեկցվում է կրունկից դեպի ոտնաթաթի կենտրոն ձգվող կապանի բորբոքումով: Առաջանում է ցավ` քայլելիս, իսկ ծանր դեպքերում անհնար է դառնում հենվել հիվանդ կրունկին:

Երակների վարիկոզ հիվանդություն

Հարթաթաթության ժամանակ սրունքների մկանները մշտապես գտնվում են լարված վիճակում, արդյունքում վատանում է երակային արյան հոսքը, անոթներն արյունալեցվում են և զարգանում է փականային անբավարարություն: Դա պատճառ է դառնում քայլելիս սրունքներում ցավի, հոգնածության, այտուցի, իսկ գիշերները՝ կծկումների առաջացման:

Ողնաշարի ծռվածություն

Հարթաթաթության ժամանակ մարդը հենվում է ոչ թե ոտնաթաթերին, այլ նրանց կողմնային մակերեսներին: Փոխվում է ծանրության կենտրոնը և, հավասարակշռությունը պահպանելու համար, ողնաշարը ստիպված է լինում թեքվել:
Դա իր հերթին նպաստում է օստեոխոնդրոզի, միջողային սկավառակների ճողվածքների, ողնուղեղային նյարդերի սեղմման ի հայտ գալուն:

Ներքին օրգանների աշխատանքի խանգարում

Ողնաշարի ձևախախտումն իր ազդեցությունն է թողնում ներքին օրգանների վրա: Ողնաշարին կից տեղակայված են դեպի սիրտ գնացող անոթները, և առկա թեքումներն առաջացնում են սիրտ-անոթային համակարգի խնդիրներ:

Ողնուղեղով նյարդային իմպուլսները տարածվում են բոլոր օրգան-համակարգերով՝ սիրտ, անոթներ, թոքեր, երիկամներ, լյարդ, ստամոքս, գլխուղեղ: Այդ պատճառով կարող են դիտվել վերոնշյալ օրգանների գործառույթների խանգարումներ:

Բացի այդ, ոտնաթաթերի վրա կան բազմաթիվ կենսաբանական ակտիվ կետեր և զոննաներ, որոնց վրա անհամաչափ ճնշումը նույնպես ազդում է տարբեր օրգանների աշխատանքի վրա:

Ցավոք, հարթաթաթությունը լիովին բուժել հնարավոր չէ, բայց կարելի է կանգնեցնել նրա զարգացումը (հատուկ սուպինատորներ, մասսաժ և այլն):

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ