Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է փնտրեք պրոֆեսիոնալ պոդոլոգի:

 

Ե՞րբ դիմել պոդոլոգի,  և ինչպե՞ս նա կօգնի ազատվել եղունգների առողջական ու էսթետիկ տհաճ խնդիրներից. պարզաբանում է մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը:


- Եղունգների ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:


Պոդոլոգները զբաղվում են եղունգի դեֆորմացիաների, ներաճի  շտկմամբ, սնկային ախտահարումների, սնուցման խանգարումների բուժմամբ: Առաջացման պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, սխալ կոշիկների ընտրությունը, եղունգը սխալ կտրելն ու մշակելը, հարթաթաթությոունը։ Եղունգի ախտահարումներ կարող են ի հայտ գալ անգամ նորածինային տարիքում:  Ի դեպ վերջին շրջանում եղունգների ախտահարումներ հաճախացել են երիտասարդ՝ 18-22 տարեկան, աղջիկների շրջանում:


- Ի՞նչով է պայմանավորված 18-22 տարեկան աղջիկների շրջանում եղունգների ախտահարումների հաճախացումը:


-Իհարկե ժամանակակից խնամքի միջոցներով: Գեղեցկության սրահներում մատնահարդարները կիրառում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր: Այդ ճառագայթները և կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել սնկային հիվանդություններ: Խնդիրն այն է, որ առաջացած խնդիրները հաճախ աղջիկներն ու կանայք փորձում են կոծկել արտաքին խնամքով, բայց դրանով ավելի են վատթարացնում եղունգների վիճակը: Երբեմն այն աստիճանի, որ որոշ կլինիկաներում առաջարկվում է հեռացնել ախտահարված եղունգը: Ես դա համարում եմ ոչ օպտիմալ լուծում: Ինչ աստիճանի բարդ ախտահարում էլ լինի, ես   առաջարկում եմ բուժման ոչ վիրահատական մեթոդներ

 

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման


- Ի՞նչ մեթոդներ են դրանք:  


-Դրանք արդիական բուժական մեթոդներ են. լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում,  որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդը (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):


- Ի՞նչ առավելություն է տալիս այդ մեթոդների կիրառումը:


-Գլխավոր առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ, պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը:

 

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման


- Ո՞ր մեթոդը եղունգների ո՞ր խնդրի դեպքում է կիրառվում:


-Իհարկե, մենք ոչ վիրահատական լուծում ունենք եղունգների յուրաքանչյուր խնդրի համար: Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում ենք հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում եմ նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա: Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժվում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարվում է  բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում արվում է նաև պլազմոթերապիա և անցկացվում է դեղորայքային նշանակում:

 

Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ  և առանց անզգայացման: Եղունգների ներաճը նույնպես հաճախ անհանգստացնող խնդիր է, վիրահատություն խորհուրդ չենք տալիս, որովհետև խնդիրն ունի կրկնվելու հատկություն: Ես այս դեպքում կիրառում եմ տամպոնադայի մեթոդը. օգտագործում եմ բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում եմ արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում  կատարվում է ռեկոնստրուկցիա,  որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն: Այս մեթոդի կիրառումը  վերցրել եմ  լեհ մասնագետներից ու առաջինն եմ այն կիրառել մեր երկրում: Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները  բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում եմ պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիորվին վերականգնում եղունգների առողջ տեսքը:

 

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման


- Դուք զբաղվում եք նաև ոտնաթաթի մաշկային խնդիրներով, խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ խնդիրներ են դրանք և ի՞նչ բուժում եք առաջարկում Դուք:


- Դրանք են կրունկների ախտահարումները, կրկնկախիթը, կոշտուկները, նաև զբաղվում եմ գորտնուկների վերացմամբ ու քրտնարտադրության կարգավորմամբ: Օրինակ՝ կրունկի ճաքերը, հայաստանյան կլիմայով պայմանավորված, բավական հաճախ հանդիպող խնդիր են, և ես առաջարկում եմ արդիական բուժում, որն արագ արդյունք է տալիս. կատարում եմ տեյպավորում, հատուկ նյութերով կպչուկներ են դրվում կրունկներին, հետո՝ կոսմետիկ խոնավացնող ու դեղորայքային միջոցներով կրունկը մշակվում է, և մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ճաքերին:


  Բավական տհաճ խնդիր է կրնկախիթը (շպոռաները), երբ կրունկի ոսկորն սկսում է աճել դեպի ներքև, իսկ մաշկը գնալով բարականում է: Վիրահատական միջամտությունը ցանկալի չէ: Ես կատարում եմ լազերաթերապիա՝ բորբոքային պրոցեսը հանգստացնելու համար,  ապա պլազմոթերապիա՝ հարակից հյուսվածքների բորբոքումը անցկացնելու համար: Ոտքերի և ձեռքերի կոշտուկները, գորտնուկները ևս կարելի է հեռացնել լազերային կամ կոագուլյացիայի եղանակներով, առանց անզգայացման ու անցավ: Ամեն դեպքում ես նախապատվությունը տալիս եմ ոչ վիրահատական արդիական մեթոդների կիրառմանը, որոնք ապահովում են արագ ու երկարատև արդյունք:


- Առատ քրտնարտադրությունը ևս տհաճ խնդիր է, որից Դուք նույնպես օգնում եք ազատվել:


Անցանկալի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կիրառում եմ բուժական բոտեքս թերապիա, որը կանխարգելում է քրտնարտադրության խնդիրը 6-7 ամսով: Բավականին հաճախ դիմում են նաև մազաթափության համար, որ բուժում եմ պլազմոթերապիայի օգնությամբ: Այն առաջնահերթ կանխում է մազաթափությունը և նոսրացումը, եթե կա կիսամահացած մազային սոխուկներ, այն միանգամից վերականգնվում է:

 

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման


-Վերջում եկեք ընդհանրացնենք, բժիշկ Մանուկյան, ո՞րն է Ձեր բուժման առավելությունը, ինչու՞ մարդիկ հենց Ձեզ դիմեն:


- Ես՝ որպես մաշկաբան-պոդոլոգ, առաջարկում եմ եղունգների բուժման արդիական մեթոդներ, որոնք ոչ վիրահատական են, անցավ ու չեն պահանջում անզգայացում ու եղունգի հեռացում: Ո՛չ վիրահատությանը, ո՛չ եղունգի հեռացմանը. սա է իմ սկզբունքը: Բոլոր այն խնդիրները, որոնցով ես զբաղվում եմ, ավելի արդյունավետ են բուժվում առանց վիրահատության: Ի դեպ իմ բուժումը նաև մատչելի է ու հասանելի սոցիալական բոլոր խմբերին: Եղունգների, կոշտուկների խնդիրներ շատերն են ունենում, ցավոք, նրանք հաճախ դիմում են գեղեցկության սրահների աշխատողներին ու հաճախ ավելի խորացնում իրենց խնդիրները:

 

Այնինչ դիմելով բժիշկ պոդոլոգի՝ նրանք կարող են արագ,անցավ, առանց կտրվելու իրենց առօրյայից լիարժեք ազատվել իրենց անհանգստացնող խնդրից: Խորհրդատվությունն ու բուժումը իրականացնում եմ Պուշկինի 56/1 հասցեում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Օգտակար խորհուրդներ Սալուտեմ 1.2021
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Ցավ
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am

Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Սնունդը և առողջությունը
Մորտոնի նևրոմա. drtehmine.com
Մորտոնի նևրոմա. drtehmine.com

Մորտոնի նևրոման ոտնաթաթի ախտաբանություն է, որն առաջանում է ներբանային նյարդի շրջանում ֆիբրոզ հյուսվածքի բարորակ գերաճի հետևանքով...

Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Պլաստիկ վիրաբուժություն
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com

Դաստակի շրջանում ձեռքի ափային մակերեսին գտնվում է կարպալ թունելը, որի միջով անցնում է միջնակ նյարդը։
Միջնակ նյարդի շնորհիվ մատները ձեռք են բերում զգայունություն՝ բթամատը, ցուցամատը և միջնամատը...

Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Պլաստիկ վիրաբուժություն
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է օստեոպորոզը:


Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ...

Առողջ կին
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Մարմնի խնամք
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com

Հրավառությունը միշտ տոների, ուրախության հետ է կապված, սակայն ոչ քիչ դեպքերում այն տոնը դժբախտության է վերածում, որովհետև դրան վերաբերվում են անփույթ, առանց անվտանգության կանոնները պահպանելու...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am

Մկանային ցավը կարող է ընդգրկել ոչ մեծ հատված կամ` ամբողջ մարմինը: Նրա ինտենսիվությունը կարող է տատանվել թեթևից մինչև տանջող ցավը: Մկանային ցավերի մեծ մասն անհետանում է ինքնուրույն, այնուամենայնիվ, որոշ դեպքերում...

Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքների ի՞նչ տեսակներ կան:

Կոտրվածքը որևէ ազդակի հետևանքով ոսկրի ամբողջականության խախտումն է: Ազդակի ուժգնությունից կախված...

Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի...

Ուռուցքաբանություն